Կանչենջանգա կամ Կանչենջունգա (նեպալ.՝ कञ्चनजङ्घा, հինդի՝ कंचनजंघा), լեռնագագաթ Մեծ Հիմալայներում, Նեպալի և Սիկկիմի սահմանագլխին։ Բարձրությունը 8585 մ է։ Կան բազմաթիվ սառցադաշտեր։
Ենթադրում են, որ անվանումն ունի տիբեթական ծագում. տիբեթերեն Կանգ՝ «ձյուն», Չեն՝ «մեծ, շատ», ձո՝ «պահեստարան, գանձարան», նգա՝ «հինգ» բառերից. այսինքն Կանչենջանգա նշանակում է «շատ ձյան հինգ գանձարան (պահեստարան)»[1]։