Jump to content

Խաղանենգը ագուռի մեկանոցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղանենգը ագուռի մեկանոցով
տեսակգեղանկար
նկարիչԺորժ դե Լատուր[1]
տարի1635
բարձրություն106 ± 1 սանտիմետր[2]
լայնություն146 ± 1 սանտիմետր[2]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էRoom 912?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
հիմնական թեմաcard sharp?
https://www.louvre.fr/oeuvre-notices/le-tricheur-l-de-carreau
Ծանոթագրություններ
 Le Tricheur à l'as de carreau Վիքիպահեստում

Խաղանենգը ագուռի մեկանոցով կամ Քարփնջի տուզով շուլերը (ֆր.՝ Le Tricheur à l'as de carreau), ֆրանսիացի նկարիչ Ժորժ դե Լատուրի կտավն է՝ նկարված 1636-1638 թվականներին։ Այժմ գտնվում է Լուվրում։ Թանգարանի կողմից նկարը գնվել է 1972 թվականին[3]։ Այն համարվում է նկարչի և ֆրանսիական նկարչության գլուխգործոցներից մեկը[4]։

Վատ հասարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը պատկերում է թղթախաղ, որտեղ քարտային սեղանի շուրջ հավաքվածները իրար հետ փոխանակվում են հայացքներով և կարճ ժեստերով։ Սեղանի վրա դրված ոսկե մետաղադրամների քանակից երևում է, որ խաղում են բարձր խաղադրույքներով։ Նկարում հավաքված մարդկանց մի ամբողջ խումբ շրջապատել է երիտասարդ, հարուստ հագնված մի պարոնի։ Պարոնի գործընկերը արմունկով ծածկում է իր շահումները, իսկ նա փորձում է օգտագործել թաքցրած քարտը՝ ագուռի մեկանոցը։

Նկարի մութ ֆոնը թաքցնում է խաղարկվող սյուժեյի տեղը՝ սրահ, պանդոկ, կամ հասարակած տուն։ Չնայած դրան, տեսարանի իմաստը միանշանակ է։ Նման տեսարաններ նկարագրված են ժամանակակից բազմաթիվ վեպերում և կատակերգություններում։ Հարուստ ծնողների երիտասարդ, անփորձ ժառանգը հրավիրվել է կուրտիզանուհու կազմակերպած ճոխ ընթրիքին։ Դրանից հետո նրան առաջարկվում է թղթախաղ խաղալ պատահական ծանոթների հետ։

Խաղի մեջ մտնող խաղանենգ երիտասարդին նշան է տալիս տիկինը՝ սպիտակ խնամված ձեռքի շարժումով։ Մարգարիտներով զարդարված, նա նման է այն կանանց, ովքեր հրապուրում են զոհին խաղասեղանի մոտ։ Սպասուհու կոպիտ ձեռքերի վրա երևում է ծանր աշխատանքի հետքերը, իսկ դաստակի փայլուն քարերը չափազանց մեծ են իրական լինելուց։ Ծղոտով հյուսված շշից նա գինի է լցնում վենետիկյան թանկարժեք բաժակների մեջ։ Գինին երիտասարդին մտափոխելու համար է, որպեսզի չնկատի խաբեբայի ձեռքի ճարպկությունը։ Լատուրի նկարում խաբեբայի հետ պատկերված կինը, չէր կարող լինել բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ։ Պատկերված իրավիճակը, խոսում է երկակի ստանդարտների մասին։ Նկարում կանայք և աղախինը հագնված են պարկեշտ, լանջաբացվածքով հագուստ, որը նորաձև էր ժամանակին։

Նկարում պատկերված երիտասարդը ոսկե մետաղադրամներից բացի, կրում է թանկարժեք հագուստ։ Նրա հագին մոխրագույն, փայլուն ատլասե բաճկոն է ասեղնագործված ոսկյա և արծաթյա թելերով։ Նա կրում է զարդարված փողկապ և կարմիր մետաքսից պատրաստված ուսափոկեր։ Վերնաշապիկի երկար թևերը զարդարված են գեղեցիկ ծալքավոր երիզներով։ Նրա թանկ հանդերձանքը հուշում է, որ բարձրաշխարհիկ երիտասարդ է։ Նման զգեստը 17-րդ դարում համարվել է ազնվականության արտոնություն։ Լատուրիի ժամանակաշրջանում կալվածքներում ապրող քաղաքաբնակները կարող էին իրենց թույլ տալ նման հանդերձանք ունենալ։ Երիտասարդը հավանաբար վաճառականի կամ պաշտոնիայի որդի է։

Գանգուր մազերի տակից երևում են երիտասարդի դեմքի գծերը, որոնք կոպտացած չեն։ Նա ունի կլոր այտեր և հաստլիկ շրթունքներ։ Հնարավոր է 14-15 տարեկան երեխա է՝ ժամանակակից գաղափարներով։ Իր ժամանակի համար նա չափահաս է։ Եթե երիտասարդը նկատի իր զուգընկերոջ արարքը, ժամանակի կանոնների համաձայն, նա պետք է բռնի սուրը, քանի որ կարող էր կորցնել ոչ միայն փողը այլև կյանքը։

Քննադատներից մեկի կարծիքով, կուրտիզանուհու միակողմանի հայացքը արտացոլում է այն ծուռ ուղիները, որոնք երիտասարդներին մղում են անբարոյականության։ Նա պատկերված է սառը, հաշվենկատ հայացքով, իսկ ծառայի հայացքում նկատվում է հետաքրքրասիրություն զոհի հանդեպ։ Խաբեբան ուղիղ նայում է դիտողի աչքերին, որպես իր հանցակցի։ Հնարավոր է նկարիչն իրեն է պատկերել հայելու արտացոլանքի մեջ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը կրկին հայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին։ Այն երկար ժամանակ գտնվել է գավառական, մասնավոր հավաքածուներում և վերագրվել է այլ նկարչի, մինչև մի արվեստագետ պատմաբանի կողմից հետազոտվելով, կրկին վերագրվել է Լոթարինգիայի մոռացված նկարիչ Ժորժ դե Լատուրիին։ 1926 թվականին հայտնաբերվել է «Խաղանենգը ագուռի մեկանոցով» նկարը, 1932 թվականին դրա համարժեքը՝ «Խաղանենգը խաչի մեկանոցով», իսկ 1950-ական թվականներին «Գուշակը» կտավը, նույն թեմատիկայով՝ դաժան աշխարհ, որն ամեն քայլափոխի լի է վտանգներով։

Կտավը ներկայումս գտնվում է Լուվրի Սյուլի պատկերասրահում (2-րդ հարկ 912 դահլիճ, կոդ RF-1972-8)։ Թանգարանը այն ձեռք է բերել 1972 թվականին[3]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթախաղ քսան մեկ

Խաղաթղթերի քարփնջի տուզն ու ագռավը, սիրտն ու խաչը, որպես ֆրանսիական գույներ, 17-րդ դարում տարածված են եղել ամբողջ Եվրոպայում։ Ժամանակի հայտնի թղթախաղերից է՝ քսան մեկը (գերմ.՝ Siebzehn und vier, Einundzwanzig, ֆր.՝ Vingt (et) un, անգլ.՝ Pontoon, Twenty one)։ Մեկանոցը դրանում հատուկ դեր է խաղացել, այն կարելի էր հաշվել մեկ կամ տասը միավոր՝ քսանմեկ միավորի հասնելու համար։ Լատուրիի նկարում պատկերված խաբեբան, փորձում է իր ձեռքում գտնվող քարտը փոխանակել մեկանոցով, քսան մեկ խաղալու համար։

Սպիտակ շապիկով խաղաթղթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաթղթերը այդ ժամանակ գունավոր երես չեն ունեցել, դա երևում է նկարում պատկերված տիկնոջ ձեռքի թղթերից։ Ժամանակի ընթացքում դրանք կեղտոտվելով թղթերի վրա թողնում էին բծեր, որոնք հեշտությամբ կարող էին հիշել պրոֆեսիոնալ խաղացողները։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաղաքարտերի հակառակ կողմը» Ալեն Ժոբերի (ֆր.՝ Alain Jaubert) վավերագրական ֆիլմը «Ներկապնակներ» ցիկլից (Ֆրանսիա, 1989)։

Նկարի դրվագներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010066276
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Joconde (ֆր.) — 1975.
  3. 3,0 3,1 «The Cheat with the Ace of Clubs | Kimbell Art Museum». www.kimbellart.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. «The Cheat with the Ace of Diamonds». 2007. Արխիվացված է օրիգինալից 2020-11-25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լոուրենս Գոինգ․ Լուվրի գեղանկարչություն․ - ՄԿ Ներմուծում 1999
  • Լուվր․ Գեղանկարչության մեծ հանրագիտարան․ ՀՍՏ, Պոլիգոն 2006
  • Լուվր․ Փարիզ․ Ալբոմ․ ՀՍՏ, Պրեմիերա, 2002
  • Մորիս Սեռուլյաս, Քրիստիան Պուիլիոն․ Լուվր․ - ՀՍՏ,2000
  • Շարնովա Ե․ Լուվր-Խոսք, 2005
  • Ինգո Ֆ․ Վալտեր․ Արևմտյան արվեստի գլուխգործոցներ։ Արվեստի պատմություն 900 անհատական ուսումնասիրություններ սկսած Գոթիկայից մինչև մեր օրերը։ Տաշեն, 2005 ISBN 3-8228-4746-1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]