Կասկած (բանաստեղծություն)
Արտաքին տեսք
Կասկած | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1892 |
Հրատարակվել է | 1892 |
Վիքիդարան | Կասկած |
«Կասկած», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականին ապրիլի 13-ին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 28 պահվում է մեկ ինքնագիր՝ հանված «Մուրճ»-ի արխիվից, որտեղ կա Ավ․ Արասխանյանի կից երկտող․ «Դավիթ, սա շարեք, որ բռնի պակաս տեղը, առաջնարդողից ու Մանվելյանցի ոտանավորից հետո»։
Առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին լույս տեսած «Մուրճ» ամսագրի № 11-ում (էջ 1564)՝ թվագրված «1892 թ․ ապրիլի 13»։ Այնուհետև՝ 1893 թվականին Թիֆլիսում տպված «Դաշնակներում» (19-րդ ոտանավոր) (էջ 33), ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 91)[1]։