Կարմեն Կալվո Պոյատո
Կարմեն Կալվո Պոյատո | |
Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1][2] |
---|---|
Կրթություն՝ | Սևիլյայի համալսարան (1980) և University of Córdoba? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, փաստաբան և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | հունիսի 9, 1957[2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Կաբրա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ամուսին | José Luis Casas Sánchez?[3] և Manuel Pérez Yruela?[3] |
Պարգևներ | |
Կարմեն Կալվո Պոյատո (իսպ.՝ Carmen Calvo Poyato, հունիսի 9, 1957[2], Կաբրա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ։ 2018 թվականի հունիսի 7-ից Սանչեսի առաջին և երկրորդ կաբինետներում զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։ Սանչեսի երկրորդ կաբինետում 2020 թվականի հունվարի 13-ից նախարարների կաբինետի գործերով, գլխավոր կորտեսների հետ հարաբերությունների և ժողովրդավարական հիշողության հարցերի նախարար։ 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Սանչեսի կաբինետում եղել է հավասարության հարցերով նախարար։ 2004 թվականից մինչև 2007 թվականը Սապատերոյի կառավարությունում զբաղեցրել է Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնը։
2017 թվականի հունիսից եղել է Սոցիալիստական հավասարության կուսակցության քարտուղարը և հրատարակել է մի քանի գրքեր ֆեմինիզմի և գենդերային հավասարության վերաբերյալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմենի ավագ եղբայրը՝ Խոսե Կալվո Պոյատոն պատմաբան, գրող և քաղաքական գործիչ է, 1991-2000 թվականներին զբաղեցրել է հայրենի Կաբրայի քաղաքապետի պաշտոնը։ Կարմեն Կալվոն իրավագիտություն է սովորել Սևիլյայի համալսարանում, ինչպես նաև Կորդովայի համալսարանում, որտեղ ստացել է սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան։ 1995-2004 թվականներին աշխատել է Անդալուսիայի տարածաշրջանային կառավարությունում՝ Մանուել Չավես Գոնսալեսի ղեկավարությամբ[5]։
2004 թվականի խորհրդարանական ընտրություններում Կարմեն Կալվոն Կորդովայից ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր և հետագայում մշակույթի նախարար նշանակվել Սապատերոյի նոր կառավարությունում։ Մշակույթի նախարարի պաշտոնում Կարմեն Կալվոն հիշվել է հեղինակային իրավունքների պահպանման համար վճռական պայքարով։ 2005 թվականին նրա գերատեսչությունը մոտ մեկ միլիոն եվրո է ծախսել կրթական արշավի համար, որը պարզաբանել է մտավոր սեփականության նշանակությունը։ Այնուամենայնիվ, նա նաև քննադատության է ենթարկվել երաժշտական ոլորտի կողմից այն արտահայտության համար, որ մտավոր սեփականությունը «բացարձակ իրավունք չէ»։
2020 թվականին Իսանիայում կորոնավիրուսային վարակի բռնկման շրջանում Կալվո Պոյատոյի 2020 թվականի մարտի 25-ին կորոնավիրուսային վարակի թեստը դրական է եղել[6]։ Վիրուսն ախտորոշվել է մարտի 8-ին Կանանց միջազգային օրվա շուրջ 120000-անոց քայլերթից հետո[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Carmen Calvo, la feminista torera que no pide permiso ni perdón (իսպ.) // El Confidencial — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=155&idLegislatura=13
- ↑ 3,0 3,1 https://www.eldebate.com/gente/20240215/carmen-calvo-intimidad-amores-forma-entender-matrimonio_174389.html
- ↑ Real Decreto 1078/2007, de 27 de julio, por el que se concede la Gran Cruz de la Real y Distinguida Orden Española de Carlos III a doña Carmen Calvo Poyato. (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — ISSN 0212-033X
- ↑ «El primer gobierno de Zapatero - Documentos elmundo.es». www.elmundo.es. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Spain's Deputy PM Carmen Calvo tests positive for coronavirus». Reuters. 2020 թ․ մարտի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ Shields, Bevan (2020 թ․ մարտի 26). «A massive disaster is unfolding in Spain». The Sydney Morning Herald. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
- ↑ Sills, Ben; Millan Lombrana, Laura (2020 թ․ մարտի 26). «Spanish Doctors Are Forced to Choose Who to Let Die». Bloomberg. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Կալվո Պոյատո» հոդվածին։ |
|