Կծու գորտնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կծու գորտնուկ
Կծու գորտնուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Հրանունկազգիներ
Ցեղ Գորտնուկ
Լատիներեն անվանում
Ranunculus acris
L., 1753
Հայերեն տարանուններ

Կծու գորտնուկ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կծու գորտնուկ (լատին․՝ Ranúnculus ácris), վայրի խոտաբույս, Գորտնուկների ցեղից։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կծու գորտնուկը տարածված է Եվրոպական մասում՝ ամենուր, Ղրիմում, Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտաբույսի ռուսական ժողովրդական անուններից մեկը «հավկուրություն» է[1]։

Հոմանիշներ

Տեսակը ներառում է հետևյալ հոմանիշ անունները[3] .

  • Ranunculastrum acre Fourr.
  • Ranunculastrum boraeanum Fourr.
  • Ranunculastrum nemorivagum Fourr.
  • Ranunculastrum vulgatum Fourr.
  • Ranunculus acer auct.
  • Ranunculus acris var. latisectus Beck
Կծու գորտնուկ

Այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորտնուկների մեծ մասն այս կամ այն չափով թունավոր են (պրոտոանեմոնին, ռանունկուլին, թունավոր գլիկոզիդներ, սապոնիններ, ալկալոիդներ), օժտված են ինսեկտիցիդ, հակահելմինտային, բակտերիոցիդ, հակասնկային և ձկնասպան ազդեցությամբ։ Առավել թունավոր են` այրող գորտնուկը R. flammula L., սոխուկաբեր գորտնուկը R. bulbosus L., սողացող գորտնուկը R. repens L., Պալլասի գորտնուկը R. pallasii Schlecht.:

Դաշտային գորտնուկի պտուղների առկայությունը ցորենի մեջ զգալիորեն իջեցնում է վերջինիս որակն ու արժեքը։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կծու գորտնուկը բազմամյա վայրի խոտաբույս է, ունի 20-50 սմ բարձրություն։ Տերևները ցածր երկարակոթունով են, 5-10 սմ երկարությամբ, հնգանկյուն, մատնաձև. վերադիր դասավորությամբ, ատամնավոր եզրերով։

Ծաղիկները վառ դեղին են, 2 սմ տրամագիծ ունեն, միայնակ կամ հավաքված ծաղկաբույլի շուրջ։ Բաժակաթերթը հինգն է, ծաղկաթերթը՝ հինգ. շատ շերտերով ու գծիկներով։ Ծաղկում է հունիսին։ Ծաղկի բանաձևն է՝ [2].

Պտուղները բազմաընկուզիկ են, ընկուզիկները հակադարձ ձվաձև են, օվալաձև-անհավասարակող, կողերից ուժեղ սեղմված, ծայրերում եզրագծված են, արտաքին (մեջքային) կողմն ուժեղ ցցված է դեպի առաջ, ներքինը (փորային)` թույլ ուռուցիկ է։ Սյունիկի մնացորդն ուղիղ է կամ թույլ գոգավոր, 0.2-0.4 մմ

երկարությամբ։ Պտղասպին թեք կտրված է, թեթևակի ուղղված է մի կողմի վրա։ Մակերևույթը բարակ կնճռոտ է, թույլ փայլուն կամ անփայլ։

Գունավորումը մուգ շագանակագույն է, համարյա սև, կանաչաշագանակագույն, եզրերում ավելի բաց, սյունիկի մնացորդը բաց կարմրաշագանակագույն է։

Երկարությունը 2.2-3 մմ է, լայնությունը` 1.5-1.75 մմ, հաստությունը` 0.5-0.75մմ։

Աղբոտում է հացազգիների ցանքատարածքները, մարգագետինները, աճում է ճանապարհների երկայնքով։

Ամբողջական տեսք

Ծաղիկ

Պտուղ


Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը պարունակում է անփոփոխ կաթնաշոռային նյութ` խնձորի հոտով պրոտոմանեիմին (անեմոն), աչքերի, քթի, կոկորդի և ներքին օրգանների լորձաթաղանթի նյարդերը, ֆլավոնոքսանաթթու կարոտենոիդը, սապոնինը, ալկալոիդները, ասկորբինաթթուները, սրտային գլիկոզիդները և ֆլավոնային միացությունները[3]։ Խիստ թունավոր է։

Թունավոր հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր է գորտնուկի վերգետնյա մասը։ Պարունակում է լակտոններ (ռանունկուլին և պրոտոանեմոնին), ֆլավոնոիդներ (կեմպֆերոլ, կվերցետին և այլն)։

Օրգանիզմում հիդրոլիզի արդյունքում ռանունկուլինը ճեղքվում է առաջացնելով գլյուկոզա և պրոտոանեմոնին։ Վերջինս օժտված է լավ արտահայտված տեղային-գրգռիչ և նեկրոտիկ ազդեցությամբ։

Տերևներից քամված հյութը կարող է առաջ բերել մաշկի և լորձաթաղանթների այրվածք։ Օրգանիզմից ներս անցնելու դեպքում առաջանում է ուժեղ այրոցի զգացում բերանում, կոկորդում, ստամոքսում։ Առաջ է գալիս ուժեղ թքարտադրություն, սրտխառնոց, փսխում, ցավեր փորում։ Ծանր դեպքերում դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում. տրեմոր, ջղակծկումներ, գիտակցության մթագնում։

Գյուղատնտեսական կենդանիների թունավորում տեղի է ունենում հիմնականում կանաչ զանգվածով կերակրվելու դեպքում, քանի որ չորանալիս թունավոր հատկությունները ցնդում են։ Լակտացիայի շրջանում գտնվող կենդանիների մոտ թույնը կարող է կաթի հետ արտազատվել։ Հայտնի է գորտնուկազգիների ժողովրդական անունը` «հավկուրություն»` կապված աչքի լորձաթաղանթի վրա պրոտոանեմոնինի ազդեցությամբ. ուժեղ կտրող զգացողություն, արցունքահոսություն և ժամանակավոր կուրություն։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ այրվածքների, վերքերի, կաթվածների, ինչպես նաև ռևմատիզմի, գլխացավերի, տուբերկուլյոզի բուժման համար։

Բազմապսակաթերթ ձևը ('Flore pleno') մեծ վառ դեղին ծաղիկներով աճեցրեց որպես դեկորատիվ այգիների խոտաբույս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анненков, 1878
  2. Экофлора Украины = Екофлора України (укр.) / Відпов. редактор Я. П. Дідух. — К.: Фітосоціоцентр, 2004. — Т. 2. — 480 с..
  3. Проничкина А. А., Лебедев А. Н. Сорные лекарственные растения Средней полосы европейской части России. // Лікарське рослинництво: від досвіду минулого до новітніх технологій: матеріали третьої Міжнародної науково-практичної інтернет-конференції. — Полтава, 15—16 травня 2014 р. — Полтава, 2014. — С. 63.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ranunculus acris // Ботанический словарь / сост. Н. И. Анненков. — СПб.: Тип. Имп. АН, 1878. — XXI + 645 с.
  • Губанов И. А. и др. 600. Ranunculus acris L. — Лютик едкий // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 215. — ISBN 9-87317-128-9.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծու գորտնուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծու գորտնուկ» հոդվածին։