Jump to content

Կառլ Յանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Յանսեն
Ծնվել էմայիսի 29, 1855(1855-05-29)[1][2]
ԾննդավայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն
Մահացել է1927[3][4]
Վախճանի վայրըԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքանդակագործ
ԵրեխաներԳերդա Յանսեն
 Karl Janssen Վիքիպահեստում

Կառլ Յանսեն (գերմ.՝ Karl Janssen, մայիսի 29, 1855(1855-05-29)[1][2], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - 1927[3][4], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն), գերմանացի քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Յանսենը ծնվել է 1855 թվականին Դյուսելդորֆում, արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրն եղել է պղնձի վրա փորագրող, եղբայրը՝ Պետերը, նկարիչ։ Արվեստի առաջին դասերը Կառլը ստացել է եղբորից։ 1872-1880 թվականներին սովորել է Դյուսելդորֆի պրուսական թագավորական արվեստի ակադեմիայում, Ավգուստ Վիտիգի ղեկավարությամբ։ 1878 թվականին Յանսենը ստացել է հռոմեական կրթաթոշակ և 1881 թվականին մեկնել է Իտալիա և այնտեղ սովորել մինչև 1884 թվականը[5][6]։

Յանսենի առաջին կարևոր աշխատանքը գործարանատեր Պյոնսգենի (1883) կիսանդրին է։ 1884 թվականին նա Յոզեֆ Տյուսխաուզի հետ միասին (որի հետ մտերիմ էր դեռևս ակադեմիայում սովորելու տարիներից), պատվեր է ստանում ստեղծելու Հայր Ռեյնի և նրա դուստրերի արձանախումբը։ Այս աշխատանքն այնքան դուր եկավ դյուսելդորֆցիներին, որ 12 տարի անց նրանք պատվիրեցին երկու արվեստագետներին ստեղծելու դրա բրոնզե ավելի մեծ տարբերակը (1897)։ 1896 թվականին Յանսենը Դյուսելդորֆում քանդակում է Վիլհելմ կայսրի բրոնզե արձանը։

1893 թվականից Կառլ Յանսենը եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր իր ուսուցիչ Ավգուստ Վիտիգի ամբիոնում։ Յանսենի ուսանողներից են եղել Բերնարդ Հյոտգերը, Վիլհելմ Լեմբրուկը, Տոնի Շտոկխեյմը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո քանդակագործն արդյունաբերող Հենկել ընտանիքի պատվերով ստեղծել է պատերազմում ձեռնարկության զոհված աշխատակիցների հուշարձանը։ Այդ հուշարձանը տեղադրվել է Դյուսելդորֆի Հոլտհաուզեն շրջանի արդյունաբերական գոտում։ Յանսենի վերջին խոշոր աշխատանքը եղել է Հենկելների ընտանեկան դամբարանի արձանը (1925) Դյուսելդորֆում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bernhard Maaz (изд.): Nationalgalerie Berlin. Das XIX. Jahrhundert; Bestandskatalog der Skulpturen (2 Bde.); Berlin 2006 — ISBN 978-3-86502-119-9.
  • Rolf Purpar: Kunststadt Düsseldorf — Objekte und Denkmäler im Stadtbild, Grupello, Düsseldorf 2008, ISBN 3-89978-044-2.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Յանսեն» հոդվածին։