Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 43, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իկոսաեդրալ վիրուսի օրինակ, 3D մոդել
Իկոսաեդրալ վիրուսի օրինակ, 3D մոդել

Վիրուս (լատին․՝ virus՝ թույն), ենթամանրադիտակային հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում: Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերին՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ:

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թ. Դմիտրի Իվանովսկու կողմից՝ որպես ոչ բջջային պաթոգեններ, որոնք վարակում են ծխախոտի բույսերը: Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերվել է Մարտինուս Բեյջերինկի կողմից 1898 թ., այն դեպքում, երբ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր: Վիրուսներ հայտնաբերվել են համարյա բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսոլոգիան է, որը միկրոբիոլոգիայի ենթաճյուղերից է:

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)՝

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ, որը ներկայացված է կամ ԴՆԹ-ով կամ ՌՆԹ-ով: Դրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
  • բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրալից (քսանանիստից) մինչ ավելի բարդ կառուցվածքներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիաների չափի մոտ 1/100-րդը ...

Շարունակել