Լևոն Հովհաննիսյան (մարտի 19, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական գործիչ, տնտեսագետ-ֆինանսիստ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար (2021-2023), Երևանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ[1](2021-2023) քաղաքապետի նախկին պաշտոնակատար (2023 մարտ-2023 հոկտեմբեր)։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ(2023 հոկտեմբերի 10-հոկտեմբերի 26)։ Երևանի փոխքաղաքապետ։
2011-2012թթ. աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ » ԲԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ։
2014-2016 թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչությունում` Գանձապետարանի առաջատար մասնագետ։
2016-2017թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչությունում` Գանձապետարանի գլխավոր մասնագետ։
2017-2018 թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի Գանձապետարանի գլխավոր մասնագետ։
2018 -2021թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում՝ որպես բանկի իրացվելիության և արժութային դիրքերի կառավարման բաժնի, Գանձապետարանի վերլուծաբան։
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։
2018թ. հոկտեմբերից – 2019թ. մարտ եղել է Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ի փոխնախագահ։
2019-2021թթ. եղել է Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
2020-2021թթ. եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման գործակալության (USAID), Միջազգային կառավարման համակարգերի (Management Systems International) և ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համատեղ ծրագրի ղեկավարը (Project Manager):
2021թ. դեկտեմբերի 28-ի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[2][3]։
2023 թվականի մարտի 17-ից, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո, մինչև հոկտեմբերի 10-ը եղել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։
2011թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացել է Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոններում աշխատելու համար վկայական։
2012թ. «Microsoft Imagine Cup Armenia» մրցույթում, որպես խմբի ղեկավար, ստացել է 3-րդ տեղի մրցանակ[4]։
2016թ. ACI – The Financial Markets Association (Փարիզ, Ֆրանսիա) միջազգային կազմակերպության կողմից ստացել է ACI Dealing– դիլերի որակավորում (Foreign Exchange, Fixed Income, Money Markets,Derivatives, Repos, Asset Liability and Risk Management):
2017թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ստացել է արժեթղթերի և բաժնետոմսերի ռեեստրի վարման և պահառության վկայական։