Կարոլինա Կոստներ
Կարոլինա Կոստներ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Բոլցանո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | Ladin? |
Մասնագիտություն | գեղասահորդուհի |
Ծնողներ | հայր՝ Erwin Kostner? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | carolina-kostner.it |
Carolina Kostner Վիքիպահեստում |
Կարոլինա Կոստներ (իտալ.՝ Carolina Kostner, փետրվարի 8, 1987[1], Բոլցանո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), իտալացի մարզիկ, ով հանդես է գալիս կանանց գեղասահքով։ 2014 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2012 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գեղասահքի հնգակի չեմպիոն (2007, 2008, 2010,2012, 2013): Կոստները առաջին իտալական մարզիկն էր, ով կարողացավ մասնակցել աշխարհի պատանեկան առաջնություններում (բրոնզ, 2003 թ.): Նա նաև առաջին իտալացի գեղասահորդն է, ով կարողացավ անցնել Գրան-Պրիի եզրափակիչը և այդպիսով դարձավ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն (2011/2012 թթ.):
Կոստները տարբերվում է իր մեծ արագությամբ և դժվար թռիչքներով, սակայն դրա հետ մեկտեղ պահպանում է իր կանացիությունը ու նրբությունը։ Այս ամենը օգնում են նրան ամեն տարի հասնել ավելի բարձր մրցանակների։ Ի տարբերություն շատ գեղասահորդների Կարոլինան պտտվում է ժամսլաքի ուղղությամբ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլինան Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր և կրկնակի աշխարհի չեմպիոն, լեռնագնաց Իզոլդա Կոստների սանուհին է։ Նրա մայրը՝ Պատրիցիան մասնակցել է միջազգային մասշտաբի հասնող գեղասահքի մրցույթներին, իսկ հայրը՝ Էրվինը եղել է հոկեյի Իտալիայի հավաքականում և մասնակցել է Օլիմպիական խաղերում։ Կարոլինա Կոստները ունի երկու եղբայր, մեծը՝ Մարտինը, իսկ փոքրը՝ Սիմոնը։ Քասթների փոքր եղբայրը զբաղվում է հոկեյով։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Կարոլինան մասնակցել է Իտալիայի պատանիների մրցույթին։ Հետագայում «Աշխարհի պատանեկան գեղասահքի մրցույթին» նա զբաղեցրել է 11-րդ, իսկ հաջորդ շրջանում 10-րդ տեղը։ 2003 թվականին նա «Աշխարհի պատանեկան գեղասահքի մրցույթում» արժանացել է բրոնզե մեդալի։
Դեբյուտի համար նա 2003 թվականին մասնակցել է Եվրոպայի մեծահասակների միջազգային մրցույթին և միանգամից զբաղեցրել է չորրորդ տեղը։
Հաջորդ տարի և՛ Եվրոպայի, և՛ աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է հինգերորդ տեղը։ 2005 թվականին նա Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը, սակայն աշխարհի առաջնությունում, Մոսկվայում նա զբաղեցրել է երկրորդ տեղը և առաջ է անցել ամերիկյան մարզիկ Միշել Քվանին։ Վերջինս այդ առիթով նրան շնորհավորական ուղերձ է հղել։
Կարոլինա Կոստները 2006 թվականի Թուրինում կազմակերպված Օլիմպիական խաղերում ընտրվել է դրոշակակիր և մասնակցել է XX Ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը։ Խաղերի ընթացքում Կարոլինան անհաջող է ներկայացրել գրավել է միայն իններորդ հորիզոնականը, իսկ աշխարհի առաջնությունում միայն տասներկուերորդ տեղը։
Հաջորդ երկու մրցաշրջաններում նա հաղթել է Եվրոպայի առաջնությունում, 2007 և 2008 թվականներին։ Նվաճել է բրոնզե մեդալ Գրան պրիի մրցաշրջանի վերջում 2008 թվականին և արծաթե մեդալ 2008 թվականի աշխարհի առաջնությունում, զիջելով միայն ճապոնուհի մարզիկ Մաո Ասադաին։ 2008-2009 թվականներին Կարոլինան հերթական անգամ գրավեց Գրան պրիի երրորդ տեղը, հերթական անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը, սակայն Եվրոպայի առաջնությունում նա գրավեց երկրորդ տեղը, առաջին տեղը զիջելով ֆինն մարզիկ Լաուրա Լեպիստյոին։ 2009 թվականին Կարոլինան աշխարհի առաջնությունում գրավեց միայն տասներկուերորդ տեղը։ Արդյունքում Իտալիան ուներ ուղեգիր միայն դեպի կանանց միայնակ գեղասահքի և Վանկուվերում տեղի ունեցող Օլիմպիադայի մրցումներին։
2009 թվականին Կոստները ավարտել է իր համագործակցությունը մարզիչ Միխայիլ Հուտուի հետ և տեղափոխվել է Լոս Անջելես համագործակցելու Ֆրենք Քերլլոլի և Քրիստ Ֆասսի հետ։
Նա զբաղեցրել է վեցերորդ տեղը Գրան պրի Trophée Eric Bompard-ում և Cup of China-ում, չհասնելով ֆինալ և տանուլ տալով Վանկուվերում կայացած Մարկեի միջազգային մրցույթը՝ զրկվել է Եվրոպայի առաջնությունից։ Այնտեղ Կարոլինան հաղթեց երկու տեսակի ծրագրեր, իսկ Մարկեում գրավեց ութերորդ տեղը։ Օլիմպիադայում լինելով ֆավորիտներից մեկը նա գրավեց միայն յոթերորդ տեղը, իսկ ինքնակամ ծրագրով խախտելով շարքերը և թռիչքների ժամանակ թույլ տալով կոպիտ սխալներ, Քոսթնեը զբաղեցրեց միայն տասնիններորդ տեղը։ Ընդհանուր հաշվարկներով նա զբաղեցրեց տասնվեցերորդ տեղը։
Ձախողումից հետո Կարոլինա Կոստները որոշում է վերադառնալ Իտալիա, Թուրին և մարզվել Էդուարդ դե Բերնարդի ղեկավարությամբ։ Իսկ 2010 թվականի հուլիսին նա սկսում է մարզվել իր հին մարզիչ Միխայիլ Հուտուի ղեկավարությամբ։
2010-2011 թվականներին Կոստները պետք է մասնակցեր Գրան պրիի երկու ծրագրերի դրանք էին. Skate America և NHK Trophy ծրագրերը։ Չնայած նրան որ մարզուհին վնասվածք ուներ, նա Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրավեց երրորդ տեղը, իսկ Գրան պրիի ֆինալում ստացավ արծաթե մեդալ։ Եվրոպայի առաջնությունում, որ տեղի էր ունենում Շվեցարիայի մայրաքաղաք Բեռնում, նա գրավեց երկրորդ տեղը, առաջին տեղը զիջելով տեղացի մարզուհի Սարա Մայերին։ Եվրոպական առաջնության և աշխարհի առաջնության կայացման շրջաններում մարզուհի որոշում է մասնակցել տեղական գեղասահքի մրցույթ Gardena Spring Trophy-ում։ Մրցույթի առաջին շրջանի ավարտից հետո Կարոլինան իր կարիերայի մեջ առաջին անգամ ընդմիջում է անում։ Մարզուհու հանգիստը տևեց 2.5 ամիս։
2012 թվականին Կոստները հայտարարում է, որ պատրաստվում է ավարտել իր սպորտային կարիերան Սոչիի Օլիմպյական խաղերից հետո։ Այս մասին հայտարարելուց հետո մարզուհին իրեն ամբողջովին տրամադրում է մարզումներին, որպիսզի 2014 թվականի Օլիմպիական խաղերին լինի մաքսիմալ պատրաստ։ Եվրոպայի առաջնությունում մասնակցելուց, այնտեղ երկրորդ տեղը զբաղեցնելուց և այլ ծրագրերի մասնակցելուց հետո նա դարձավ ոսկե մեդալակիր։ Աշխարհի առաջնությունում նա զբաղեցնում է երկրորդ տեղը մոտավորապես քսան միավորով պակաս լինելով կորեուհի Կիմ Յոն Աից։
2013 թվականին Կարոլինան սկսում է մարզվել Օբերստդորֆում։ Գրան պրիի մրցույթում մարզուհին լավ է ներկայանում, սակայն Cup of China-ում զբաղեցնում է երրորդ, իսկ Rostelecom Cup-ում երկրորդ տեղը։ Դրա հետ մեկ տեղ նա չի կարողանում մասնակցել ֆինալային խաղերին։ Արդյունքում եվրոպական մրցումներում Ռուսաստանի մասնակիցները Կարոլինային չեն թողնում գրավել առաջին տեղ, այս անգամ նա միայն երրորդն է։ Հաջորդ տարի մարզուհին մասնակցում է չորս տարին մեկ տեղի ունեցող ավենակարևոր մրցույթին։ Օլիմյադայում Կարոլինան առաջին անգամ կարողանում է դառնալ մեդալակիր, զբաղեցնելով երրորդ տեղը։ Այստեղ նրա ընդհանուր բալերը եղել են 216,73-ը։ Մրցումներից հետո Կարոլինան ասել է.
Մեկ ամիս հետո Քասթներ Կարոլինան մասնակցում է աշխարհի առաջնությանը Ճապոնիայում և դառնում է բրոնզե մեդալակիր։
Ապաորակում և վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսին մարզուհի հայտարարեց, որ բաց կթողնի 2014/2015 թվականները։
2015 թվականի հունվարի 16-ին մեղադրվելով դոպինգի օգտագործման մեջ, իր նախկին ընկեր Ալեքս Շվացերի կողմից, նա որակազրկվեց։ 2016 թվականի գարնանը նա նորից վերադարձավ և սկսեց մարզվել։ Ամռանը սկսեց համագործաքցել ռուսական մարզիչ Ալեքսեյ Միշինի հետ։
Նոյեմբերին նա պաշտոնապես հայտարարեց, որ Միշինը իր մարզիչն է։ Որակազրկումից հետո մազուհին մասնակցելով Ոսկե ձի մրցույթին, կարողացավ գրավել առաջին տեղը։ 2016 թվականին նա միջազգային առաջնությունում կարողացավ յոթերորդ անգամ գրավել առաջին տեղը։
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակաշրջան | Կարճ ծրագիր | Անսահմանափակ ծրագրեր | Ցուցանշական ծրագրեր |
---|---|---|---|
2013—2014 | Ավե-Մարիա | Բոլերո | Շեխերազադա |
2012—2013 | Տրանսելվանական | Բոլերո | It's Oh So Quiet |
2011—2012 | Allegretto | Adagio и Allegro assai | «Կարմեն» |
2010—2011 | Galicia Flamenco | Prélude à l’Après-Midi d’un Faune | Heavy Cross |
2009—2010 | Նոկտյուրն | Air on the G String | Ain’t No Sunshine |
2008—2009 | Պա-դե-դյո | Mujer Sola Canaro en Paris | A Te |
2007—2008 | Variations on the Canon in D | Մեմուարի Գեյշ | Solamente per Carolina |
2006—2007 | Riders on the Storm | Dumky Trio | Panic |
2005—2006 | Gabriel’s Oboe | «Տարվա փուլեր» | Ave Maria |
2004—2005 | «Գյուղ» | Համերգ դաշնամուրով | Fly |
2003—2004 | Song from a Secret Garden | A Poet’s Quest for a Distant Paradise Night Flight Reflection Violin Fantasy on Puccini’s Turandot | Je t’aime encore |
2002—2003 | Variations on the Canon in D | Papa, Can You Hear Me? | But I Do Love You The Right Kind of Wrong |
Սպորտային հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Соревнования/Сезон | 2007—2008 | 2008—2009 | 2009—2010 | 2010—2011 | 2011—2012 | 2012—2013 | 2013—2014 | 2016—2017 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային Օլիմպյական խաղեր | 16 | 3 | ||||||
աշխարհի առաջնություն | 2 | 12 | 6 | 3 | 1 | 2 | 3 | |
Եվրոպայի առաջնություն | 1 | 2 | 1 | 2 | 1 | 1 | 3 | |
Իտալիայի առաջնություն | 1 | 2 | 1 | WD | 1 | 1 | ||
Գրան պրիի ֆինալи | 3 | 3 | 2 | 1 | ||||
Գրան պրիի փուլ։ Skate America | 3 | 2 | ||||||
Գրան պրիի փուլ։ Trophée Eric Bompard | 6 | 2 | ||||||
Գրան պրիի փուլ։ Cup of Russia | 1 | 2 | ||||||
Գրան պրիի փուլ։ Skate Canada | 4 | |||||||
Գրան պրիի փուլ։ NHK Trophy | 1 | 1 | ||||||
Գրան պրիի փուլ։ Cup of China | 3 | 6 | 1 | 3 | ||||
Մեմորիալ | 1 | |||||||
Nebelhorn Trophy | 1 | |||||||
Finlandia Trophy | 3 | |||||||
Զագրեբի ոսկե ուղի | 1 |
Մինչև 2008 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթ/Ժամանակաշրջան | 2000—2001 | 2001—2002 | 2002—2003 | 2003—2004 | 2004—2005 | 2005—2006 | 2006—2007 |
---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային Օլիմյական խաղեր | 9 | ||||||
աշխարհի առաջնություն | 10 | 5 | 3 | 12 | 6 | ||
Եվրոպայի առաջնություն | 4 | 5 | 7 | 3 | 1 | ||
աշխարհի առաջնություն երիտասարդների միջև | 11 | 10 | 3 | ||||
Իտալիայի առաջնություն | 1J | 1 | 2 | 1 | 1 | 1 | |
Գրան պրիի փուլ։ Skate Canada | 5 | 7 | |||||
Գրան պրիի փուլ։ Trophée Eric Bompard | 2 | ||||||
Գրան պրիի փուլ։ Cup of Russia | 7 | ||||||
Գրան պրիի փուլ։ NHK Trophy | 6 | ||||||
Nebelhorn Trophy | 1 | ||||||
Finlandia Trophy | 4 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիներ Կարոլինա Կոստների ընկերը եղել է 2008 թվականի Օլիմպիական չեմպիոն, Օլիմպիական 50 կիլոմետրանոց վազքի մարզիկ Ալեքս Շվեյցը։ Իրենց հարաբերությունների մասին Կոստները պատմել է 2011 թվականին իտալական «International Figure Skating» թերթի հարցազրույցում։ Կոստները նրա հետ գնացել է իր ամառային առաջնություններին, իսկ Ալեքսը նրան միշտ ուղեկցում էր առաջնությունների ժամանակ։ 2014 թվականին նրանք բաժանվեցին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)