Կամա Սիվոր Կամանդա
Կամա Սիվոր Կամանդա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1952[1][2][1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Q20669952?, Luebo, Արևմտյան Կասայ, ԿԴՀ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, գրող, storyteller և ոչ գեղարվեստական գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կամա Սիվոր Կամանդա (անգլ.՝ Kama Sywor Kamanda, նոյեմբերի 11, 1952[1][2][1], Q20669952?, Luebo, Արևմտյան Կասայ, ԿԴՀ[1]), եգիպտական ծագման կոնգոցի բանաստեղծ, գրող, նովելիստ, դրամատուրգ, ծնվել է Լուեբոյում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), 1952 թվականի նոյեմբերի 11-ին։ Դպրոցն ավարտելուց հետո նա Եվրոպայում և Աֆրիկայում ուսումնասիրել է ժուռնալիստիկա, քաղաքագիտություն, իրավունք։ Այժմ նրան հրավիրում են աշխարհի տարբեր երկրների համալսարաններ` դասախոսություն կարդալու համար։ Նա նաև մշակույթի և քաղաքականության վերաբերյալ գրում է քննադատական հոդվածներ։
Նովելիստ, բանաստեղծ և վիպասան Կամանդայի հարուստ ստեղծագործությունները մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում։ 1967 թվականից ի վեր, երբ լույս է տեսել նրա «Աֆրիկյան մթնշաղի պատմությունը», Կամանդան գրել է ավելի քան 20 գիրք, որոնց մեջ ներառված էին հազարավոր բանաստեղծություններ և հարյուրավոր պատմվածքներ։ Նա նաև գրել է որոշ վեպեր։
Գրողի նովելներում անսովոր կերպով միահյուսված են հեղինակի անձնական փորձը և երևակայությունը, նաև սև մայրցամաքի ավանդույթները և իրականությունը։ Նրա պատմվածքների հեքիաթային սյուժեներում շնչում են Աֆրիկայի մշակույթը և հին քաղաքակակրթությունը։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967 թվական` Les Contes des veillées africaines (Աֆրիկյան մթնշաղի պատմություններ) (1985, 1998)
- 1986 թվական` Chants de brumes (Մշուշի երգեր) (1997, 2002)
- 1986 թվական` Les Résignations (Հեզություն) (1997)
- 1987 թվական` Éclipse d’étoiles (Աստղերի խավարումը) (1997)
- 1988 թվական` Les Contes du griot (Գրիոտի պատմությունները), t. I
- 1989 թվական` La Somme du néant (Անէության բեռը) (1999)
- 1991 թվական` Les Contes du griot (Գրիոտի պատմությունները), t. II (La Nuit des griots -Գրիոտների գիշեր) (1996)
- 1992 թվական` L’Exil des songes (Երազատեսության տարագրությունը)
- 1992 թվական` Les Myriades des temps vécus (Անթիվ ապրած ժամանակներ) (1999)
- 1993 թվական` Les Vents de l’épreuve (Փորձության քամիները) (1997)
- 1994 թվական` Quand dans l’âme les mers s’agitent (Երբ հոգում ալեկոծվում են ծովերը) (1998)
- 1994 թվական` Amertume
- 1994 թվական` L'Énigme
- 1994 թվական` Lointaines sont les rives du destin (Հեռու են ճակատագրի ափերը) (2000, 2007)
- 1995 թվական` L'Ultime confession
- 1995 թվական` L’Étreinte des mots (Խոսքերի ճնշման տակ)
- 1998 թվական` Les Contes du griot (Գրիոտի պատմությունները), t. III (Les Contes des veillées africaines, éd. augmentée - Աֆրիկյան մթնշաղի պատմությունների, հավելյալ հրատարակում)
- 1999 թվական` Œuvre poétique (Պոեզիա)
- 2000 թվական` Les Contes du crépuscule (Մթնշաղի պատմություններ)
- 2002 թվական` Le Sang des solitudes (Միայնության արյունը)
- 2003 թվական` Contes (édition illustrée) (Պատմվածքներ` Պատկերազարդ հրատարակություններ)
- 2004 թվական` Contes (œuvres complètes) (Պատմվածքներ` Ստեղծագործությունների ընդհանուր հավաքածու)
- 2006 թվական` La Traversée des mirages (Պատրանքների միջոցով)
- 2006 թվական` La Joueuse de Kora (Կեղևի վրա նվագողը)
- 2006 թվական` Contes africains (Grund) (Աֆրիկյան պատմություններ)
- 2007 թվական` Au-delà de Dieu, au-delà des chimères
- 2008 թվական` Oeuvre poétique (édition intégrale)
- 2013 թվական` L'Homme torturé
- 2015 թվական` Candace 1ère
- 2015 թվական` Toutankhamon
- 2015 թվական` Vivre et aimer
- 2016 թվական` On peut s'aimer sans se comprendre
- 2016 թվական` L'entremetteuse
- 2017 թվական` Ramses II
- 2017 թվական` Akhenaton
- 2017 թվական` La Reine Ranavalona III
- 2018 թվական` Le Roi Béhanzin
- 2018 թվական` Évolution et révolution culturelle de l'Homme Noir
- 2018 թվական` Les fondements de l'être
- 2019 թվական` L'Insondable destin des hommes
- 2019 թվական` Les astuces du manipulateur
- 2019 թվական` Le pervers narcissique
- 2019 թվական` L'Éternité des jours
- 2019 թվական` La transparence des ombres
- 2019 թվական` La Reine Nzinga Mbandi
Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987 թվական` Ֆրանսիական ակադեմիայի Պոլ Վեռլենի անվան մրցանակ։
- 1990 թվական` Լուիզա Լեբեյի մրցանակ։
- 1991 թվական` գրան պրի` սև Աֆրիկայի գրականության համար։
- 1992 թվական` հատուկ հիշատակություն «Պոեզիաներում», Փարիզի ակադեմիական ինստիտուտ։
- 1992 թվական` « Արծաթե հասմիկ» մրցանակ` բանաստեղծական յուրահատկության համար, «Արծաթե հասմիկ» գրական միություն։
- 1993 թվական` ֆրանսիական ակադեմիայի Տեոֆիլ Գյոթեի մրցանակ։
- 1999 թվական` հույն բանաստեղծների և գրողների կազմակերպության Մելին Մերկուրի մրցանակ։
- 2000 թվական` 2000 թվականի հազարամյակի բանաստեղծ, Հնդկաստանի միջազգային բանաստեղծների ակադեմիա։
- 2000 թվական` Ժոալ Ֆադիուտ քաղաքի (Սենեգալ) պատվավոր քաղաքացի։
- 2002 թվական` հույն գրողների միջազգային միության համար գրան պրի։
- 2005 թվական` ընդգրկվել է 2005 թվականի 100 լավագույն գրողների ցանկում, Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոն։
- 2005 թվական` 2005 թվականի վարպետ, Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոն։
- 2005 թվական` 2005 թվականի տարվա մարդ, Ամերիկյան կենսագրական ինստիտուտ։
- 2005 թվական` ֆրանսերենի զարգացման գործում բացառիկ ներդրման համար պատվո վկայագիր, Մորիս Կանոնի վկայագիր, Ֆրանսերենի ուսումնասիրման միջազգային խորհուրդ։
- 2006 թվական` Մագիստրոսի դիպլոմ գրականությունում ունեցած յուրահատուկ ձեռքբերումների համար, ԱՄՆ-ի համաշխարհային գրականության ակադեմիա։
- 2006 թվական` Միջազգային խաղաղության մրցանակ, ԱՄՆ-ի մշակույթի միացյալ համագումար։
Հոդվածներ նվիրված հեղինակի ստեղծագործությանը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 թվական` Kama Kamanda au pays du conte (Marie-Claire de Coninck) (Կաման Կամանդան հեքիաթների աշխարհում` Մարի Կլեր դե Կոնիկ)
- 1994 թվական` Kama Kamanda poète de l’exil (Pierrette Sartin) (Կամա Կամանդա, բանաստեղծը վտարության մեջ` Պյոտր Սարտեն)
- 1997 թվական` Kama Kamanda, Hommage (Կամա Կամանդա, հարգանքի օր)
- 2003 թվական` Kama Sywor Kamanda, chantre de la mémoire égyptienne (Isabelle Cata et Frank Nyalendo) (Կամա Սիվոր Կամանդա, Եգիպտոսի հուշերի երգիչը` Իզաբելա Կատա և Ֆրանկ Նյալենդո)
- 2007 թվական` Regards critiques (Marie-Madeleine Van Ruymbeke Stey, dir.)
- 2015,2019 թվականներ` Une réflexion critique de l'oeuvre de Kama Sywor Kamanda par Isabelle Cata .
- 2019 թվական` Kama Sywor Kamanda,histoire d'une oeuvre,histoire d'une vie par Sophie Davoine.
- Selection of Kamanda’s Love Poems
- Kamanda African Messenger — Selected poems