Jump to content

Կարոյ Անթալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոյ Անթալ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1909(1909-06-23)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էմայիսի 26, 1994(1994-05-26)[3] (84 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[2]
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՀունգարիայի գեղարվեստի համալսարան (1934)
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինMagda Radnót?
Պարգևներ և
մրցանակներ
 Károly Antal Վիքիպահեստում

Կարոյ Անթալ (հունգարերեն՝ Károly Antal, հունիսի 23, 1909(1909-06-23)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - մայիսի 26, 1994(1994-05-26)[3], Բուդապեշտ, Հունգարիա[2]), 20-րդ դարի հունգարացի քանդակագործ։ Հիմնականում ստեղծել է նեոկլասիցիստական ոճի

Կենսագրական հակիրճ տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականից մինչև 1937 թվականը Կարոյն ուսանել է Բուդապեշտի գեղարվեստի ակադեմիայում. եղել է Իշտվան Սենտդյորդի ուսանողը։ Այնուհետև պետության շնորհած կրթաթոշակով 1934–1935 թվականներն ուսումը շարունակել է Հռոմում, որտեղ հետագայում նի շարք անգամներ մասնակցել է ցուցահանդեսների։

Անթալի վաղ շրջանի գործերն ստեղծվել են կերպարվեստի Հռոմի դպրոցի ներկայացուցիչներին բնորոշ նեոկլասիցիստական ոճով։ Դա վառ կերպով դրսևորված է նրա "St Gellért" ու "Frater Julianus" քանդակներում, որոնք կերտվել են 1937 թվականին և կանգնեցվել Բուդապեշտի Ձկնորսների բաստիոնում, և 1938 թվականին արարված «Սուրբ Ստեֆանի թագադրումը» աշխատանքում[4], որ տեղադրված է Էստերգոմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո քանդակագործը մի շարք հուշակոթողներ է ստեղծել։

Հիշատակման արժանի գործերից են նաև Պեչի տաճարի ճակտոնի՝ 1962 թվականին նրա կերտած զարդաքանդակները։

Կարոյ Անթալի լավագույն աշխատանքներից են նրա հետևյալ քանդակները.

  • Շանդոր Կյորյոշի Չոմայի բրոնզե հուշարձանը[5]
  • Վանական Յուլիանի բրոնզե հուշարձանը (Friar Julian)
  • Ինժեներ Կալման Կանդեի հուշարձանը Միշկոլցում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոյ Անթալ» հոդվածին։