Կենսագրական բառարան
Կենսագրական բառարան, բառարանի տեսակ, մեծ մասամբ լինում է հանրագիտական բնույթի. բառացանկում տեղ են գտնում է հայտնի (պատմական կամ արդի) անձանց, մշակույթի ներկայացուցիչների, գիտության ու արվեստի գործիչների, քաղաքական ու այլ նշանավոր դեմքերի անուններ։ Հայ իրականության մեջ այս տիպի բառարան ստեղծելու փորձեր արվել են դեռևս 19-րդ դարում։ Արժեքավոր է Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարանը», որի մեջ տեղ են գտել շուրջ տասը հազար անվանի գործիչներ, գրողներ, արվեստագետներ, հրապարակախոսներ, գրականագետներ, լեզվաբաններ, թարգմանիչներ և հայ գիտության ու մշակույթին ծառայություն մատուցած այլ անձինք[1]։
Վերջին ժամանակներում Հայկական հանրագիտարան հրատարակչությունը լույս է ընծայել «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան» (2005-2007) երկհատոր բառարանը։ Հանրագիտարանում չնչին բացառություններով տեղ են գտել ինչպես հայերեն և օտար լեզուներով մինչև օրս հրատարակված համապարփակ և այլ բնույթի հանրագիտարաններում ներկայացված հայերը, այնպես էլ վերջին շրջանի հայտնի գործիչները[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան (1987). Հայերենագիտական բառարան. Երևան: «Հայաստան». էջ 302.
- ↑ «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարանի» մասին
|