Կարա Բալա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Հարությունյան (այլ կիրառումներ)
Ստեփան Հարությունյան Կարա Բալա | |
---|---|
Կարա Բալայի արձանը Երևանում | |
Ծնվել է | 1900 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1970 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Գործունեություն | ծաղկավաճառություն |
Ամուսին | Աշխեն |
Երեխաներ | Ժորժիկ |
Karabala statue (Yerevan) Վիքիպահեստում |
Ստեփան Հարությունյան (առավել հայտնի որպես «Կարա Բալա», Կարաբալա, Ղարաբալա, թուրք.՝ Kara Bala, «սև տղա»), ծաղկավաճառ, 20-րդ դարի Երևանի բնակիչ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարա Բալան ծնվել է 20-րդ դարի սկզբում, որոշ աղբյուրներում նշվում է 1900 թվականին[1], Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում։ Ստեփանի ընտանիքն ֆլորայի այգիների սեփականատերն է եղել, որտեղ այսօր Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանն է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցրեց հարստությունը։
1926 թվականին ամուսնացել է Աշխեն անունով կնոջ հետ, ունեցել է Ժորժիկ անունով որդի։
Նա սիրահարված է եղել հայտնի դերասանուհի Արուս Ասրյանին, որն աշխատանքի էր գնում Աբովյան փողոցով։ 1926 թվականի մի օր Կարա Բալան դանակահարում է թուրք երիտասարդի, որը հետապնդում էր Արուս Ասրյանին։ Նա ձերբակալվում և տարվում է Երևանի ուղղիչ տուն, որտեղ նույն հոդվածով նույն թվականին բերվեց նաև Եղիշե Չարենցը։
![]() |
«… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…» - Եղիշե Չարենց, «Երևանի Ուղղիչ տնից»
|
![]() |
Կարաբալան հայտնի է դարձել Երևանի փողոցներում ծաղիկ վաճառելով (նվիրելով)։ Մահացել է ենթադրաբար 1970 թվականին։
Վերջին տարիներին Կարա-Բալան ապրում էր Հանրախանութի պահեստում: Մի օր այնտեղ պետք է ստուգումներ կատարվեին, և Հանրախանութի տնօրենը Կարա-Բալային ասաց, որ նա 2-3 օրով ազատի պահեստը: Ցուրտ օրեր էին կանգնած, և նա ցրտահարվեց, Հանրախանութի մոտից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ և մահացավ:
Կարա Բալան մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղկավաճառ ծերունին դարձավ Հին Երևանի խորհրդանիշերից մեկը, ինչի շնորհիվ տարբեր ժամանակներում նրան նվիրվեցին գրական և արվեստի մի շարք ստեղծագործություններում։
Կարա Բալան գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարա Բալային նվիրված բանաստեղծություններ են գրել Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը և Համո Սահյանը։
![]() |
«Ծաղիկ ծախող Կարաբալան
Հայտնի մարդ է Երևանում, Ամենքի հետ քեֆ է անում Ծաղիկ ծախող Կարաբալան:» |
![]() |
![]() |
Հագնում էր նա մեկ մակինթոշ,
Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս, Չգիտեիր` արտի՞ստ է նա, Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։ |
![]() |
Կարա Բալան արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարա Բալայի մասին գրվել են երգեր։ Նրա մասին երգ ունի Պապին Պողոսյանը։
![]() | |
---|---|
![]() |
Papin Poghosyan, Kara Bala |
1981 թվականին «Հայֆիլմի» նկարահանած «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում Կարա Բալային մարմնավորել է Ազատ Շերենցը։
Կարա Բալայի արձան[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականին Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է։ Այժմ արձանը գտնվում է Աբովյան փողոցի սկզբնամասում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարա Բալա կատեգորիայում։ |