Կոզուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոզուլի (այլ կիրառումներ)
Kozuli.jpg

Կոզուլի կամ կոզյուլի, խմորից թխված պատկերներ։ Կոզուլի անվանումը չի եկել այծ կամ այծյամ բառերից, այլ պոմորերեն բառից, որը նշանակում է «գանգուր», «օձիկ»[1]։

Կոզուլին ի սկզբանե համարվում էր պոմորների(Արխանգելական նահանգի բնակիչներ) ազգային ուտեստը, ովքեր դրանցից պատրաստում էին միայն Սուրբ Ծննդյան տոներին։ Հիմա կոզուլի պատրաստում են Արխանգելական և Մուրմանական նահանգներում, ինչպես նաև Ուրալում։ Կոզուլիներն նաև համարվում են թխվածքաբլիթներ։ Դրանք ծառայում են երեխաների համար որպես խաղալիքներ։

Ավանդույթներ և լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում պոմորներն միայն մեկ անգամ էին թխում կոզուլիներ՝ Սուրբ Ծննդյանը։ Այդ ժամանակ կոզուլիներն պատրաստվում էին աշորայի խմորից։ Այծերի, ոչխարների և կովերի տեսքով պատրաստված կոզուլիներն խորհրդանշում էին «երկնային հոտ» - ամպեր[2]։

Այսպիսի կոզուլիներով մարդիկ գնում էին անտառ՝ «հյուսելու կեչիներին»։

Three kozuli.jpg

Ներկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կոզուլիներն պատրաստվում են Արխանգելական և Մուրմանական նահանգներում (Օրինակ՝ Վարզուգա բնակավայրում)։ Այստեղ կոզուլիներն համարվում են պոմորների խորհրդանիշը։ Ավադաբար այս բնակավայրերում կոզուլիներ պատրաստում են ամանորյա օրերին՝ Կոլյադիի տոնին և Սուրբ Ծննդյանը։ Կոզուլիներ պատրաստվում են նաև այլ տոների ժամանակ՝ հարսանիք, երեխայի ծնունդ և այլն։ Համարվում է, որ կոզուլիներն, լինելով տանը, պաշտպանում են տունը չար հոգիներից։ Այդ իսկ պատճառով բնակիչներն կոզուլիներն միանգամից չեն ուտում և երբեք դուրս չեն նետում։

Պոմորներից կոզուլիի պատրաստման ավանդույթը տարածվել է նաև Ուրալում։ Ուրալում նույնպես այս թխվածքաբլիթներից պատրաստում էին Սուրբ Ծննդյանը։ Կոզուլիներն այստեղ ունեին հյուսիսային եղջերուների, կատվի, հրեշտակի, տոնածառի և տնակների տեսք։ Այսպիսի տեսքի թխվածքաբլիթներով զարդարում էին ամանորյա տոնածառը[3]։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզուլին պատրաստվում է հատուկ խմորից։ Խմորի հատվածներն կտրում են տարբեր կենդանիների տեսքով՝ այծերի և այծիկների, եղջերուների, ոչխարների, կովերի և ցուլերի, ինչպես նաև կատուների, եղնիկների և թռչունների։ Այսպիսի խմորի կտորներն թխում են վառարանում՝ կարագե թղթի վրա։ Կոզուլիներն նաև համարվում են ռուսական թխվածքաբլիթի տարատեսակություններ։

Խմորի բաղադրությունը բավականին տարբեր է և անգամ շատ ընտանիքներ ունեն իրենց իսկ պատրաստման եղանակը։ Խմորի պարունակության մեջ ավելացնում են հատուկ բաղադրատոմս՝ «փունջ», որը իրենից ներկայացնում է շաքարային օշարակ՝ սաթե-շագանակագույն գույնի։ Կոզուրիներն զարդարվում են գունագեղ գլազուրի միջոցով, որը պատրաստվում է ձվի սպիտակուցից և տարբեր գույների բնական ներկանյութերից։

Ուրալում այս թղվածքաբլիթների բաղադրության մեջ է նաև մտնում մեղրը։ Օգտագործվում են սովորաբար սպիտակ, վարդագույն և երկնագույն գլազուրներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]