Լևոն Հազարապետյան
Լևոն Հազարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1881 |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1946 |
Մահվան վայր | Փարիզ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (1917) |
Մասնագիտություն | նկարիչ |
Լևոն Հազարապետյան (1881, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1946, Փարիզ), հայ նկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ախալցխայում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայի Ստրոգոնովի նկարչական ուսումնարանում, ապա մեկնել է Գերմանիա, կատարելագործվել Մյունխենի գեղարվեստների ակադեմիայում, ավարտել 1917 թվականին։ Վերադառնալով Կովկաս՝ որպես նկարչության ուսուցիչ աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հետագայում՝ Թիֆլիսում Ստեփան Լիսիցյանի գիմնազիայում, եղել է ռիթմի և պլաստիկայի ինստիտուտի տնօրեն։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողել է գրաֆիկական արժեքավոր գործեր, որոնցից նմուշներ պահվում են արտասահմանյան թանգարաններում, այդ թվում՝ Լոնդոնում։ Աշխատակցել է «Հասկեր», «Լուսաբեր» հանդեսներին, ինչպես նաև մի շարք գրքերի նկարազարդման աշխատանքներին[1]։
Լավագույն գործերից են՝ «Սալոմե», «Աղջիկը վանդակով», «Ինքնանկար», «Եվա», «Պոետ», «Հովհաննես Մկրտչի գլուխը» և այլն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]