Կարա Բալա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Հարությունյան (այլ կիրառումներ)
Ստեփան Հարությունյան Կարա Բալա | |
---|---|
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1970 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գործունեություն | ծաղկավաճառություն |
Ամուսին | Աշխեն |
Երեխաներ | Ժորժիկ Հարությունյան |
![]() |
Ստեփան Հարությունյան (առավել հայտնի որպես «Կարա Բալա», Կարաբալա, Ղարաբալա, թուրքերեն՝ Kara Bala, «սև տղա», 1900, Երևան, Ռուսական կայսրություն - 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծաղկավաճառ, 20-րդ դարի Երևանի բնակիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարա Բալան (իսկական անունը՝ Ստեփան Հարությունյան[1]) ծնվել է 1900 թվականին[2], Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում։ Ստեփանի ընտանիքն ֆլորայի այգիների սեփականատերն է եղել, որտեղ այսօր Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանն է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցրեց հարստությունը։
1926 թվականին ամուսնացել է Աշխեն անունով կնոջ հետ, ունեցել է Ժորժիկ անունով որդի։
Նա սիրահարված է եղել հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանին, որն աշխատանքի էր գնում Աբովյան փողոցով։ 1926 թվականի մի օր Կարա Բալան դանակահարում է թուրք երիտասարդի, որը հետապնդում էր Արուս Ոսկանյանին[3]։ Նա ձերբակալվում և տարվում է Երևանի ուղղիչ տուն, որտեղ նույն հոդվածով նույն թվականին բերվեց նաև Եղիշե Չարենցը։
![]() |
«… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…» - Եղիշե Չարենց, «Երևանի Ուղղիչ տնից»
|
![]() |
Կարաբալան հայտնի է դարձել Երևանի փողոցներում ծաղիկ վաճառելով (նվիրելով)։ Մահացել է ենթադրաբար 1965 թվականին։
Վերջին տարիներին Կարա-Բալան ապրում էր Հանրախանութի պահեստում։ Մի օր այնտեղ պետք է ստուգումներ կատարվեին, և Հանրախանութի տնօրենը Կարա-Բալային ասաց, որ նա 2-3 օրով ազատի պահեստը։ Ցուրտ օրեր էին կանգնած, և նա ցրտահարվեց, Հանրախանութի մոտից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ և մահացավ։
Կարա Բալան մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկավաճառ ծերունին դարձավ Հին Երևանի խորհրդանիշերից մեկը, ինչի շնորհիվ տարբեր ժամանակներում նրան նվիրվեցին գրական և արվեստի մի շարք ստեղծագործություններում։
Կարա Բալան գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարա Բալային նվիրված բանաստեղծություններ են գրել Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը և Համո Սահյանը։
![]() |
«Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ է Երևանում, Ամենքի հետ քեֆ է անում Ծաղիկ ծախող Կարաբալան։» |
![]() |
![]() |
Հագնում էր նա մեկ մակինթոշ,
Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս, Չգիտեիր` արտի՞ստ է նա, Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։ |
![]() |
Կարա Բալան արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարա Բալայի մասին գրվել են երգեր։ Նրա մասին երգ ունի Պապին Պողոսյանը։
![]() | |
---|---|
![]() |
Papin Poghosyan, Kara Bala |
1981 թվականին «Հայֆիլմի» նկարահանած «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում Կարա Բալային մարմնավորել է Ազատ Շերենցը։
Կարա Բալայի արձան
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է։ Այժմ արձանը գտնվում է Աբովյան փողոցի սկզբնամասում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գ․ Մահարի, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 10, 2016, էջ 752
- ↑ ԿԱՐԱԲԱԼԱ. ԱՍՔ ԾԱՂԿԱՎԱՃԱՌԻ ՄԱՍԻՆ
- ↑ Կարաբալա. Երևանի լեգենդար ծաղիկ բաժանողի կյանքի դժվարին պատմությունը
- ↑ «Ծաղիկ նվիրող Կարա-Բալա»-ի Աբովյան փողոցում «հայտնվելը»` այնքան էլ երևանցիների սրտով չէ (լուսանկարներ)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարա Բալա կատեգորիայում։ |