Կալցիումի քլորիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կալցիումի քլորիդ
Calcium chloride CaCl2.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումկալցիումի քլորիդ
Քիմիական բանաձևCaCl₂
Մոլային զանգված109,9 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն2,15 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան772 °C °C
Եռման ջերմաստիճան1935 °C °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում74,5 գ/100 մլ
pKa89
Դասակարգում
CAS համար10043-52-4
PubChem5284359
EINECS համար233-140-8
SMILES[Cl-].[Cl-].[Ca+2]
ЕС233-140-8
RTECSEV9800000
ChEBI23237
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալցիումի քլորիդ, քիմիական բանաձը՝ CaCl2, աղաթթվի կալցիումական աղ։

Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2510 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 772 °C։ Խիստ խոնավածուծ է, ջրային գոլորշիներ կլանելիս վերածվում է հեղուկ զանգվածի։ 100 գրամ ջրում 20°-ում լուծվում է 74 գրամ կալցիումի քլորիդ, 100 °C-ում՝ 159 գրամ։

Կալցիումի քլորիդի ջրային լուծույթները սառչում են ցածր ջերմաստիճաններում (20%-անոցը՝ -18, 57 °C-ում, 30% անոցը՝ -48 °C-ում)։ Առաջացնում է հիդրատ՝ CaCl22  • 6H2O, որը կայուն է մինչև 29, 8 °C, ավելի բարձր ջերմաստիճանում հագեցած լուծույթից նստում են 4, 2 և 1 մոլեկուլ ջրով բյուրեղահիդրատներ։

CaCl2-6H2CMi (58,8%) ձյան կամ սառույցի (41,2% ) հետ խառնելիս ջերմաստիճանն իջնում է մինչև -55 °C (կրիոհիդրատային կետ)։

Ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացվում է սոդայի արտադրության ժամանակ՝ որպես կողմնակի նյութ։ Կարելի է ստանալ՝ տաքացնելիս քլորային կրաքարը։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է կալցիում ստանալու, հեղուկները և գազերը չորացնելու համար, բժշկության մեջ և այլուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 CALCIUM CHLORIDE
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 185 CC-BY-SA-icon-80x15.png