Կինը տղամարդու ապագան է, Հոնա Սան Սուի հինգերորդֆիլմը, որը նկարահանվել է 2004 թվականիմայիսի 25- ին։ Չնայած ֆիլմը հաջողություն չունեցավ վարձույթում, այն ներկայացվել էր Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին։ Ֆիլմի անվանումը վերցրած է Լուի Արագոնի բանաստեղծությունից[1]։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Մելբուռնի միջազգային կինոփառատոնում, Վանկուվերի միջազգային կինոփառատոնում, Նյու Յորքի կինոփառատոնում, Լոնդոնի կինոփառատոնում, և Պուսանի միջազգային կինոփառատոնում[2]։
Երկու ընկերներ՝ երիտասարդ ռեժիսոր, ով երբեք չի գնացել Ամերիկա և համալսարանի դասախոս, հանդիպում են ձմեռային օրերից մեկի ժամանակ և հիշում անցյալը։ Երբ նրանք երկուսով սիրում էին մի կնոջ, բայց երկուսն էլ գեղեցիկ չեն վարվել նրա հետ[3]։ Իմանալով, որ նա ապրում է մոտակայքում, ընկերները որոշում են նրան տեսակցության գնալ[4]։ Նրանցից յուրաքանչյուրը գաղտնի հույս է պահում վերածնել իրենց սերը։