Կիկլադներ
Կիկլադներ | |
---|---|
Տեսակ | կղզեխումբ |
Երկիր | Հունաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Հարավային Եգեյան կղզիներ |
Մակերես | 2572 կմ² |
Կիկլադներ (հուն․՝ κυκλάδες), կղզեխումբ Եգեյան ծովի հարավում։ Պատկանում է Հունաստանին։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդգրկում է ավելի քան 200 կղզի։ Տարածությունը 2,6 հզ. կմ² է, բարձրությունը՝ մինչև 1008 մ։ Խոշոր կղզիներն են Նաքսոսը, Անդրոսը, Թինոսը, Պարոսը, Միլոսը։ Ակտիվ սեյսմիկ շրջան է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է հունարեն կիկլոս ― «շրջան» բառից (կիկլադես՝ «շրջանաձև»)․ իրոք կղզիները շրջանաձև են դասավորված Դելոս կղզու շուրջը։
Մովսես Խորենացին հիշատակում է Կյուկղադի ձևով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների միջակայքում Կիկլադներ կղզիներում ստեղծվել ու զարգացվել է կիկլադյան մշակույթը, որը շատ կողմերով հոգեհարազատ էր մինոյան մշակույթին ու քաղաքակրթությանը։
Կիկլադները զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կիկլադներ» անվանումն է կրում սեղանի մարտավարական մի խաղատեսակ «Триоминос.ру» Արխիվացված 2020-07-19 Wayback Machine:
Կլիմա և բուսածածկույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման և բուսածածկույթը միջերկրածովային են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, ձկնորսությամբ։
Հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիկլադներում կան երկաթի, բոքսիտների, հղկաքարի հանքավայրեր։
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հին թատրոն, Նաքսոս
-
Կիկլադների մայրաքաղաքը, Սիրոս կղզի
-
Սանտորինի
-
Միկոնոս քաղաք
-
Նաքսոս քաղաք
-
Ֆոլեգանդրոս
-
Միլոս
-
Մինոյան մշակույթի նմուշ՝ որմնանկար՝ քաղաքի պատկերով
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Киклады Արխիվացված 2008-04-20 Wayback Machine - В проекте «Реконструкция» «Нового Геродота»
- Настольная игра Киклады Արխիվացված 2009-11-21 Wayback Machine - на сайте производителя
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիկլադներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 429)։ |