Կլեմենտինա Դելե
Կլեմենտինա Դելե ֆր.՝ Clémentine Delait | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1865[1][2] |
Ծննդավայր | Chaumousey |
Մահացել է | ապրիլի 19, 1939[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Էպինալ |
Գերեզման | Thaon-les-Vosges |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | innkeeper, մոդել և գործարար |
Clémentine Delait Վիքիպահեստում |
Կլեմենտինա Կլատո Դելե (ֆր.՝ Clémentine Clattaux Delait; մարտի 5, 1865[1][2], Chaumousey - ապրիլի 19, 1939[1][2], Էպինալ), ֆրանսիացի մորուքավոր կին, որն ունեցել է սրճարան։ Ժամանակակիցները նրան նկարագրել են որպես «Ֆրանսիայում հռչակավոր ու հայտնի մորուքավոր կին» և «մորուքավոր կնոջ գեղեցիկ օրինակ»[3]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլեմենտինա Դելեն ծնվել է 1865 թվականին Ֆրանսիայում՝ Լոթարինգիա մարզի Թաոն Լե Վոժ համայնքում։ 20 տարեկանում ամուսնացել է Պոլ Դելեի՝ տեղի հացթուխի հետ, որի հետ քաղաքում սրճարան է հիմնել[3]։
Ըստ մի շարք վարկածների՝ Կլեմենտինա Դելեն մորուքավոր է եղել վաղ տարիքից, բայց պարբերաբար սափրվել է։ Դա փոխվել է 1900 թվականին, երբ նա այցելել է դիմակահանդես և տեսել մի մորուքավոր կնոջ՝ անասելի ցցամազերով և պարծեցել է, որ ինքն ավելի լավ կարող է մորուք աճեցնել։ Նրա ամուսինը 500 ֆրանկ է դրել և աջակցել նրան։ Այդ դեպքից հետո նրանց սրճարանը հայտնի է դարձել, նրանք փոխել են անվանումը և անվանել «Le Café de La Femme à Barbe»՝ «Մորուքավոր կնոջ սրճարան»[4][5]։
Համբավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը սկզբում սկսել է վաճառել իր լուսանկարները և բացիկները, ինչի շնորհիվ հայտնի է դարձել։ Նա սկսել է ճանապարհորդել Եվրոպայում՝ ներգրավելով մեծ բազմություն Փարիզում և Լոնդոնում։ 1926 թվականից, երբ մահացել է նրա ամուսինը, Կլեմենտինան սկսել է ավելի շատ շրջագայել[6][7]։
1900 թվականին մորուքավոր կինը մասնակցել է լայն հռչակ վայելող ներկայացման, որի ընթացքում մտել է առյուծների վանդակի մեջ և թղթախաղ խաղացել առյուծներին սանձահարողի հետ։ Գտնվելով վանդակի ներսում, ինչպես լեգենդն է ասում, վախեցրել է առյուծներին։ 1904 թվականին նա հատուկ թույլտվություն է ստացել իշխանություններից տղամարդու հագուստ հագնելու համար, մինչդեռ կանանց դա արգելված էր[5][8]։
1970-ական թվականներին Թաոն Լե Վոժում բացվել է թանգարան՝ նվիրված Կլեմենտինա Դելին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Mary Blume A French Affair: The Paris Beat, 1965-1998. — Simon and Schuster, 1999-11-05. — 252 с. — ISBN 978-1-4391-3638-6
- ↑ Allan Peterkin One Thousand Beards: A Cultural History of Facial Hair. — arsenal pulp press, 2001. — 236 с. — ISBN 978-1-55152-107-7
- ↑ 5,0 5,1 W. Spurlin, J. Hayes, Margaret R. Higonnet Comparatively Queer: Interrogating Identities Across Time and Cultures. — Springer, 2010-10-11. — 242 с. — ISBN 978-0-230-11344-2
- ↑ Susan J. Vincent Hair: An Illustrated History. — Bloomsbury Publishing, 2018-10-04. — 256 с. — ISBN 978-0-85785-172-7
- ↑ 7,0 7,1 Joe Nickell Secrets of the Sideshows. — University Press of Kentucky, 2005-09-09. — 426 с. — ISBN 978-0-8131-7179-1
- ↑ Laurence Senelick The Changing Room: Sex, Drag and Theatre. — Psychology Press, 2000. — 566 с. — ISBN 978-0-415-15986-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենտինա Դելե» հոդվածին։ |
|