Կարմիր տնով լեռը
Կարմիր տնով լեռը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Չարլզ Դեմուտ[1] |
տարի | մոտ 1913 |
բարձրություն | 24,1 սանտիմետր |
լայնություն | 32,1 սանտիմետր |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ժանր | բնանկար[1] |
նյութ | ջրաներկ և թուղթ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Կարմիր տնով լեռը (անգլ.՝ Mountain with Red House), ամերիկացի նկարիչ Չարլզ Դեմուտի մոտավորապես 1913 թվականին ստեղծած բնանկարը, որն ընդգրկված է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[2]։
Պատմություն և ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Դեմուտն այս աշխատանքը նկարել է 1912 թվականի դեկտեմբերից մինչև 1914 թվականի գարուն, երբ ճամփորդում էր Ֆրանսիայում և Փարիզում տեխնիակական հմտություններ էր ձեռք բերում[3][4]։ 1913 թվականի ամռանը Դեմուտն այցելեց ֆրանսիական Էտրետա ափամերձ բնակավայր, որը, հավանաբար, պատկերել է այս կտավում։ Դեմուտի վրձնհարվածներն ու ջրաներկի կիառումն իրենց վրա են կրում Ջոն Մարինի ազդեցությունը։ Ամենայն հավանականությամբ, այս նկարը գտնվել է Չարլզ Դեմուտի մոտ, նախքան 1931 թվականին ընկերոջը՝ Ջորջիա Օ’Քիֆին հանձնելը[5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավում լեռների տեսարանին պատկերված է երկու փոքրիկ տուն։ Լեռնային տեսարանի հակառակ կողմում ջրաներկով պատկերված է Փարիզի Սեն գետի վրայի կամուրջը, ձախ կողմում՝ Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը[2]։ Կտավի բծավոր մակերեսը, նկարչի վրձնահարվածները, եզրագծերի բացակայությունը, անգույն պաստելային երանգներն արտացոլում են Մարինի 1907-1909 թվականների վաղ եվրոպական ստեղծագործությունների ոճն ու թեման։
Այն փաստը, որ այս կոմպոզիցիան թաքնված է եղել մեկ այլ ջրաներկի ետևում, կարող էր փրկել այն արվեստագետի կողմից ավերումից, որը հաճախ ազատվում էր այն վաղ աշխատանքներից, որոնք չէին համապատասխանում իր վերջին չափանիշներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ 2,0 2,1 «Mountain with Red House». Metropolitan Museum of Art.
- ↑ Farnham, Emily (1959). Charles Demuth: His Life, Psychology and Marks (Ph.D.). The Ohio State University: The Ohio State University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Mountain with Red House, ca. 1913». www.metmuseum.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Metropolitan Museum of Art (New York, N.Y.) (2011). Stieglitz and his artists : Matisse to O'Keeffe : the Alfred Stieglitz collection in the Metropolitan Museum of Art. Messinger, Lisa Mintz., Dabrowski, Magdalena. New York: Metropolitan Museum of Art. ISBN 9781588394330. OCLC 711045516.