Կծու գորտնուկ
Կծու գորտնուկ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ranunculus acris
L., 1753
|
||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||
Կծու գորտնուկ | ||||||||||
|
Կծու գորտնուկ (լատ.՝ Ranúnculus ácris), վայրի խոտաբույս, Գորտնուկների ցեղից:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կծու գորտնուկը տարածված է Եվրոպական մասում՝ ամենուր, Ղրիմում, Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոտաբույսի ռուսական ժողովրդական անուններից մեկը «հավկուրություն» է[1]:
Հոմանիշներ
Տեսակը ներառում է հետևյալ հոմանիշ անունները[3] .
- Ranunculastrum acre Fourr.
- Ranunculastrum boraeanum Fourr.
- Ranunculastrum nemorivagum Fourr.
- Ranunculastrum vulgatum Fourr.
- Ranunculus acer auct.
- Ranunculus acris var. latisectus Beck
Այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորտնուկների մեծ մասն այս կամ այն չափով թունավոր են (պրոտոանեմոնին, ռանունկուլին, թունավոր գլիկոզիդներ, սապոնիններ, ալկալոիդներ), օժտված են ինսեկտիցիդ, հակահելմինտային, բակտերիոցիդ, հակասնկային և ձկնասպան ազդեցությամբ: Առավել թունավոր են` այրող գորտնուկը R. flammula L., սոխուկաբեր գորտնուկը R. bulbosus L., սողացող գորտնուկը R. repens L., Պալլասի գորտնուկը R. pallasii Schlecht.:
Դաշտային գորտնուկի պտուղների առկայությունը ցորենի մեջ զգալիորեն իջեցնում է վերջինիս որակն ու արժեքը:
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կծու գորտնուկը բազմամյա վայրի խոտաբույս է, ունի 20-50 սմ բարձրություն: Տերևները ցածր երկարակոթունով են, 5-10 սմ երկարությամբ, հնգանկյուն, մատնաձև. վերադիր դասավորությամբ, ատամնավոր եզրերով:
Ծաղիկները վառ դեղին են, 2 սմ տրամագիծ ունեն, միայնակ կամ հավաքված ծաղկաբույլի շուրջ: Բաժակաթերթը հինգն է, ծաղկաթերթը՝ հինգ. շատ շերտերով ու գծիկներով: Ծաղկում է հունիսին: Ծաղկի բանաձևն է՝ [2].
Պտուղները բազմաընկուզիկ են, ընկուզիկները հակադարձ ձվաձև են, օվալաձև-անհավասարակող, կողերից ուժեղ սեղմված, ծայրերում եզրագծված են, արտաքին (մեջքային) կողմն ուժեղ ցցված է դեպի առաջ, ներքինը (փորային)` թույլ ուռուցիկ է: Սյունիկի մնացորդն ուղիղ է կամ թույլ գոգավոր, 0.2-0.4 մմ
երկարությամբ: Պտղասպին թեք կտրված է, թեթևակի ուղղված է մի կողմի վրա: Մակերևույթը բարակ կնճռոտ է, թույլ փայլուն կամ անփայլ:
Գունավորումը մուգ շագանակագույն է, համարյա սև, կանաչաշագանակագույն, եզրերում ավելի բաց, սյունիկի մնացորդը բաց կարմրաշագանակագույն է:
Երկարությունը 2.2-3 մմ է, լայնությունը` 1.5-1.75 մմ, հաստությունը` 0.5-0.75մմ:
Աղբոտում է հացազգիների ցանքատարածքները, մարգագետինները, աճում է ճանապարհների երկայնքով:
Ամբողջական տեսք |
Ծաղիկ |
Պտուղ |
Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը պարունակում է անփոփոխ կաթնաշոռային նյութ` խնձորի հոտով պրոտոմանեիմին (անեմոն), աչքերի, քթի, կոկորդի և ներքին օրգանների լորձաթաղանթի նյարդերը, ֆլավոնոքսանաթթու կարոտենոիդը, սապոնինը, ալկալոիդները, ասկորբինաթթուները, սրտային գլիկոզիդները և ֆլավոնային միացությունները[3]: Խիստ թունավոր է:
Թունավոր հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թունավոր է գորտնուկի վերգետնյա մասը: Պարունակում է լակտոններ (ռանունկուլին և պրոտոանեմոնին), ֆլավոնոիդներ (կեմպֆերոլ, կվերցետին և այլն):
Օրգանիզմում հիդրոլիզի արդյունքում ռանունկուլինը ճեղքվում է առաջացնելով գլյուկոզա և պրոտոանեմոնին: Վերջինս օժտված է լավ արտահայտված տեղային-գրգռիչ և նեկրոտիկ ազդեցությամբ:
Տերևներից քամված հյութը կարող է առաջ բերել մաշկի և լորձաթաղանթների այրվածք: Օրգանիզմից ներս անցնելու դեպքում առաջանում է ուժեղ այրոցի զգացում բերանում, կոկորդում, ստամոքսում: Առաջ է գալիս ուժեղ թքարտադրություն, սրտխառնոց, փսխում, ցավեր փորում: Ծանր դեպքերում դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում. տրեմոր, ջղակծկումներ, գիտակցության մթագնում:
Գյուղատնտեսական կենդանիների թունավորում տեղի է ունենում հիմնականում կանաչ զանգվածով կերակրվելու դեպքում, քանի որ չորանալիս թունավոր հատկությունները ցնդում են: Լակտացիայի շրջանում գտնվող կենդանիների մոտ թույնը կարող է կաթի հետ արտազատվել: Հայտնի է գորտնուկազգիների ժողովրդական անունը` «հավկուրություն»` կապված աչքի լորձաթաղանթի վրա պրոտոանեմոնինի ազդեցությամբ. ուժեղ կտրող զգացողություն, արցունքահոսություն և ժամանակավոր կուրություն:
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ այրվածքների, վերքերի, կաթվածների, ինչպես նաև ռևմատիզմի, գլխացավերի, տուբերկուլյոզի բուժման համար:
Բազմապսակաթերթ ձևը ('Flore pleno') մեծ վառ դեղին ծաղիկներով աճեցրեց որպես դեկորատիվ այգիների խոտաբույս:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Анненков, 1878
- ↑ Экофлора Украины = Екофлора України (укр.) / Відпов. редактор Я. П. Дідух. — К.: Фітосоціоцентр, 2004. — Т. 2. — 480 с..
- ↑ Проничкина А. А., Лебедев А. Н. Сорные лекарственные растения Средней полосы европейской части России. // Лікарське рослинництво: від досвіду минулого до новітніх технологій: матеріали третьої Міжнародної науково-практичної інтернет-конференції. — Полтава, 15—16 травня 2014 р. — Полтава, 2014. — С. 63.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ranunculus acris // Ботанический словарь / сост. Н. И. Анненков. — СПб.: Тип. Имп. АН, 1878. — XXI + 645 с.
- Губанов И. А. и др. 600. Ranunculus acris L. — Лютик едкий // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 215. — ISBN 9-87317-128-9.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ranunculus acris Վիքիպահեստում |
---|
- Лютик едкий в Энциклопедии декоративных садовых растений (Ստուգված է 7 Դեկտեմբերի 2008)
- Лютик едкий на сайте Экосистема (Ստուգված է 7 Դեկտեմբերի 2008)