Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 43, 2013 թ.
Վիրուս (լատին․՝ virus՝ թույն), ենթամանրադիտակային հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում: Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերին՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ:
Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թ. Դմիտրի Իվանովսկու կողմից՝ որպես ոչ բջջային պաթոգեններ, որոնք վարակում են ծխախոտի բույսերը: Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերվել է Մարտինուս Բեյջերինկի կողմից 1898 թ., այն դեպքում, երբ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր: Վիրուսներ հայտնաբերվել են համարյա բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսոլոգիան է, որը միկրոբիոլոգիայի ենթաճյուղերից է:
Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)՝
- բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ, որը ներկայացված է կամ ԴՆԹ-ով կամ ՌՆԹ-ով: Դրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
- բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
- որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։
Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրալից (քսանանիստից) մինչ ավելի բարդ կառուցվածքներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիաների չափի մոտ 1/100-րդը ...