Կլերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլերոն
ֆր.՝ Claire Clairon
ֆր.՝ Mademoiselle Clairon
Ծնվել էհունվարի 25, 1723(1723-01-25)[1][2][3]
ԾննդավայրCondé-sur-l'Escaut
Մահացել էհունվարի 29, 1803(1803-01-29)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Joseph-Alphonse-Omer de Valbelle? և Alexander, Margrave of Brandenburg-Ansbach?

Կլերոն (Clairon, իսկական անունը և ազգանունը՝ Կլեր ժոզեֆ Իպոյիտ Լերիս դե Լատյուդ, Leris La Tude, հունվարի 25, 1723(1723-01-25)[1][2][3], Condé-sur-l'Escaut - հունվարի 29, 1803(1803-01-29)[1][2], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[4]), ֆրանսիացի դերասանուհի։ 1737—1743 թվականներին հանդես է եկել Ռուանի, Լիլի և այլ քաղաքների թատերախմբերում։ 1743—1766 թվականներին եղել է «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի դերասանուհի։ Լուսավորական կլասիցիզմի խոշոր ներկայացուցիչ Կլերոն աշխատել է Վոլտերի ղեկավարությամբ, հռչակվել է Էլեկտրա, Իդամե, Ամենաիդա (Վոլտերի «Օրեսա», «Չինացի որբը», «Տանկրեդ») ողբերգական դերերի կատարումով։ Պայքարել է արիստոկրատական թատրոնի սեթևեթության դեմ, ձգտել կերպարի հոգեբանական անհատականացման, բարենորոգել ողբերգական դեկլամացիան, բեմական հանդերձանք ներմուծել պատմական և ազգագրական մանրամասներ։ Կլերոնի արվեստը վերլուծել և բարձր է գնահատել Դենի Դիդրոն «Պարադոքս դերասանի մասին» գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 479