Կալցիումի հավելումներ
Կալցիումի հավելումներ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կալցիումի հավելումներ, կալցիումական աղեր, որոնք օգտագործվում են տարբեր ցուցումներով[1]։ Հավելումները գերազանցապես տրվում են, երբ ռացիոնում կալցիումի քանակը անբավարար է[2][3]։ Ներքին ընդունմամբ տրվում է թերկալցիումարյունության, օստեոպորոզի և ռախիտի բուժման համար[1]։ Ներարկմամբ տրվում է թերկալցիումարյունության ժամանակ, որը բերում է մկանային կծկանքի և կալիումի և մագնեզիումի հավելյալ քանակների տոքսիկ ազդեցությունների ժամանակ[2][4]։
Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են փորկապությունը և սրտխառնոցը[1]։ Ներընդունման ժամանակ հիպերկալցիեմիան հազվադեպ է դիտվում[1]։ Կալցիումի հավելումները ի տարբերություն սննդային կալցիումի ավելի հաճախ են բերում Երիկամաքարային հիվանդության[1]։ Մեծահասակներին օրական անհրաժեշտ է 1 գրամ կալցիում[1]։ Կալցիումը հատկապես անհրաժեշտ է ոսկրերի, մկանների և նյարդերի համար[1]։
Կալցիումի հավելումների բժշկական կիրառումը սկսվել է 19-րդ դարից[5]։ Այն ընդգրկված է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղերի շարում[6]։ Այն հասանելի ջեներիկ տարբերակով[3]։ Զարգացող երկրներում նրա արժեքը կազմում է ամսական 0.92–4.76 ԱՄՆ դոլլար[7]։ ԱՄՆ-ում այն կազմում է ամսական 25 դոլլար[4]։ 2016թ կալցիումի հավելումները ԱՄՆ-ում 247-րդ ամենանշանակված դեղերն էին՝ միլիոնավոր դեղատոմսերով[8]։ Երբեմն այն վաճառվում է վիտամին D-ի հետ միասին[3]։
Բժշկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկրերի առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջ մարդկանց մոտ ոսկրերի միներալային խտության ապահովման համար չկա կալցիումի հավելումների օգտագործման անհրաժեշտություն, իսկ ռիսկերը ավելի շատ են քան օգուտները[9]։ Կալցիումի օգտագործումը կոնքի կոտրվածքների առաջացման մեջ ունի չնչին ազդեցություն[10]։ The U.S. Preventive Service Task Force-ը խորհուրդ չի տալիս ամենօր օգտագործել կալցիումի հավելումներ կամ վիտամին D[11]։ Չնայած նրան, որ ոսկրերի խտության աճ նկատվել է առողջ երեխաների մոտ, այնուամենայնիվ 2006թ հետազոտության համաձայն լրացուցիչ դիետիկ կալցիումի քանակները նպատակահարմար չէ օգտագործել[12]։
Ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորմալ զարկերակային ճնշումով երիտասարդ մարդկանց մոտ կալցիումի հավելյալ քանակները շատ քիչ (- 2 մմսս) նվազեցրեցին սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումները[13]։ Ի տարբերություն վերջինիս Women's Health Initiative Calcium/Vitamin D Supplementation Study (WHI CaD Study), ի կողմից կատարված հետազոտության համաձայն կալցիում/վիտամին D միասին օգտագործումը բերում է մի շարք սիրտ-անոթային խնդիրների առաջացման, հատկապես պոստմենոպաուզալ շրջանի կանանց մոտ միոկարդի ինֆարկտի։ Այս ամենի պատճառով կալցիում/վիտամին D օգտագործումը խորհուրդ չի տրվում[14]։ 2013թ լույս տեսած հոդվածի համաձայն ոսկրային համակարգի վրա ունեցած դրական ազդեցությունները գերազանցում են սիրտ-անոթային համարագի վրա վնաս առաջացնելու ռիսկին[15]։
Քաղցկեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չկան հստակ տվյալներ թե արդյոք կալցիումի հավելումները օգտակար են քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար։ Այդ պատճառով ուռուցքաբանական ազգային համալսարանը խորհուրդ չի տալիս օգտագործել կալցիումի հավելումները քաղցկեղի ժամանակ[16]։
Կան քիչ ապացույցներ, որ կալցիումի հավելումները թողնում են պրոֆիլակտիկ ազդեցություն կոլոռեկտալ ադենոմատոզ պոլիպների վրա[17]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտացիդ կալցիումի կարբոնատի և սննդային հավելումների չափից ավել օգտագործումը բերում է կաթնահիմնային համախտանիշի առաջացման, որի ճամանակ կարող է դիտվել հիպերկալցիեմիայից մինչև մահաբեր երիկամային անբավարարության ախտանիշներ։ Իսկ թե որն է չափից ավել օգտագործումը հստակ պատկերացում չկա, այն մարդուց մարդ տատանվում է։ Մարդիկ ովքեր օրական օգտագործում են 10գ CaCO3 (=4գ Ca) ռիսկի խմբում են և նրանց մոտ կարող է առաջանալ կաթնահիմնային համախտանիշ[18], բայց այդ վիճակը արձանագրվել է մեկ հիվանդի մոտ, ով օրական օգտագործում էր 2.5գ CaCO3 (=1գ Ca), որը սովորաբար անվնաս քանակ է հանդիսանում[19]։
Այնուամենայնիվ որոշ հետազոտություններ համաձայն ռացիոնում կալցիումի և կալցիումի հավելումների չափից ավել օգտագործումը կապված է սիրտ-անոթային մահացությունների ռիսկի հետ[20][21], իսկ որոշ հետազոտությունների համաձայն կապ չունի դրանում կալցիումի ավել քանակները[22]։
Կալցիումի հավելումները կարող են նպաստել երիկամներում քարերի առաջացմանը[1]։
Սուր կալցիումական թունավորում շատ հազվադեպ է լինում և դրան կարելի է հասնել միայն կալցիումի ներերակային ներմուծման ճանապարհով։ Օրինակ՝ պերօրալ միջին մահացու դոզան կալցիումի կարբոնատի և կալցիումի քլորիդի համար կազմում է 6․45 գ/կգ և 1․4 գ/կգ համապատասխանաբար[23][24]։
Դեղորայքային փոխազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերօրալ կալցիումի հավելումները իջեցնում են թիրոքսինի ներծծումը 4-6 ժամով միաժամանակ օգտագործելու պարագայում[25]։ Միաժամանակ այս երկուսի օգտագործումը բերում է հիպոթիրեոզի զարգացման[26]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներերակային պրեպարատներ են հանդիսանում կալցիումի քլորիդը և կալցիումի գլյուկոնատը[1]։ Ներընդունման պրեպարատներ են կալցիումի ացետատը, կալցիումի կարբոնատը, կալցիումի ցիտրատը, կալցիումի գլյուկոնատը, կալցիումի լակտատը և կալցիումի ֆոսֆատը[1]։
- Կալցիումի ներծծումը սննդամթերքներից և հավելումներից համանման է լինում[27]։ Սա հակասում է մի շարք հավելումներ արտադրող կազմակերպությունների գովազդներին։
- Կան նաև մի շարք հյութեր, որոնք հարուստ են կալցիումով
- Կալցիումի կարբոնատը հանդիսանում է ամենատարածված և ամենաթանկ հավելումը։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել սննդի հետ, իսկ աղիներում լավ ներծծման համար անհրաժեշտ է թթվային միջավայր[28]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կալցիումի կարբոնատից կալցիումի ներծծման աստիճանը համարժեք է կաթի կալցիումի ներծծմանը[29][30]։
- Անտացիդները սովորաբար պարունակում են կալցիումի կարբոնատ և հանդիսանում են հաճախ կիրառվող և էժան կալցիումի հավելում։
- Կորալյան կալցիումը բրածո կորալյան խութերից ստացված աղ է։ Կորալյան կալցիումը պարունակում է կալցիոիումի կարբոնատ և հանքային տարրեր։ Նախկինում ընդունված այն կարծիքը, որ կորալյան կալցիումը առողջության վրա ունի դրական ազդեցություն ներկայումս մերժվում է։
- Կալցիումի ցիտրատը կարելի է օգտագործել սննդից առանձին և ընտրության միջոց է հանդիսանում աքլորհիդրիայով հիվանդների, հիստամինային-2 ընկալիչների բլոկատորներ և պրոտոնային պոմպի արգելակիչներ օգտագործողների մոտ[31]։ Կալցիումի կարբոնատի 21% կազմում է կալցիումը։ 1000մգ մեջ պարունակվում է 210մգ կալցիում։ Սա ավելի տանկ է քան կալցիումի կարբոնատը և նույն քանակի կալցիում ստանալու համար ավելի մեծ քանակ է անհրաժեշտ։
- Կալցիումի ֆոսֆատը կալցիումի կարբոնատից էանկ է, սակայն կալցիումի ցիտրատից էժան։ Միկրոկրիստալային հիդրոքսիապատիտը կալցիումի ֆոսֆատի տարաձևերից է, որը օգտագործվում է որպես կալցիումի հավելում։ Հիդրոքսիապատիտը 40% պարունակում է կալցիում։
- Կալցիումի լակտատը թեև ավելի տանկ արժե, բայց ունի նույն ներծծման աստիճանը ինչ և կալցիումի կարբոնատը[32]։ Կալցիումի լակտատը և կալցիումի գլյուկոնատը քիչ կոնցենտրացված են և գործնականում չեն օգտագործվումորպես պերօրալ հավելումներ[31]։
Վիտամին D-ն ավելացվում է որոշ հավելումների։ Վերջինս օրգանիզմում բերում է աղիների սպիտակուցների սինթեզի աճի, որոնք մասնակցում են կալցիումի ներծծմանը[33]։
Պիտակավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ումորպես հավելումների մեկ չափաբաժինը նշվում է միլիգրամներով և օրաբաժնի տոկոսներով։ Քաշը նշվում է միացության կալցիումական մասի հաշվարկով։ Կալցիումի օրական չափաբաժնի 100%-ը հաշվում էին 1000մգ, իսկ 2016թ մայիսից՝ 1300մգ։ Սննդի և հավելումների ընկերությունները մինչև 2018թ հուլիսը ենթարկվել են այդ պիտակային փոփոխությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Calcium Salts». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 2,0 2,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 497. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 694, 703. ISBN 9780857111562.
- ↑ 4,0 4,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջեր 215–216. ISBN 9781284057560.
- ↑ Tegethoff, F. Wolfgang (2012). Calcium Carbonate: From the Cretaceous Period into the 21st Century (անգլերեն). Birkhäuser. էջ 308. ISBN 9783034882453. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Calcium Lactate». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Reid IR, Bristow SM, Bolland MJ (2015). «Calcium supplements: benefits and risks». J. Intern. Med. (Review). 278: 354–68. doi:10.1111/joim.12394. PMID 26174589.
- ↑ Bischoff-Ferrari, Heike A.; Dawson-Hughes, Bess; Baron, John A.; Burckhardt, Peter; Li, Ruifeng; Spiegelman, Donna; Specker, Bonny; Orav, John E.; Wong, John B. (2007 թ․ դեկտեմբերի 1). «Calcium intake and hip fracture risk in men and women: a meta-analysis of prospective cohort studies and randomized controlled trials». The American Journal of Clinical Nutrition. 86 (6): 1780–1790. doi:10.1093/ajcn/86.5.1780. ISSN 0002-9165. PMID 18065599.
- ↑ Moyer, Virginia A. (2013 թ․ մայիսի 7). «Vitamin D and calcium supplementation to prevent fractures in adults: U.S. Preventive Services Task Force recommendation statement». Annals of Internal Medicine. 158 (9): 691–696. doi:10.7326/0003-4819-158-9-201305070-00603. ISSN 1539-3704. PMID 23440163.
- ↑ Winzenberg, TM; Shaw, K; Fryer, J; Jones, G (2006). «Calcium supplementation for improving bone mineral density in children». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD005119. doi:10.1002/14651858.CD005119.pub2. PMID 16625624.
- ↑ Cormick, G; Ciapponi, A; Cafferata, ML; Belizán, JM (2015). «Calcium supplementation for prevention of primary hypertension». The Cochrane Database of Systematic Reviews (6): CD010037. doi:10.1002/14651858.CD010037.pub2. PMID 26126003.
- ↑ M. J. Bolland, A. Grey, A. Avenell, G. D. Gamble, I. R. Reid. (2011). "Calcium supplements with or without vitamin D and risk of cardiovascular events: reanalysis of the Women's Health Initiative limited access dataset and meta-analysis." BMJ;342:d2040 DOI: 10.1136/bmj.d2040 Արխիվացված 2012-05-31 Wayback Machine
- ↑ Downing L; Islam MA (2013 թ․ հուլիս). «Influence of calcium supplements on the occurrence of cardiovascular events». Am J Health Syst Pharm (Review). 70 (13): 1132–9. doi:10.2146/ajhp120421. PMID 23784160.
- ↑ «Calcium and Cancer Prevention: Strengths and Limits of the Evidence». National Cancer Institute. 2009 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Weingarten MA; Zalmanovici A; Yaphe J (2008). «Dietary calcium supplementation for preventing colorectal cancer and adenomatous polyps». Cochrane Database Syst Rev (Review) (1): CD003548. doi:10.1002/14651858.CD003548.pub4. PMID 18254022.
- ↑ Beall DP; Henslee HB; Webb HR; Scofield RH (2006). «Milk-alkali syndrome: a historical review and description of the modern version of the syndrome». Am. J. Med. Sci. 331 (5): 233–42. doi:10.1097/00000441-200605000-00001. PMID 16702792.
- ↑ Picolos MK; Orlander PR (2005). «Calcium carbonate toxicity: The updated milk-alkali syndrome; report of 3 cases and review of the literature». Endocrine Practice. 4 (11): 272–80. doi:10.4158/EP.11.4.272. PMID 16006300.
{{cite journal}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ Michaëlsson K; Melhus H; Warensjö Lemming E; Wolk A; Byberg L (2013). «Long term calcium intake and rates of all cause and cardiovascular mortality: community based prospective longitudinal cohort study». BMJ. 346: f228. doi:10.1136/bmj.f228. PMC 3571949. PMID 23403980. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Xiao Q; Murphy RA; Houston DK; Harris TB; Chow WH; Park Y (2013). «Dietary and supplemental calcium intake and cardiovascular disease mortality: the National Institutes of Health-AARP diet and health study». JAMA Internal Medicine. 173 (8): 639–646. doi:10.1001/jamainternmed.2013.3283. PMC 3756477. PMID 23381719.
- ↑ Paik JM, Curhan GC, Sun Q, և այլք: (2014). «Calcium supplement intake and risk of cardiovascular disease in women». Osteoporos Int. 25 (8): 2047–56. doi:10.1007/s00198-014-2732-3. PMC 4102630. PMID 24803331.
- ↑ Lewis, R. J. (1996). Sax's Dangerous Properties of Industrial Materials (9th ed.). New York, NY: Van Nostrand Reinhold. էջ 635. ISBN 978-0-471-37858-7.
- ↑ ITII. Toxic and Hazardous Industrial Chemicals Safety Manual. Tokyo, Japan: The International Technical Information Institute. 1988. էջ 101.
- ↑ Singh, N.; Singh, P.; Hershman, J. (2000). «Effect of calcium carbonate on the absorption of levothyroxine». JAMA: The Journal of the American Medical Association. 283 (21): 2822–2825. doi:10.1001/jama.283.21.2822. PMID 10838651.
- ↑ Harding, Anne. «Calcium May Help With Weight Loss». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Weaver, CM (2006). «29 Calcium». In Barbara A. Bowman; Robert M. Russell (eds.). Present Knowledge in Nutrition. Vol. I (9th ed.). ILSI Press. էջ 377. ISBN 978-1-57881-198-4.
- ↑ Remington, Joseph (2005). Remington: The Science and Practice of Pharmacy. Lippincott Williams & Wilkins. էջ 1338. ISBN 978-0-7817-4673-1.
- ↑ Zhao, Y; Martin, BR; Weaver, CM (2005). «Calcium bioavailability of calcium carbonate fortified soy milk is equivalent to cow's milk in young women» (PDF). J. Nutr. 135 (10): 2379–82. doi:10.1093/jn/135.10.2379. PMID 16177199. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Martini, Ligia; Wood, Richard J (2002). «Relative bioavailability of calcium-rich dietary sources in the elderly» (PDF). American Journal of Clinical Nutrition. 76 (6): 1345–1350. doi:10.1093/ajcn/76.6.1345. PMID 12450902.
{{cite journal}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ 31,0 31,1 Straub, D. A. (2007). «Calcium Supplementation in Clinical Practice: A Review of Forms, Doses, and Indications». Nutrition in Clinical Practice. 22 (3): 286–96. doi:10.1177/0115426507022003286. PMID 17507729.
- ↑ Martin, Berdine R.; Weaver, CM; Heaney, RP; Packard, PT; Smith, DL (2002). «Calcium Absorption from Three Salts and CaSO4-Fortified Bread in Premenopausal Women». Journal of Agricultural and Food Chemistry. 50 (13): 3874–6. doi:10.1021/jf020065g. PMID 12059174.
- ↑ Combs, G (2008). The Vitamins. Academic Press. էջ 161. ISBN 978-0-12-183490-6.