Jump to content

Լևոն Հազարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Հազարապետյան
Ծնվել է1881
ԾննդավայրԱխալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1946
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա (1917)
Մասնագիտություննկարիչ

Լևոն Հազարապետյան (1881, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1946, Փարիզ, Ֆրանսիա), հայ նկարիչ, գրաֆիկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ախալցխայում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայի Ստրոգոնովի նկարչական ուսումնարանում, ապա մեկնել է Գերմանիա, կատարելագործվել Մյունխենի գեղարվեստների ակադեմիայում, ավարտել 1917 թվականին։ Վերադառնալով Կովկաս՝ որպես նկարչության ուսուցիչ աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հետագայում՝ Թիֆլիսում Ստեփան Լիսիցյանի գիմնազիայում, եղել է ռիթմի և պլաստիկայի ինստիտուտի տնօրեն։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողել է գրաֆիկական արժեքավոր գործեր, որոնցից նմուշներ պահվում են արտասահմանյան թանգարաններում, այդ թվում՝ Լոնդոնում։ Աշխատակցել է «Հասկեր», «Լուսաբեր» հանդեսներին, ինչպես նաև մի շարք գրքերի նկարազարդման աշխատանքներին[1]։

Լավագույն գործերից են՝ «Սալոմե», «Աղջիկը վանդակով», «Ինքնանկար», «Եվա», «Պոետ», «Հովհաննես Մկրտչի գլուխը» և այլն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 134.