Կառլ Վիրտանեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Վիրտանեն
Carl Alvar Wirtanen
Ծնվել էնոյեմբերի 11, 1910(1910-11-11)
Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել էմարտի 7, 1990(1990-03-07) (79 տարեկան)
Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Լիկի աստղադիտարան
Ալմա մատերՎիրջինիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ամուսին(ներ)Edith Wirtanen?

Կառլ Վիրտանեն (անգլ.՝ Carl Alvar Wirtanen, նոյեմբերի 11, 1910(1910-11-11), Կենոշա, Վիսկոնսին, ԱՄՆ - մարտի 7, 1990(1990-03-07), Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Լիկի աստղադիտարանում։

Աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերող, աշխատել է Լիկի աստղադիտարանում։ 1947-1950 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 8 աստերոիդ[2]։ Նրա հայտնաբերած աստերոիդների մեջ երեքը պատկանում են Ապոլոնների խմբին՝ (29075) 1950 DA, (1685) Տորո և (1863) Անտինոս։

Վիրտանենը նաև հայտնաբերել է կարճ պարբերությամբ 46P/Վիրտանենի գիսաստղը։ Դոնալդ Շեյնի հետ համատեղ ստեղծել է գալակտիկաների կատալոգ։

Նրա պատվին է անվանվել (2044) Վիրտ աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]