Բնակչությունը կազմում է 84 223 մարդ, խտությունը՝ 2251,8 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 37 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 22100։ Հեռախոսային կոդ՝ +39 031։
Զբոսաշրջային գրավչության տեսակետից Կոմոն 2013 թվականին չորրորդ տեղն է զբաղեցրել Լոմբարդիայում՝ զիջելով միայն Միլանին, Բերգամոյին ու Բրեշիային[2], իսկ 2018-ին, հյուրընկալելով շուրջ 1,4 միլիոն զբոսաշրջիկ, առաջ է անցել նաև Բերգամոյից[3]։
Կոմոյում են ծնվել կամ որոշակի ժամանակամիջոց ապրել բազմաթիվ անվանի անձինք, այդ թվում՝ մեր թվականությունից առաջ առաջին դարի բանաստեղծ Ցեցիլիուսը, գրողներ Պլինիուս Ավագն ու Պլինիուս Կրտսրը, Հռոմի պապ Ինոկենտիոս Տասնմեկերորդը, գիտնական Ալեսսանդրո Վոլտան[4], հունգարացի կոմպոզիտոր Լիստի դուստր և Ռիխարդ Վագների երկրորդ կին Կոզիմա Լիստը, որ ամուսնու մահից հետո երկար տարիներ կազմակերպել ու ղեկավարել է Բայրոյթի փառատոնը։