Կամերտոն
Կամերտոն | |
---|---|
Որակավորում | melodic percussion instrument? |
Հնարող | John Shore? |
Ձայնանմուշ |
Կամերտոն (գերմ. Kammerton), երկմատնյակ, ձայնի աղբյուր։
Ս-աձև մետաղե ձող է, ամրացվում է այնպես, որ ծայրերը (ոտնակները) կարողանան ազատ տատանվել։ Կամերտոնի առավել ինտենսիվ տատանումները տեղի են ունենում ոտնակներով անցնող հարթության մեջ։ Ձայնի ճառագայթումն ուժեղացնելու նպատակով ոտնակին երբեմն դիաֆրագմա են ամրացնում կամ կամերտոնը զուգակցում ռեզոնանսային արկղիկի (մի կողմից բաց, հիմնականում փայտե ուղղանկյուն արկղիկ, որի վրա տեղավորում են կամերտոնը) հետ։ Վերջինիս չափերն այնպես են ընտրում, որ նրանում պարփակված օդի ծավալի սեփական տատանումների հաճախականությունը համընկնի կամերտոնի տատանումների հաճախականությանը (տես Ռեզոնանս)։ Երաժշտության մեջ կամերտոնը ծառայում է ձայնի բարձրության չափօրինակ՝ երաժշտական գործիքները լարելիս և երգեցողության համար։ Տեխնիկայում կամերտոնը կիրառվում է տառատպիչ հեռագրական ապարատների աշխատանքը համաժամանակ դարձնող ցածրահաճախային գեներատորներում, իբրև կայուն հաճախականության աղբյուր ժամանակը չափող սարքերում և այլուր։ Կամերտոններն առավել հաճախ պատրաստում են էլինվարից, որի առաձգականությունը ջերմաստիճանի փոփոխության դեպքում համարյա չի փոխվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1711 թ․-ին Անգլիայի թագուհու պալատական շեփորահար Ջոն Շորը ստեղծեց բոլոր երաժիշտների համար անհրաժեշտ և պարզ գործիք, որը նման է երկաթե պատառաքաղի երկու ատամիկներով։ Այդ «պատառաքաղը» անվանեցին կամերտոն։ Եթե հպվեն կամերտոնին նրա ծայրերը կսկսեն արձակել հնչյուն, որը ծառայում է որպես հիմք երաժշտական գործիքները լարելու համար։ Կամերտոնը 1 վայրկյանում տալիս է 419 տատանում։ Հնչյունը, որը տալիս է կամերտոնը, որոշեցին համապատասխանեցնել «լա» նոտային, որից և լարում են բոլոր երաժշտական գործիքները։ Հաճախ լարային գործիքները, հատկապես ջութակը կախված ջերմաստիճանից փոխում է լարվածությունը, այդ իսկ պատճառով նրանք պիտի լարեն լարերը և այդտեղ կամերտոնը անփոխարինելի է։ Ժամանակակից կամերտոնը տալիս է 440 Հց 1 օկտավա հաճախականությամբ։
Մեր օրերում սիմֆոնիկ նվագախմբերը հազվադեպ են օգտագործում կամերտոն։ Նրանց փոխարինում է հոբոյը, որի կառուցվածքում ջերմաստիճանը չի ազդում լարերի կառուցվածքի վրա և նրա լա նոտան միշտ կայուն է։ Բայց եթե դաշնամուրը նվագում է նվագախմբի հետ, ապա բոլոր գործիքները լարում են արդեն հիմնվելով դաշնամուրի հնչյունների վրա, իսկ դաշնամուրը իր հերթին լարում են կամերտոնով, մինչև համերգի սկիզբը։
Ռեզոնատորով կամերտոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամերտոնի հնչյողությունը ուժեղացնում են ռեզոնատորով, որի փայտե վանդակի մի կողմը բաց է։ Նրա երկարությունը հավասար է 1/4 կամերտոնի ձայնային ալիքի։ Կամերտոնի ձողերի հաճախականությամբ ձողը ուղղահայաց ճնշում է գործադրում փայտե վանդակի վրա, որը տուփի երկարության հաճախականությամբ համընկնում է հիմնական օդի հաճախականությանը վանդակում։ Տեղի է ունենում ռեզոնանսային հնչյունի ուժեղացում, որը դուրս է գալիս վանդակից։ Այդ պարագայում կարևոր դեր է խաղում այն փաստը, որ վանդակի չափերը ավելի մոտ են կամերտոնի հնչյունային ալիքների երկարությանը, քան կամերտոնի ձողերի լայնությանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ландсберг Г. С. Элементарный учебник физики. — 13-е изд. — М.: Физматлит, 2003. — Т. 3. Колебания и волны. Оптика. Атомная и ядерная физика. — С. 132—135. — 656 с. — ISBN 5922103512
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ландсберг Г.С. Элементарный учебник физики. — 13-е изд. — М.։ Физматлит, 2003. — Т. 3. Колебания и волны. Оптика. Атомная и ядерная физика. — С. 132-135. — 656 с. — ISBN 5922103512
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամերտոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 203)։ |