Կոզուլի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոզուլի (այլ կիրառումներ)
Կոզուլի կամ կոզյուլի, խմորից թխված պատկերներ։ Կոզուլի անվանումը չի եկել այծ կամ այծյամ բառերից, այլ պոմորերեն բառից, որը նշանակում է «գանգուր», «օձիկ»[1]։
Կոզուլին ի սկզբանե համարվում էր պոմորների(Արխանգելական նահանգի բնակիչներ) ազգային ուտեստը, ովքեր դրանցից պատրաստում էին միայն Սուրբ Ծննդյան տոներին։ Հիմա կոզուլի պատրաստում են Արխանգելական և Մուրմանական նահանգներում, ինչպես նաև Ուրալում։ Կոզուլիներն նաև համարվում են թխվածքաբլիթներ։ Դրանք ծառայում են երեխաների համար որպես խաղալիքներ։
Ավանդույթներ և լեգենդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում պոմորներն միայն մեկ անգամ էին թխում կոզուլիներ՝ Սուրբ Ծննդյանը։ Այդ ժամանակ կոզուլիներն պատրաստվում էին աշորայի խմորից։ Այծերի, ոչխարների և կովերի տեսքով պատրաստված կոզուլիներն խորհրդանշում էին «երկնային հոտ» - ամպեր[2]։
Այսպիսի կոզուլիներով մարդիկ գնում էին անտառ՝ «հյուսելու կեչիներին»։
Ներկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս կոզուլիներն պատրաստվում են Արխանգելական և Մուրմանական նահանգներում (Օրինակ՝ Վարզուգա բնակավայրում)։ Այստեղ կոզուլիներն համարվում են պոմորների խորհրդանիշը։ Ավադաբար այս բնակավայրերում կոզուլիներ պատրաստում են ամանորյա օրերին՝ Կոլյադիի տոնին և Սուրբ Ծննդյանը։ Կոզուլիներ պատրաստվում են նաև այլ տոների ժամանակ՝ հարսանիք, երեխայի ծնունդ և այլն։ Համարվում է, որ կոզուլիներն, լինելով տանը, պաշտպանում են տունը չար հոգիներից։ Այդ իսկ պատճառով բնակիչներն կոզուլիներն միանգամից չեն ուտում և երբեք դուրս չեն նետում։
Պոմորներից կոզուլիի պատրաստման ավանդույթը տարածվել է նաև Ուրալում։ Ուրալում նույնպես այս թխվածքաբլիթներից պատրաստում էին Սուրբ Ծննդյանը։ Կոզուլիներն այստեղ ունեին հյուսիսային եղջերուների, կատվի, հրեշտակի, տոնածառի և տնակների տեսք։ Այսպիսի տեսքի թխվածքաբլիթներով զարդարում էին ամանորյա տոնածառը[3]։
Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոզուլին պատրաստվում է հատուկ խմորից։ Խմորի հատվածներն կտրում են տարբեր կենդանիների տեսքով՝ այծերի և այծիկների, եղջերուների, ոչխարների, կովերի և ցուլերի, ինչպես նաև կատուների, եղնիկների և թռչունների։ Այսպիսի խմորի կտորներն թխում են վառարանում՝ կարագե թղթի վրա։ Կոզուլիներն նաև համարվում են ռուսական թխվածքաբլիթի տարատեսակություններ։
Խմորի բաղադրությունը բավականին տարբեր է և անգամ շատ ընտանիքներ ունեն իրենց իսկ պատրաստման եղանակը։ Խմորի պարունակության մեջ ավելացնում են հատուկ բաղադրատոմս՝ «փունջ», որը իրենից ներկայացնում է շաքարային օշարակ՝ սաթե-շագանակագույն գույնի։ Կոզուրիներն զարդարվում են գունագեղ գլազուրի միջոցով, որը պատրաստվում է ձվի սպիտակուցից և տարբեր գույների բնական ներկանյութերից։
Ուրալում այս թղվածքաբլիթների բաղադրության մեջ է նաև մտնում մեղրը։ Օգտագործվում են սովորաբար սպիտակ, վարդագույն և երկնագույն գլազուրներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мосеев И. И. Краткий словарь поморского языка «Помо́рьска гово́ря» Արխիվացված 2013-11-11 Wayback Machine. — Архангельск, 2005. — 138 с. — с. 69.
- ↑ Архетипы Արխիվացված 2007-03-27 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ РИА «Новости» Новый год в России: предсказания сюлюкюнов и вечер домовых
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսային կոզուլի Արխիվացված 2015-06-26 Wayback Machine
- Կոզուլիների պատրաստում
- «Գեղեցկություն, որի մասին ավելորդ է խոսել!» Արխիվացված 2008-02-22 Wayback Machine
- «Արխանգելական կոզուլի» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 9 декабря 2008-ին.