Կարմիր քառակուսի
Կարմիր քառակուսի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կազիմիր Մալևիչ |
տարի | 1915 |
բարձրություն | 53 |
լայնություն | 53 |
ուղղություն | սուպրեմատիզմ |
ժանր | աբստրակցիոնիզմ |
նյութ | կտավ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Red square by Malevich (GRM) Վիքիպահեստում |
«Կարմիր քառակուսի», Կազիմիր Մալևիչի նկարն է։ Նկարել է 1915 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերված է սպիտակ ֆոնի վրա կարմիր քառանկյունի, որն իր ձևով փոքր-ինչ տարբերվում է քառակուսուց։ 1920 թվականին Մալևիչը այս նկարի մասին գրել է, որ այն ստացել է նաև համընդհանուր նշանակություն՝ «որպես հեղափոխության ազդակ»։
Համեմատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կսանա Բլանկը համեմատում է Մալևիչի սուպրեմատիզմը Լև Տոլստոյի ստեղծագործությունների հետ[1]։ Մասնավորապես, Տոլստոյի «Խելագարի գրառումները» ստեղծագործության մեջ նկարագրվում է սենյակը, որտեղ Ֆյոդորը զգում է անսահման կարոտ․
«Մաքուր քառակուսի սենյակ է։ Որքանով հիշում եմ, ինձ համար տանջալի էր, որ սենյակը քառակուսի էր։ Կար մեկ պատուհան՝ կարմիր վարագույրով»։ |
Ըստ էության, սպիտակ ֆոնի վրա կարմիր քառակուսին համարվում է կարոտի խորհրդանիշ։ Ինքը՝ Մալևիչը, իր առաջին Սև քառակուսու հայեցակարգը բացատրել է այսպես․
«Քառակուսին զգացմունք է, սպիտակ տարածությունը՝ այդ զգացմունքի հիմքում ընկած դատարկությունը»։ |
Կսանա Բլանկը եզրակացնում է, որ ինչպես Տոլստոյի պատմվածքում, այստեղ ևս սպիտակ ֆոնի վրա կարմիր քառակուսին արտացոլում է մահվան և դատարկության վախը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В поисках иконичности: Л. Толстой и К. Малевич // Русская литература. — 2005. — N1. — С. 33-42
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խելագարի գրառումները» (ռուս.)
- Собрание всех картин Каземира Малевича (в алфавитном порядке) (անգլ.)
|