Jump to content

Կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիոնի կիրճը Յուտա նահանգում
Պարտնախ գետի կիրճը (Ալպեր)

Կիրճ (շատ լեզուներում՝ Կոնյոն, իսպ.` cañón բառից - «խողովակ», «կիրճ»), խորը տեղաբաշխված գետի հովիտ շատ զառիվեր, հաճախ ուղղահայաց լանջերով և նեղ հատակով, սովորաբար ամբողջությամբ զբաղված է լինում գետի հունով։

Ամենամեծ կիրճը խորությամբ հայտնի Կոլորադո գետի Մեծ Կանիոնն է (անգլ.՝ Grand Canyon) ԱՄՆ-ում (երկարությունը ավելին քան 446 կմ, խորությունը մինչև 1600 մ)։

Ամենաերկար կիրճը Գրենլանդիայի Մեծ Կանիոնն է, այս մասին ասվել է 2013 թվականի օգոստոսին։

Երկրորդը խորությամբ աշխարհում և ամենամեծը Եվրոպայում, Տարայի կիրճն է Չերնոգորիայում (երկարությունը 82 կմ, խորությունը մինչև 1300 մ)։

Աշխարհում երկրորդ կիրճը և երկարությամբ և լայնությամբ, դա Ֆիշ-Ռիվեր գետի կիրճն է (Նամիբիա, երկարությունը՝ 161 կմ, լայնությունը՝ 27 կմ, խորությունը՝ 550 մ)։ Ամենախորը կիրճը աշխարհում համարվում է Կոտուասի կիրճը (Պերու), նրա խորությունը կազմում է 3 535 մետր։

Հայաստանում կանիոններ կան Հրազդան, Դեբեդ, Արփա, Ազատ, Քասաղ, Որոտան գետերի միջին հոսանքների շրջանում։

Տես՝ կիրճ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 237
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 461