Կամուրջ դեպի Տերաբիթիա (վիպակ)
Կամուրջ դեպի Տերաբիթիա անգլ.՝ Bridge to Terabithia | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական գրականություն և ֆենթեզի |
Հեղինակ | Քեթրին Փաթերսոն |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Նկարազարդող | Donna Diamond? |
Հրատարակչություն | Thomas Y. Crowell Co. |
Հրատարակվել է | հոկտեմբերի 21, 1977 |
«Կամուրջ դեպի Տերաբիթիա» (այլ թարգմանությամբ՝ «Կամուրջ դեպի Տերավիֆիա»), Քեթրին Փաթերսոնի վիպակը երեխաների համար, որը լույս է ընծայվել HarperCollins հրատարակչության կողմից 1977 թվականին։ Հեռուստատեսությունում բեմադրվել է 1985 թվականին, էկրանավորվել է Walt Disney Pictures ստուդիայի կողմից 2007 թվականին։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեթրին Փաթերսոնը որոշ ժամանակ ապրել է Մերիլենդ նահանգում՝ Վաշինգտոնի արվարձանի Տակոմա-պարկում[1][2]։ Այդտեղ տեղի է ունեցել ողբերգություն, որը ոգեշնչել վիպակի ստեղծումը. 1974 թվականի օգոստոսին Լայզա Հիլը՝ Փաթերսոնի որդու՝ Դեյվիդի լավագույն ընկերուհին, զբոսանքի ժամանակ մահացել է կայծակի հարվածից[1][2][3][4]։
Տերաբիթիա կախարդական երկրի անունը, որը ստեղծվել է վիպակի հերոսների կողմից, ըստ Քեթրին Փաթերսոնի խոստովանության, ոչ գիտակցական վերափոխումն է Թերեբինտիայի (Terebinthia) բառի, որը Նարնիայի կղզիներից մեկն է Քլայվ Լյուիս «Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը» վիպակի մեջ, ընդ որում՝ Նարնիան հիշատակվում է տեքստում։ Սակայն գրողը նշում է, որ Լյուիսը կղզու անունը կազմել է տերպենտինյան ծառի անունից[5][6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնամյա Ջես Ահարոնսը Վիրջինիա նահանգի հարավ-արևմուտքում ապրող ոչ հարուստ ընտանիքի տղա է։ Բացի վեցամյա քրոջից՝ Մեյ Բելից, նրա հետ ոչ ոք չի ցանկանում ընկերություն անել։ Կյանքում նրա գրեթե միակ բերկրանքը նկարելն է, որով նա զբաղվում է բոլորից գաղտնի։ Դպրոցում նրան ծաղրում են, տանը մայրը մտապես զբաղված է, հայրն ամբողջ ժամանակն անցկացնում է աշխատավայրում, իսկ ավագ քույրերն անտեսում են Ջեսին։ Նույնիսկ Մեյ Բելը միշտ չէ, որ հասկանում է եղբորը։ Բայց մի օր հարևան տուն է գալիս Բյորքների ընտանիքը՝ ամուսիններն իրենց Լեսլի դստեր հետ, որ ընդունվում է նույն դասարան, ինչ Ջեսը։
Ջեսի և Լեսլիի միջև աստիճանաբար ձևավորվում է ամուր բարեկամություն։ Նրանք իրենց տների մոտ գտնվող անտառում ստեղծում են Տերաբիթիա երկիրը, ուր կարելի է հասնել միայն գետի վրայով ցատկելով՝ բռնելվով ծառի կախված պարանից։ Մտովի գտնվելով Տերաբիթիայում՝ նրանք իրենց ավելի վստահ են զգում և կարող են դիմադրել ավագ աշակերտների ծաղրուծանակին։
Ջեսիի ծննդյան օրը Լեսլին նրան նվիրում է ներկերի հավաքածու, իսկ Ջեսը Լեսլիի համար շնիկ է գտնում։ Այդ շնիկին ընկերները կոչում են Արքայազն Թերիեն՝ Տերաբիթիայի արքայազն, պաշտպան և պալատական ծաղրածու մեկ մարմնում։
Մի անգամ միսս Էդմոնդսը՝ երաժշտության երիտասարդ ուսուցչուհին, Ջեսին հրավիրում է այցելել Արվեստի ազգային պատկերասրահ Վաշինգտոնում։ Ջեսը համաձայնվում է ոչ միայն այն պատճառով, որ սիրում է նկարչությունը, այլ նաև այն պատճառով, որ գաղտնի սիրահարված է միսս Էդմոնդսին։ Նրա բացակայության ընթացքում Լեսլին մենակ է գնում Տերաբիթիա, բայց վերջին անձրևներից վարարած գետի վրայով ցատկելիս պարանը կտրվում է, Լեսլին ընկնում է և խեղդվում՝ գլուխը խփելով է ջրասույզ ծառաբնին։
Ջեսը դժվարությամբ է տանում Լեսլիի մահը։ Նրա վշտահար ծնողները հեռանում են այդ վայրերից՝ Ջեսիին թողնելով իրենց դստերը պատկանած բոլոր գրքերը։
Բայց Լեսլիի հետ բարեկամությունը վերափոխում է Ջեսին. նա անտարբեր ու նյարդային տղայից վերածվում է համարձակ ու նպատակասլաց տղայի։ Դա նրան օգնում է վերապրել ողբերգությունը։ Եվ իր աշխարհում միայնակ չլինելու համար նա Լեսլիի մահից կարճ ժամանակ Մերի Բելին թողնում է Տերաբիթիա, որը նախքան այդ համարում էր չափազանց փոքր ու նեղ կախարդական երկրի համար։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը խիստ քննադատության է արժանացել գրաքննության կողմից։ Շատ դժգոհությունների տեղիք են տվել, օրինակ, հերոսուհու մահը՝ որպես սյուժեի անհրաժեշտ մաս, հայհոյանքի օգտագործումը և հերոսների պայքարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Kohn, Diana. «Lisa Hill and the Bridge to Terabithia». Takoma-Silver Spring Voice website. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(անգլ.) - ↑ 2,0 2,1 Internet Archive version of June 2005 story Lisa Hill and the Bridge to Terabithia(անգլ.)
- ↑ Question & Answer from Katherine Paterson’s official website Արխիվացված 2015-05-19 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Local Connection». The Washington Post. 2007 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.(անգլ.)
- ↑ Katherine Paterson, Bridge to Terabithia. Harper Trophy, 2005, 208 pp. ISBN 0060734019, раздел «Вопросы к Кэтрин Патерсон».
- ↑ FAQ from Katherine Paterson’s official website Արխիվացված 2019-10-02 Wayback Machine(անգլ.)
|