Jump to content

Խաչատուր Բադալյան (վիրաբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր Բադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Բադալյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1923(1923-12-17) (100 տարեկան)
ԾննդավայրԱզատ, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և «Առողջապահության գերազանցիկին» կրծքանշան

Խաչատուր Արշակի Բադալյան (դեկտեմբերի 17, 1923(1923-12-17), Ազատ, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1987): ՀՀ վիրաբուժության ԳԱ իսկական անդամ (1996):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Բադալյանը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 17-ին, Ազատ գյուղում (ԼՂՀ Շահումյանի շրջանում, ծառայողի ընտանիքում։ 1941 թվականին ավարտել է ռուսական միջնակարգ դպրոցը։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտը։ 1950-1951 թվականներին եղել է ՀԽՍՀ Թումանյանի շրջանի գլխավոր ատամնաբույժը և պոլիկլինիկայի և հիվանդանոցի ստոմատոլոգ-վիրաբույժը, 1952-1957 թվականներին՝ Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի մաքսիլոգրաֆիական բաժանմունքի ռեզիդենտ, միաժամանակ՝ Երևանի բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի ավագ լաբորանտ։ Կատարելագործվել է Մոսկվայում և Լենինգրադում`դիմածնոտային վիրաբուժության կլինիկաներում։ 1955 թվականին պաշտպանել է իր թեզը։ 1955-1957 թվականներին աշխատել է Սեմիպալատինսկի բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնում (ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ) , եղել մաքսիլոգրաֆիական բաժանմունքի վարիչ, 1960-1965 թվականներին՝ Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի, 1965-1989 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժության ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության կլինիկաների ղեկավար, 1982-1989 թվականներին, միաժամանակ՝ Երևանի բժշկական ինստիտուտի համանուն ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության հարցերին։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, այդ թվում ՝ մենագրությունների, վիրաբուժական ստոմատոլոգիայի և մաքսիլոգրաֆիական վիրաբուժության դասագրքերի, համահեղինակ է «Վիրաբուժական ստոմատոլոգիա» (ռուսերեն, 1992) դասագրքի[1]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի ստոմատոլոգների վարչության անդամ (1955-1957 և 1960-1965)
  • Ստոմատոլոգների համամիութենական ընկերության վարչության անդամ (1960-1965)
  • ՀՀ դիմածնոտային վիրաբույժների և վիրաբույժ-ստոմատոլոգների ընկերության անդամ (1995 թվական)
  • Համահայկական միջազգային վիրաբուժության կոնգրեսի դիմածնոտային բաժանմունքի նախագահ (2003)
  • Հայրենական պատերազմի 1 աստիճանի շքանշան (6.04.1985)
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Վաստակի համար» 3-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա, 5.05.2010)[2]
  • «Առողջապահության գերազանցիկին» կրծքանշան
  • «Восстановление больших дефектов лица филатовскими стеблями» (1968)
  • «Учебник хирургической стоматологии» (1992)
  • «Лечение переломов челюстей и костей лицевого скелета» (совместно с Ю. М. Погосяном, 1984)
  • «Оптимально-раннее хирургическое лечение врождённых несращений верхней губы и нёба» (1984

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Айриян А. П. Бадалян Хачатур Аршакович // Армянские учёные-медики, Ер., Амарас, 1998, С. 98. — 276 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. Указ Президента Украины от 5 мая 2010 года
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Բադալյան (վիրաբույժ)» հոդվածին։