Կառլ Յանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Յանսեն
Ծնվել է1835[1] կամ մայիսի 29, 1855(1855-05-29)[2][3]
ԾննդավայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն
Մահացել է1927[1][4][5]
Վախճանի վայրըԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունքանդակագործ
ԵրեխաներԳերդա Յանսեն
Karl Janssen Վիքիպահեստում

Կառլ Յանսեն (գերմ.՝ Karl Janssen, 1835[1] կամ մայիսի 29, 1855(1855-05-29)[2][3], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - 1927[1][4][5], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի քանդակագործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Յանսենը ծնվել է 1855 թվականին Դյուսելդորֆում, արվեստագետների ընտանիքում: Նրա հայրն եղել է պղնձի վրա փորագրող, եղբայրը՝ Պետերը, նկարիչ: Արվեստի առաջին դասերը Կառլը ստացել է եղբորից: 1872-1880 թվականներին սովորել է Դյուսելդորֆի պրուսական թագավորական արվեստի ակադեմիայում, Ավգուստ Վիտիգի ղեկավարությամբ: 1878 թվականին Յանսենը ստացել է հռոմեական կրթաթոշակ և 1881 թվականին մեկնել է Իտալիա և այնտեղ սովորել մինչև 1884 թվականը[6][7]:

Յանսենի առաջին կարևոր աշխատանքը գործարանատեր Պյոնսգենի (1883) կիսանդրին է: 1884 թվականին նա Յոզեֆ Տյուսխաուզի հետ միասին (որի հետ մտերիմ էր դեռևս ակադեմիայում սովորելու տարիներից), պատվեր է ստանում ստեղծելու Հայր Ռեյնի և նրա դուստրերի արձանախումբը: Այս աշխատանքն այնքան դուր եկավ դյուսելդորֆցիներին, որ 12 տարի անց նրանք պատվիրեցին երկու արվեստագետներին ստեղծելու դրա բրոնզե ավելի մեծ տարբերակը (1897): 1896 թվականին Յանսենը Դյուսելդորֆում քանդակում է Վիլհելմ կայսրի բրոնզե արձանը:

1893 թվականից Կառլ Յանսենը եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր իր ուսուցիչ Ավգուստ Վիտիգի ամբիոնում: Յանսենի ուսանողներից են եղել Բերնարդ Հյոտգերը, Վիլհելմ Լեմբրուկը, Տոնի Շտոկխեյմը:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո քանդակագործն արդյունաբերող Հենկել ընտանիքի պատվերով ստեղծել է պատերազմում ձեռնարկության զոհված աշխատակիցների հուշարձանը: Այդ հուշարձանը տեղադրվել է Դյուսելդորֆի Հոլտհաուզեն շրջանի արդյունաբերական գոտում: Յանսենի վերջին խոշոր աշխատանքը եղել է Հենկելների ընտանեկան դամբարանի արձանը (1925) Դյուսելդորֆում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernhard Maaz (изд.): Nationalgalerie Berlin. Das XIX. Jahrhundert; Bestandskatalog der Skulpturen (2 Bde.); Berlin 2006 — ISBN 978-3-86502-119-9.
  • Rolf Purpar: Kunststadt Düsseldorf — Objekte und Denkmäler im Stadtbild, Grupello, Düsseldorf 2008, ISBN 3-89978-044-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]