Խուլիո Սեսար լա Կրուս
Խուլիո Սեսար լա Կրուս | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | Կուբա |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Կամագուեյ, Կուբա |
Խուլիո Սեսար լա Կրուս Պերասա (իսպ.՝ Julio César La Cruz Peraza, օգոստոսի 11, 1989, Կամագուեյ, Կուբա), կուբացի սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, որը հանդես է գալիս թեթև քաշային և առաջին ծանր քաշային կարգերում։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2016 և 2020), 2012 թվականի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչի մասնակից, աշխարհի հնգակի չեմպիոն (2011, 2013, 2015, 2017, 2021), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2019), Համաամերիկյան խաղերի քառակի չեմպիոն (2011, 2015, 2019, 2023), Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խաղերի եռակի չեմպիոն (2014, 2018, 2023), սիրողական ազգային առաջնության բազմակի չեմպիոն և մրցանակակիր։
BoxRec-ի վարկանիշով լավագույն դիրքը 152-րդն է (2023 թվականի հուլիս) և 3-րդն[1] էր առաջին ծանր քաշային կարգի կուբացի բռնցքամարտիկների շարքում` ընդգրկվելով ամբողջ աշխարհի առաջին ծանր քաշային կարգի լավագույն 155 լավագույն բռնցքամարտիկների շարքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլիո Սեսար Լա Կրուսը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 11-ին Կուբայի Կամագուեյ քաղաքում։
Սիրողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Խուլիոն, որպես Կուբայի բռնցքամարտի հավաքականի ավագ, պաշտպանել է երկրի պատիվը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, սակայն քառորդ եզրափակչում 15:18 հաշվով պարտվել է բրազիլացի բռնցքամարտիկ Յամագուտի Ֆլորենտինոյին և զբաղեցրել է միայն 5-րդ հորիզոնականը։
Աշխարհի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011, 2013, 2015 և 2017 թվականների բռնցքամարտի աշխարհի առաջնություններում մինչև 81 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչի արդյունքում հայտնվել Է Գինեսի Ռեկորդների Գրքում։
2016 թվականի Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին դարձել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
2019 թվականի աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Եկատերինբուրգում (Ռուսաստան) կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, որտեղ քառորդ եզրափակչում հաղթել է ռուսաստանցի Գեորգի Կուշիտաշվիլիին[2], սակայն կիսաեզրափակչում միավորներով զիջել Է Ղազախստանի բռնցքամարտիկ Բեկզատ Նուրդաուլետովին[3]։
2020 թվականի Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին որակավորվել է 2020 թվականի Օլիմպիական խաղերին։ Եվ 2021 թվականի հուլիսին դարձել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, որտեղ մրցումների 1/8 եզրափակչում միավորներով հաղթել է քենիացի Էլլի Այովի Օչոլան[4]։ Եզրափակչում կարողացել է հաղթել ռուս բռնցքամարտիկ Մուսլիմ Հաջիմագոմեդովին՝ նվաճելով խաղերի ոսկե մեդալը։
2023 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի փետրվարին դարձել է Մարոկկոյի թագավոր Մոհամմեդ VI-ի մրցանակների միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր Մարաքեշում (Մարոկկո)[5], որտեղ նա կիսաեզրափակչում[6] միավորներով (հաշիվ՝ 4:1) կրկին հաղթել է փորձառու ռուս Մուսլիմ Հաջիմագոմեդովի[7]ն, սակայն եզրափակչում՝ մրցակցային պայքարում միավորներով պարտվել է իտալացի փորձառու Ազիզ Աբես Մուհիյդինին[8]։
Մասնագիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մայիսի 20-ին կայացավ նրա դեբյուտը պրոֆեսիոնալ ռինգում Ագուասկալիենտեսում (Մեքսիկա), 1-ին ծանր քաշային կարգում, երբ նա ժամանակից շուտ նոկաուտով 2-րդ ռաունդում հաղթեց փորձառու կոլումբիացի Դեյվիդ Կասերեսին (27-15)[9]։
Պրոֆեսիոնալ մարտերի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2 մենամարտ, 2 հաղթանակ (2 նոկաուտով)։ | ||||||
---|---|---|---|---|---|---|
2 | 2-0 | 2021 թվականի օգոստոսի 28 | Խուան Ռոդոլֆո Խուարես (20-7) | Club Social y Deportivo El Porvenir, Կիլմես, Բուենոս Այրես պրովինցիա, Արգենտինա | ||
1 | 1-0 | 2022 թվականի մայիսի 20 | Դեյվիս Կասերես (27-15) | Palenque de la FNSM, Ագուասկալիենտես, Ագուասկալիենտես նահանգ, Մեքսիկա | Դեբյուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Boxing Ratings: Cruiser — Cuba» (անգլերեն). BoxRec. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
- ↑ «ЧМ-2019 в Екатеринбурге: результаты всех поединков 1/4 финала» (ռուսերեն). vRINGe.com. 2019 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «ЧМ-2019 в Екатеринбурге: результаты всех полуфиналов» (ռուսերեն). vRINGe.com. 2019 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Бокс на Олимпийских играх 2020: 27 июля — результаты всех поединков дневной сессии» (ռուսերեն). vRINGe.com. 2021 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Двенадцать российских боксеров победили на этапе мирового тура в Марокко» (rus). «РИА Новости». 2023 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Шесть боксеров сборной России вышли в 1/2 финала турнира на призы короля Марокко» (rus). ИА «ТАСС». 2023 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Муслим Гаджимагомедов стал бронзовым призером турнира на призы короля Марокко» (rus). «Рамблер». 2023 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Юношеские Олимпийские Игры (YOG)» (rus). «ВКонтакте». 2023 թ․ փետրվարի 12. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Кубинские чемпионы успешно дебютировали на профессиональном ринге» (ռուսերեն). AllBoxing.Ru. 2022 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хулио Сесар ла Крус(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Профиль на сайте Olympics.com(անգլ.)
- Хулио Сесар ла Крус – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Профиль на Aiba.org(անգլ.)
- Хулио Сесар ла Крус — на сайте World Series Boxing.