Կամա Սիվոր Կամանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամա Սիվոր Կամանդա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1952(1952-11-11)[1][2][1] (71 տարեկան)
ԾննդավայրQ20669952?, Luebo, Արևմտյան Կասայ, ԿԴՀ[1]
Քաղաքացիություն ԿԴՀ
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, գրող, storyteller և ոչ գեղարվեստական գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Kama Sywor Kamanda Վիքիպահեստում

Կամա Սիվոր Կամանդա (անգլ.՝ Kama Sywor Kamanda, նոյեմբերի 11, 1952(1952-11-11)[1][2][1], Q20669952?, Luebo, Արևմտյան Կասայ, ԿԴՀ[1]), եգիպտական ծագման կոնգոցի բանաստեղծ, գրող, նովելիստ, դրամատուրգ, ծնվել է Լուեբոյում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), 1952 թվականի նոյեմբերի 11-ին։ Դպրոցն ավարտելուց հետո նա Եվրոպայում և Աֆրիկայում ուսումնասիրել է ժուռնալիստիկա, քաղաքագիտություն, իրավունք։ Այժմ նրան հրավիրում են աշխարհի տարբեր երկրների համալսարաններ` դասախոսություն կարդալու համար։ Նա նաև մշակույթի և քաղաքականության վերաբերյալ գրում է քննադատական հոդվածներ։

Նովելիստ, բանաստեղծ և վիպասան Կամանդայի հարուստ ստեղծագործությունները մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում։ 1967 թվականից ի վեր, երբ լույս է տեսել նրա «Աֆրիկյան մթնշաղի պատմությունը», Կամանդան գրել է ավելի քան 20 գիրք, որոնց մեջ ներառված էին հազարավոր բանաստեղծություններ և հարյուրավոր պատմվածքներ։ Նա նաև գրել է որոշ վեպեր։

Գրողի նովելներում անսովոր կերպով միահյուսված են հեղինակի անձնական փորձը և երևակայությունը, նաև սև մայրցամաքի ավանդույթները և իրականությունը։ Նրա պատմվածքների հեքիաթային սյուժեներում շնչում են Աֆրիկայի մշակույթը և հին քաղաքակակրթությունը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվական` Les Contes des veillées africaines (Աֆրիկյան մթնշաղի պատմություններ) (1985, 1998)
  • 1986 թվական` Chants de brumes (Մշուշի երգեր) (1997, 2002)
  • 1986 թվական` Les Résignations (Հեզություն) (1997)
  • 1987 թվական` Éclipse d’étoiles (Աստղերի խավարումը) (1997)
  • 1988 թվական` Les Contes du griot (Գրիոտի պատմությունները), t. I
  • 1989 թվական` La Somme du néant (Անէության բեռը) (1999)
  • 1991 թվական` Les Contes du griot (Գրիոտի պատմությունները), t. II (La Nuit des griots -Գրիոտների գիշեր) (1996)
  • 1992 թվական` L’Exil des songes (Երազատեսության տարագրությունը)
  • 1992 թվական` Les Myriades des temps vécus (Անթիվ ապրած ժամանակներ) (1999)
  • 1993 թվական` Les Vents de l’épreuve (Փորձության քամիները) (1997)
  • 1994 թվական` Quand dans l’âme les mers s’agitent (Երբ հոգում ալեկոծվում են ծովերը) (1998)
  • 1994 թվական` Amertume
  • 1994 թվական` L'Énigme
  • 1994 թվական` Lointaines sont les rives du destin (Հեռու են ճակատագրի ափերը) (2000, 2007)
  • 1995 թվական` L'Ultime confession
  • 1995 թվական` L’Étreinte des mots (Խոսքերի ճնշման տակ)
  • 1998 թվական` Les Contes du griot (Գրիոտի պատմությունները), t. III (Les Contes des veillées africaines, éd. augmentée - Աֆրիկյան մթնշաղի պատմությունների, հավելյալ հրատարակում)
  • 1999 թվական` Œuvre poétique (Պոեզիա)
  • 2000 թվական` Les Contes du crépuscule (Մթնշաղի պատմություններ)
  • 2002 թվական` Le Sang des solitudes (Միայնության արյունը)
  • 2003 թվական` Contes (édition illustrée) (Պատմվածքներ` Պատկերազարդ հրատարակություններ)
  • 2004 թվական` Contes (œuvres complètes) (Պատմվածքներ` Ստեղծագործությունների ընդհանուր հավաքածու)
  • 2006 թվական` La Traversée des mirages (Պատրանքների միջոցով)
  • 2006 թվական` La Joueuse de Kora (Կեղևի վրա նվագողը)
  • 2006 թվական` Contes africains (Grund) (Աֆրիկյան պատմություններ)
  • 2007 թվական` Au-delà de Dieu, au-delà des chimères
  • 2008 թվական` Oeuvre poétique (édition intégrale)
  • 2013 թվական` L'Homme torturé
  • 2015 թվական` Candace 1ère
  • 2015 թվական` Toutankhamon
  • 2015 թվական` Vivre et aimer
  • 2016 թվական` On peut s'aimer sans se comprendre
  • 2016 թվական` L'entremetteuse
  • 2017 թվական` Ramses II
  • 2017 թվական` Akhenaton
  • 2017 թվական` La Reine Ranavalona III
  • 2018 թվական` Le Roi Béhanzin
  • 2018 թվական` Évolution et révolution culturelle de l'Homme Noir
  • 2018 թվական` Les fondements de l'être
  • 2019 թվական` L'Insondable destin des hommes
  • 2019 թվական` Les astuces du manipulateur
  • 2019 թվական` Le pervers narcissique
  • 2019 թվական` L'Éternité des jours
  • 2019 թվական` La transparence des ombres
  • 2019 թվական` La Reine Nzinga Mbandi

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվական` Ֆրանսիական ակադեմիայի Պոլ Վեռլենի անվան մրցանակ։
  • 1990 թվական` Լուիզա Լեբեյի մրցանակ։
  • 1991 թվական` գրան պրի` սև Աֆրիկայի գրականության համար։
  • 1992 թվական` հատուկ հիշատակություն «Պոեզիաներում», Փարիզի ակադեմիական ինստիտուտ։
  • 1992 թվական` « Արծաթե հասմիկ» մրցանակ` բանաստեղծական յուրահատկության համար, «Արծաթե հասմիկ» գրական միություն։
  • 1993 թվական` ֆրանսիական ակադեմիայի Տեոֆիլ Գյոթեի մրցանակ։
  • 1999 թվական` հույն բանաստեղծների և գրողների կազմակերպության Մելին Մերկուրի մրցանակ։
  • 2000 թվական` 2000 թվականի հազարամյակի բանաստեղծ, Հնդկաստանի միջազգային բանաստեղծների ակադեմիա։
  • 2000 թվական` Ժոալ Ֆադիուտ քաղաքի (Սենեգալ) պատվավոր քաղաքացի։
  • 2002 թվական` հույն գրողների միջազգային միության համար գրան պրի։
  • 2005 թվական` ընդգրկվել է 2005 թվականի 100 լավագույն գրողների ցանկում, Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոն։
  • 2005 թվական` 2005 թվականի վարպետ, Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոն։
  • 2005 թվական` 2005 թվականի տարվա մարդ, Ամերիկյան կենսագրական ինստիտուտ։
  • 2005 թվական` ֆրանսերենի զարգացման գործում բացառիկ ներդրման համար պատվո վկայագիր, Մորիս Կանոնի վկայագիր, Ֆրանսերենի ուսումնասիրման միջազգային խորհուրդ։
  • 2006 թվական` Մագիստրոսի դիպլոմ գրականությունում ունեցած յուրահատուկ ձեռքբերումների համար, ԱՄՆ-ի համաշխարհային գրականության ակադեմիա։
  • 2006 թվական` Միջազգային խաղաղության մրցանակ, ԱՄՆ-ի մշակույթի միացյալ համագումար։

Հոդվածներ նվիրված հեղինակի ստեղծագործությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվական` Kama Kamanda au pays du conte (Marie-Claire de Coninck) (Կաման Կամանդան հեքիաթների աշխարհում` Մարի Կլեր դե Կոնիկ)
  • 1994 թվական` Kama Kamanda poète de l’exil (Pierrette Sartin) (Կամա Կամանդա, բանաստեղծը վտարության մեջ` Պյոտր Սարտեն)
  • 1997 թվական` Kama Kamanda, Hommage (Կամա Կամանդա, հարգանքի օր)
  • 2003 թվական` Kama Sywor Kamanda, chantre de la mémoire égyptienne (Isabelle Cata et Frank Nyalendo) (Կամա Սիվոր Կամանդա, Եգիպտոսի հուշերի երգիչը` Իզաբելա Կատա և Ֆրանկ Նյալենդո)
  • 2007 թվական` Regards critiques (Marie-Madeleine Van Ruymbeke Stey, dir.)
  • 2015,2019 թվականներ` Une réflexion critique de l'oeuvre de Kama Sywor Kamanda par Isabelle Cata .
  • 2019 թվական` Kama Sywor Kamanda,histoire d'une oeuvre,histoire d'une vie par Sophie Davoine.
  • Selection of Kamanda’s Love Poems
  • Kamanda African Messenger — Selected poems

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Dictionnaire des auteurs luxembourgeois (ֆր.)ISBN 978-2-919903-06-1, 978-2-919903-20-7
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.