Jump to content

Կարբոնարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարբոնարների դրոշը

Կարբոնարներ (իտալ.՝ carbonaro — ածխագործ), XIX դարի սկզբին, նապոլեոնյան տիրապետության ժամանակաշրջանում, Իտալիայի հարավում՝ նույնանուն քաղաքական գաղտնի ընկերության անդամներ։ Կարբոնարների շարժմանը մասնակցում էին սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ (լիբերալ ազնվականներ, ցածրաստիճան հոգևորականներ, գյուղացիներ, արհեստավորներ և այլն)։

Կարբոնարների նպատակն էր Իտալիայի ազգային ազատագրումը (սկզբում Ֆրանսիայից, ապա՝ ավստրիական լծից) և սահմանադրության ընդունումը։ Ճնշող մեծամասնությունը սահմանադրական միապետության, փոքրամասնությունը՝ հանրապետության կողմնակից էր։ 1820—1821 թվականներին Կարբոնարները Երկու Սիցիլիաների թագավորությունում և Պիեմոնտում գլխավորեցին բուրժուազիայի հեղափոխությունը, մասնակցեցին Ռոմանիայի, Պարմայի և Մոդենայի ապստամբություններին։ Իտալական կարբոնարիզմի ազդեցությամբ 1820 — 1821 թվականներին Կարբոնարների շարժում առաջացավ նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Բալկաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 313
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարբոնարներ» հոդվածին։