Կատրին Ռոբ-Գրիյե
Կատրին Ռոբ-Գրիյե ֆր.՝ Catherine Robbe-Grillet | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Catherine Marie Sophie Rstakian[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1930[2][1] (94 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[1] |
Գրական անուն | Jeanne de Berg, Jean de Berg և Catherine Carayon |
Մասնագիտություն | դերասանուհի, լուսանկարիչ, օրագրի հեղինակ, գրող, սցենարիստ, dominant, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Haut Enseignement Commercial pour les jeunes filles? |
Գրական ուղղություններ | ռեալիզմ, ԲԴՍՄ և էրոտիկա |
Ամուսին | Ալեն Ռոբ-Գրիյե |
Կատրին Ռոբ-Գրիյե (ֆր.՝ Catherine Robbe-Grillet, իսկական ազգանունը՝ Ռստակյան, սեպտեմբերի 24, 1930[2][1], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[1]), ֆրանսահայ գրող, դոմինատրիքս, լուսանկարիչ, թատրոնի և կինոյի դերասանուհի, որը Ժան դը Բերգ և Ժաննա դը Բերգ կեղծանուններով հրապարակել է սադոմազոխիստական ստեղծագործություններ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատրին Ռստակյանը ծնվել է Փարիզում, որտեղ հաճախել է միջնակարգ և ավագ դպրոց։
Սադոմազոխիստական L'Image վեպը, որը 1956 թվականին հրատարակել է Les Éditions de Minuit հրատարակչությունը, նա գրել է Ժան դը Բերգ կեղծանունով[3]։ Ռեդլի Մեցգերը վեպի հիման վրա 1975 թվականին նկարահաել է «Պատկեր» ֆիլմը, որը հայտնի է նաև «Աննայի պատիժը» անվամբ[4]։
Կատրին Ռստակյանը նաև Cérémonies de femmes-ի հեղինակն է (Grasset հրատ.) (1985, գրվել է Ժան դը Բերգ[5] կեղծանվամբ) և Entretien avec Jeanne de Berg (Les Impressions Nouvelles հրատ.) (2002, Կատրին Ռոբ-Գրիյե անվամբ)[6]։ 2004 թվականին նա իր անունով գրել է Jeune mariée. Journal, 1957-1962 ստեղծագործությունը (Fayard հրատ.)՝ իր ամուսնական կյանքի առաջին տարիների պատմությունը[7]։ Նրա ամենավերջին հրապարակումը Le Petit Carnet Perdu-ն է (2007 թվականի մարտ, Fayard հրատ.) Ժաննա դը Բերգ կեղծանվամբ։
Նա փոքրիկ դեր է ունեցել «Անմահը» (1963) ֆիլմում՝ կատարելով Կատրին Սարայանի դերը։ Նրա վերջին ելույթը որպես դերասանուհի եղել է բեմում 2016 թվականին՝ Մարգերիտ Դյուրասի «Սավաննա Բեյում» (ռեժիսոր՝ Բևեռլի Շարպանտիե)։
1957 թվականի հոկտեմբերի 23-ին Փարիզում նա ամուսնացել է ֆրանսիացի գրող և կինոռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեի հետ[8], որը մահացել է 2008 թվականի փետրվարին։
Կատրին Ռոբ-Գրիյեն նկարահանվել է Մայա Գալուսի 1997 թվականի «Էրոտիկա։ Ճանապարհորդություն դեպի կանացի սեքսուալություն» վավերագրական ֆիլմում[9]։ 2014 թվականին նա նկարահանվել է «Արարողություն» վավերագրական ֆիլմում, որն ուսումնասիրում է նրա կյանքը՝ որպես դոմինատրիքսի և ԲԴՍՄ (սադոմազոխիստական) համայնքի անդամի[10]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- L'image par Jean de Berg. Paris: Éditions de Minuit, 1956
- Cérémonies de Femmes par Jeanne de Berg. Paris: Éditions Grasset 1985
- Entretien avec Jeanne de Berg par Catherine Robbe-Grillet. Paris: Éditions les Impressions Nouvelles 2002
- Jeune mariée: journal, 1957–1962 par Catherine Robbe-Grillet. Paris: Fayard 2004
- Le Petit carnet perdu par Jeanne de Berg. Paris: Fayard 2007
- "Correspondances" par Catherine Robbe-Grillet: Fayard 2012
- "Alain" par Catherine Robbe-Grillet: Fayard 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Archives de Paris
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ Bentley, Toni (2014 թ․ հունվարի 22). «Inside the Life of France's Most Famous Dominatrix». Vanity Fair. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «L' IMAGE (1975)». BFI. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Saktanber, Binnaz (November 2014). «Catherine Robbe-Grillet: An Eighty-four-year-old Dominatrix in Istanbul». wdw.nl. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Devarrieux, Claire (2002 թ․ հուլիսի 12). «Catherine Robbe-Grillet Entretien avec Jeanne de Berg». Libération.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Soria, Ana Teruel (2014 թ․ ապրիլի 18). «A grande 'benfeitora' do sexo com chicotes e açoites». EL PAÍS (բրազիլական պորտուգալերեն).
- ↑ Reginald, R.; Burgess, Mary A.; Menville, Douglas (2010 թ․ սեպտեմբերի 1). Science Fiction and Fantasy Literature Vol 2 (անգլերեն). Wildside Press LLC. էջ 1049. ISBN 9780941028783.
- ↑ Janice Kennedy, "Exploring female sexuality: Documentary a revealing look at women's erotica". Ottawa Citizen, February 10, 1999.
- ↑ Campbell, Andy (2015 թ․ մարտի 15). «SXSW Film Review: The Ceremony». austinchronicle.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean (ne) de Berg: A Journey Արխիվացված 2020-02-13 Wayback Machine
- Toni Bentley (February 2014). «The Thin End of the Whip». Vanity Fair.
- Catherine Robbe-Grillet Internet Movie Database կայքում
|
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թատրոնի ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացիներ հայկական սերմամբ
- Ֆրանսիացի լուսանկարիչներ
- Ֆրանսահայ գրողներ
- Ֆրանսահայ լուսանկարիչներ
- Ֆրանսահայ դերասանուհիներ
- Ֆրանսիացի կին գրողներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսալեզու գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ