Կասպարս Կամբալա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() Kaspars Kambala | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական/ հարձակվող | |
Համար | № 20 | |
Ի ծնե տրված անունը | Կասպարս Կամբալա | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1978 (45 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 206 սմ | |
Քաշ | 125 կգ | |
համալսարան | ՆՀԼՎ (1997-2001) | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Կասպարս Կամբալա (լատիշերեն՝ Kaspars Kambala, դեկտեմբերի 13, 1978, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
Հասակը կազմում է 2, 06 մետր, իսկ քաշը՝ 125 կգ։ Բասկետբոլում հանդես է գալիս որպես կենտրոնական և ծանր հարձակվող։ Այլ կերպ հայտնի է «ԿԱՍ» և «Ավելին քան Ռոքի Բալբոա» մականուններով։
Կամբալան չորս տարի սովորել է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգասի համալսարանում, որից հետո հանդես է եկել այնպիսի ակումբներում ինչպիսիք են «Էֆես Պիլսենը», «Ռեալ Մադրիդը», «ՈՒՆԻՔՍ»-ը և «Ֆեներբահչեն»։ 2006 թվականին Կամբալան 2 տարով որակազրկվում է, քանի որ բացասական է հանձնում դոպինգ-թեստը, որից հետո պարզվում է նրա արյան մեջ կոկայինի առկայությունը։ Այդ ընթացքում Կամբալան կարողանում է ի կատար ածել մանկության երազանքը և մուտք է գործում պրոֆեսիոնալ բռնցքամարտ։ 2008 թվականի հունվարի 11-ին տեղի է ունենում Կամբալայի առաջնաելույթը Լաս Վեգասում։ Բասկետբոլից որակազրկվելու երկու տարիների ընթացքում Կամբալան ունենում է 4 պրոֆեսիոնալ ելույթ՝ 3 հաղթանակով և 1 ոչ-ոքիով։
Որակազրկման ժամկետը լրանալուն պես Կամբալան նոր պայմանագիր է կնքում ռուսական «Ենիսեյ» ակումբի հետ։
Հանդես է եկել նաև Լատվիայի բասկետբոլի ազգային հավաքականում։