Կիրառական արվեստի թանգարան (Դրեզդեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրառական արվեստի թանգարան
Տեսակդեկորատիվ արվեստների թանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԴրեզդեն
Մասն էԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու
Հասցե01326Pillnitz Castle?
Հիմնադրվել է1876
Կայքkunstgewerbemuseum.skd.museum
Քարտեզ
Քարտեզ

Կիրառական արվեստի թանգարան Դրեզդենում (գերմ.՝ Kunstgewerbemuseum), համարվում է սաքսոնյան կուրֆյուրստներին և թագավորներին պատկանող տնային կահույքի և գեղարվեստական արհեստագործական առարկաների հավաքածու Դրեզդենում։ Մշտական ցուցահանդեսը գտնվում է Պիլնիցայի «Պալատը ջրի մոտ» (գերմ.՝ Wasserpalais) և «Լեռնային պալատ» (գերմ.՝ Bergpalais) երկու պատմական շինություններում։ 1947 թվականից թանգարանը կազմում է Դրեզդենի արվեստի պետական հավաքածուի մի մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնադրումը կապվում է 19-րդ դարի երկրորդ կեսին սկսված գեղարվեստական արհեստների ակտիվիստական շարժման հետ։ Դրեզդենում, ինչպես և եվրոպական այլ քաղաքներում, ակտիվ քննարկումներ էին ընթանում կիրառական արվեստներում ճաշակների անկման վերաբերյալ։ Եվրոպայում ակտիվորեն ստեղծվեցին ուսումնական հաստատություններ և թանգարաններ` արհեստի և արդյունագործական արտադրանքի «նմուշներ» և ուսումնական նյութեր ներկայացնելու նպատակով։ Կիրառական արվեստի թանգարաններ բացվեցին Լոնդոնում, Վիեննայում և Բեռլինում, 1876 թվականին՝ Դրեզդենում։ Այստեղ էին հանձնվում ձևի և ճաշակի չափանիշներին համապատասխանող նմուշները, ինչպես նաև արհեստագործական և տեխնոլոգիական միջոցները։ Մանկավարժական կողմնորոշում ունեցող հաստատության հիման վրա ստեղծված արվեստի թանգարանի ղեկավարն էր պրոֆեսոր Կարլ Բերլինգը (1857-1940)։ 1914 թվականին նա դարձավ թանգարանի առաջին անկախ տնօրենը, որը պաշտոնապես առանձնացված էր արհեստագործական դպրոցից։ 1940 թվականին թանգարանային ֆոնդերը տարհանվեցին օդային հարձակման վտանգի պատճառով։ Պատերազմի ընթացքում կորել է ավելի քան 13000 ցուցանմուշ, հատկապես Արևելյան Ասիայի հավաքածուն և գոբելենի հավաքածուն։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականից ի վեր թանգարանը գտնվում է Պիլնիցայում (Վետտինների նախկին ամառանոցը, որը ձեռք է բերվել 1664 թվականին)։ Հիմնական ցուցանմուշները տարբեր դարաշրջանների պատմական և կենցաղային իրեր են, այդ թվում` «վերածննդի», «բարոկկոյի», «ռոկոկոյի», «կլասիցիզմի» և «բիդերմայերի»` տեքստիլից, թանկարժեք մետաղներից, փայտից, կերամիկայից և ապակուց պատրաստված ապրանքներ։ Դրանց թվում են արարողակարգային հագուստներ, ոսկեզօծ գահեր, արծաթե և լաքապատ կահույք, երաժշտական գործիքներ։ Այսօր այստեղ պահվում են նաև ԳԴՀ-ի ժամանակների դիզայնի իրեր։ Վերջին տարիներին թանգարանը ձեռք է բերել այնպիսի ժամանակակից միջազգային դիզայներների աշխատանքներ, ինչպիսիք են Պիերո Ֆորնազետտին, Շիրո Կուրամատան, Ռոն Արադը, Դեյլ Չիհուլին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jens-Uwe Sommerschuh „Vom Schönsten das Beste. Die Staatlichen Kunstsammlungen Dresden“ . Hatje Cantz Verlag, Ostfildern 2010, ISBN 978-3-7757-2457-9
  • Staatliche Kunstsammlungen Dresden (Hrsg.): Dresdener Kunstblätter. Kunstgewerbemuseum. 58. Jg., Heft 3, Dresden 2014.
  • Staatliche Kunstsammlungen Dresden (Hrsg.): Vom Schenken und Sammeln. 125 Jahre Kunstgewerbemuseum Dresden. Dresden 2001.
  • Wolfgang Rother: Die Kunstgewerbeschule und das Kunstgewerbemuseum in Dresden: Ein Bauwerk zwischen Späthistorismus und Moderne. Dresden 1999.
  • Staatliche Kunstsammlungen Dresden (Hrsg.): Das Kunstgewerbemuseum Dresden. Von der Vorbildersammlung zum Museum 1876–1907. Dresden 1998.
  • Staatliche Kunstsammlungen Dresden (Hrsg.): Kunstgewerbemuseum Dresden. Meisterwerke des 18. Und 19. Jahrhunderts. Dresden 1996.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրառական արվեստի թանգարան (Դրեզդեն)» հոդվածին։