Jump to content

Կալիումի կարբոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիումի կարբոնատ
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումկալիումի կարբոնատ
Քիմիական բանաձևCK₂O₃
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակբյուրեղներ
Մոլային զանգված2,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,29 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան891 °C °C
Կազմալուծման ջերմաստիճան1200 °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում110,5 (20 °C) գ/100 մլ
Դասակարգում
CAS համար584-08-7
PubChem11430, 516886
EINECS համար209-529-3
SMILESC(=O)([O-])[O-].[K+].[K+]
ЕС209-529-3
RTECSTS7750000
ChEBI10949
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալիումի կարբոնատը (ավանդական անվանում՝ պոտաշ, լատին․՝ potassa, գերմ.՝ pottasche, ֆր.՝ potasse), ածխաթթվի կալիումական աղ է։ Քիմիական բանաձևը՝ K2CO3։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2300 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 894°С։

Կալիումի կարբոնատը խիստ խոնավածուծ է։ 100 գ ջրում 20°С-ում լուծվում է 113, 5 գ կալիումի կարբոնատ, 100 °C-ում՝ 156 գ։ Ջրային լուծույթներն ունեն հիմնային ռեակցիա։

Հնում պոտաշն անջատել են ծառերի և խոտաբույսերի մոխրից։ Արտադրության մեջ ստացվում է գլխավորապես կալիումի բնական աղերից։

2KOH + CO2 → K2CO3 + H2O

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է հեղուկ օճառ, դժվարահալ ապակի ու բյուրեղապակի պատրաստելու համար, ներկման գործում, լուսանկարչության մեջ և որպես կալիումական պարարտանյութ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիումի կարբոնատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 176