Խուան Մանուել Սանտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Մանուել Սանտոս
 
Կուսակցություն՝ Social Party of National Unity? և Կոլումբիայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Կանզասի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, Թաֆթսի համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Կանզաս նահանգի համալսարան և Colegio inediluz?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, տնտեսագետ և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 10, 1951(1951-08-10)[1][2][3][…] (72 տարեկան)
Ծննդավայր Բոգոտա, Կոլումբիա
Քաղաքացիություն  Կոլումբիա
Հայր Enrique Santos Castillo?
Ամուսին María Clemencia Rodríguez Múnera?
 
Կայք՝ juanmanuelsantos.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Խուան Մանուել Սանտոս Կալդերոն (իսպ.՝ Juan Manuel Santos Calderón; օգոստոսի 10, 1951(1951-08-10)[1][2][3][…], Բոգոտա, Կոլումբիա), 2010 թվականի օգոստոսի 7-ից Կոլումբիայի նախագահն է, Կոլումբիայի` ազգային պաշտպանության նախկին նախարարն է։ 2016 թվականին դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտոսը հայտնի քաղաքական տոհմից է։ Նրա պապի եղբայրը՝ Էդուարդո Սանտոս Մոնտեխոն, 1938—1942 թվականներին եղել է Կոլումբիայի նախագահ, նա նաև հիմնել և խմբագրել է El Tiempo թերթը։ Նրա հայրը՝ Էնրիկե Սանտոս Կաստիլոն, զբաղվել է այդ թերթի խմբագրությամբ ավելի քան 50 տարի։ Նրա ազգական եղբայր Ֆրանսիսկո Սանտոս Կալդերոնը Ալվարո Ուրիբեյի նախագահության տարիներին եղել է փոխնախագահ։

2010 թվականին Սանտոսը դարձավ նախագահի թեկնածու։ Կոլումբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը անցկացվել է նույն թվականի մայիսի 30-ին[8]։ Սանտոսի օգտին քվեարկել էր ընտրողների 46,5 %-ը, իսկ նրա հակառակորդ Անատանասա Մոկկուսի օգտին՝ 21,5 %: Քանի որ թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել 50 տոկոսը, հունիսի 20-ին անցկացվեց երկրորդ փուլը, որին մասնակցում էին երկու հիմնական թեկնածուները։ Այդ փուլում Սանտոսը ստացել էր 69,06 % ձայն և դարձավ նախագահ։

2014 թվականի հունիսի 15-ին վերընտրվեց և օգոստոսին 7-ին նորից զբաղեցրեց նախագահի պաշտոնը մինչև 2018 թվականը։

2016 թվականի սեպտեմբերի 16-ին խաղաղության պայմանագիր կնքեց պարտիզանական FARC խմվավորման հետ` ավարտելով երկարատև կոլումբիական քաղաքացիական պատերազմը։

2016 թվականին ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ՝ «երկրում ավելի քան կես դար տևող քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար»[9]։

Անձնական կայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Սանտոսը ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա առաջին ամուսնությունը ռեժիսոր և հաղորդավարուհի Սիլվիա Ամայա Լոնդոնոյի հետ էր, որը տևեց երեք տարի[10][11]։ Իր երկրորդ կնոջը՝ դիզայներ Մարիա Կլեմենսիա Ռոդրիգոս Մուներին Սանտոսը հանդիպել է այն ժամանակ, երբ El Tiempo թերթի տնօրենն էր։ Մարիան այդ ժամանակ աշխատում էր կապի և տեղեկատվության նախարարությունում, որպես քարտուղարուհի[11]։ Այդ ամուսնությունից Սանտոսը ունեցավ երեք երեխա՝ Մարտինը (ծնված՝ 1989), Մարիա Անտոնիան (ծնված՝ 1991) և Էստեբանը (ծնված՝ 1993)[12][13]:

Սանտոսը հաստատում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում է տրանսցենդենտալ մեդիտացիայով[14]։ 1998 թվականին նա հանդիպել է տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մախարիշի Մահեշ Յոգիի հետ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2016/press.html
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  6. 6,0 6,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  7. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  8. Mockus admite que las encuestas lo ilusionaron y que será difícil ganar a Santos(իսպ.)
  9. Lyons, Kate (2016 թ․ հոկտեմբերի 7). «Colombian president Juan Manuel Santos wins Nobel peace prize 2016 - live». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. García Vásquez, Julio Cesar (2009 թ․ օգոստոսի 14). Francisco Y Juan Manuel Santos Calderon, Familiares Y Parentela [Francisco and Juan Manuel Santos Calderon, Family and Kin] (Spanish). Interconexion Colombia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 «Familia Santos» [Santos Family]. Telemundo (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Los nuevos inquilinos de la Casa de Nariño» [The New Occupants of the Nariño House]. El País (Spanish). 2010 թ․ օգոստոսի 4. ISSN 1134-6582. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Mi papá, Juan Manuel Santos» [My Dad, Juan Manuel Santos]. Semana (Spanish). 2010 թ․ մայիսի 18. ISSN 0124-5473. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Publimetro, 24 октября 2011 : «Practico la Meditación Trascendental y hago harto ejercicio. Soy de los que piensa que no sólo se necesita tener paciencia, hay que perseverar. Si haces lo correcto verás resultados». Juan Manuel Santos, presidente de Colombia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. El Tiempo le 17 Mai 1998 : Visita Transcendental : Durant sa tournée en Europe et aux États-Unis le candidat Juan Manuel Santos se lance dans une campagne internationale intense pour la paix en Colombie. Il s’est entretenu avec des hauts fonctionnaires de l’État et différentes ONG, et participé à des conférences, mais le plus curieux est qu’il est allé jusqu'à l’université des Vedas à Vlodrop (Hollande) pour rencontrer avec le célèbre gourou indien de la Méditation transcendantale, Maharishi Mahesh Yogi, qui contribua au processus de paix au Mozambique.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]