Jump to content

Լրագրողական էթիկա և չափանիշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրագրողական էթիկա և չափանիշներ (անգլ.՝ Journalism ethics and standarts), պրոֆեսիոնալ լրագրության էթիկական սկզբունքներ, որոնք հայտնի են որպես «պատվի օրենսգիրք»[1], որը տարբեր ձևերով ձևակերպված է մեդիա կազմակերպություններում և արհմիություններում։ Մասնագիտական էթիկան իրավաբանորեն չձևակերպված, բայց միևնույն ժամանակ` հայտնի ու հստակ գրված օրենքներ են, որոնք ընդունված են լրատվամիջոցների կողմից և հաստատված են հասարակության կողմից։ Խոսքը նախ և առաջ վերաբերվում է տեղեկատվության ճշմարտացիությանը, դրա ճշգրտությանն ու օբյեկտիվությանը[2][3][4][5]։ Էական գործոն է հրապարակման օբյեկտների վարկանիշին հասցվող վնասը նվազագույնի հասցնելը[6]։ Եվրոպայում[7] հատուկ նշանակություն են տալիս այն տեղեկատվությանը, որը կարող է խտրական համարվել ըստ ազգային կամ բժշկական հատկանիշների։ Նոր լրագրությունը կամ գոնզո լրագրությունը մերժում են պրոֆեսիոնալ էթիկայի մասին պատկերացումները[8]։

Լրագրողական էթիկան և բարոյականությունը գիտության համակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագետները համարում են, որ լրագրողի մասնագիտական էթիկան որպես գիտության ինքնուրույն ճյուղ ձևավորվում է էթիկայի ու լրագրության վերաբերյալ գիտության սահմանագծին։

Լրագրության բարոյականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոյականությունը հուշում է մարդուն հոգևոր արժեքների տարբերակներ և համապատասխան պահվածք հենց այն պատճառով, որ այն հիմնված է խղճի վրա։ Զիջելով խղճին` լրագրողը կորցնում է մարդկությունը, հասարակական նշանակությունը[9]։ Լրագրության բարոյական կողմը գրավում է հասարակությանն այն պատճառով, որ ամենաթողության պայմաններում փորձեր են արվել օգտագործել ԶԼՄ-ներն անձնական նպատակներով։ Շատ խմբագրություններ աչքի են ընկնում բանավեճի ցածր կուլտուրայով, ձևափոխում են ընդդիմադիրների մտքերը, անհանդուրժողականություն են ցուցաբերում այլ հայացքների հանդեպ։ Մասնագիտությունը լրագրողին իրավունք և պարտականություն է տալիս հասարակության անունից գնահատական տալ երևույթներին։ Այդ պատճառով պարզ է, որ լրագրողական բարոյականությունը պետք է դիտարկել որպես հասարակական գիտակցության ձև և որպես անձի սուբյեկտիվ կարգավիճակ։

Լրագրողի էթիկական և բարոյական պարտականություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի և արտահայտվելու ազատությունը լրագրողի գործունեության անբաժան մասն է կազմում։ Հասարակության փոխարեն իշխանություններին կամ որևէ հաստատությանը ծառայելը լրագրողական էթիկայի խախտում է։ Լրագրողը պետք է հարգանքով վերաբերվի մարդու անձնական կյանքին։ Միևնույն ժամանակ, չի կարող բացառվել լրագրողական հետաքննություն, որոնք կապված են այս կամ այն հասարակական կարևորություն ներկայացնող անձի գործունեության հետ։ Դատական գործերը լուսաբանելիս լրագրողը պետք է զերծ մնա պիտակներից ու մեղադրանքներից։ Լրագրողն իրավունք չունի անձին հանցագործ անվանել, քանի դեռ չկա դատարանի համապատասխան որոշումը։ Լրագրողական հարցումները պետք է այնպես ձևակերպվեն, որ չստացվի ի սկզբանե որոշված արդյունք։ Լրագրողը պարտավոր է ամեն ինչ անել` ուղղելու այն տեղեկատվությունը, որի կեղծ լինելը պարզվել է այն տարածելուց հետո։ Լրագրողը չի օգտագործում տեղեկատվություն հավաքելու օրինախախտ մեթոդներ։ Ինչպես հայտնի է, լրատվության աղբյուր է մարդը, ով սահմանադրական իրավունք ունի ընտրելու` շփվել կամ չշփվել լրագրողների հետ։ Չի կարելի վախեցնել, սպառնալ կամ կաշառք առաջարկել զրուցակցին[10]։ Այդ ամենը ոչ միայն հակաօրինական է, այլև` «հակաբարոյական»։ Եթե մարդը հրաժարվում է այս կամ այն տեղեկատվությունից, ճիշտ է լսել նաև նրա բացատրությունը այդ վերաբերյալ։ Երբեմն լրագրողի հանդեպ անտարբեր վերաբերմունքի պատճառն է լինում այլ լրագրողների ոչ էթիկական պահվածքը։ Այդ հարցը կարելի է կարգավորել միայն «խելամիտ պահվածքով» և ձեռք բերված վստահությամբ։ Ֆրանսիացի մեդիամագնատ Ռոբեր Հերսոնը, ով տիրապետում է քաղաքային ու շրջանային լրատվամիջոցների գրեթե 60%-ին, «էթիկայի խնդիրներին» նվիրված սեմինարում նշել է, որ «էթիկայի գլխավոր շարժիչ ուժը հոգեբանությունն է։ Դրանից է կախված ոչ միայն հենց էթիկայի գոյությունը, այլև լրագրությունն ամբողջությամբ»։ Իրականում լրագրողի ու նրա զրուցակցի հարաբերությունների ողջ շղթան հենց հիմնված է հոգեբանության վրա[10]։

Աշխարհի տարբեր երկրներից մոտ 400.000 լրագրողներ ներառող միջազգային ու տեղական լրատվամիջոցներ միավորվել են 1978 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից անցկացված խորհրդատվական հանդիպումներից հետո։ Միջազգային սկզբունքները հաստատվել են 1978-1983 թվականներին կազմակերպությունների կողմից անցկացված խորհրդատվական հանդիպումների ժամանակ։ Դրանք են Լրագրողների միջազգային կազմակերպությունը (JOI), Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ), Մամուլի միջազգային կաթոլիկ միությունը (UCIP), Լրագրողների լատինաամերիկյան ֆեդերացիան (FELAP), Մամուլի աշխատակիցների լատինաամերիկյան ֆեդերացիան (FELATRAP), Արաբական լրագրողների միությունը (FAJ), Աֆրիկացի լրագրողների միությունը (UAJ): Ընդհանուր կանոնները նկարագրված են այնպիսի փաստաթղթերում, ինչպիսիք են «Լրագրողների վարքի սկզբունքների միջազգային հռչակագիրը» և «Լրագրողի մասնագիտական էթիկայի միջազգային սկզբունքները»։ Երկրորդ խորհրդատվական հանդիպումը (որ կայացել է Մեխիկոյում, 1980 թվականին), հաստատել է ԶԼՄ-ների վերաբերյալ հիմնական սկզբունքների ՅՈՒՆԵՍԿՕ-յի հռչակագիրը, որը վերաբերում է խաղաղության ամրապնդմանը, միջազգային հարաբերություններին, մարդու իրավուքնների զարգացմանն ու ռասիզմին ու պատերազմի կոչերին դիմակայելուն։ Չորրորդ խորհրդատվական հանդիպումից հետո, 1983 թվականին (Փարիզում և Պրահայում) որոշակիացվել է դերը, որը «տեղեկատվությունն ու հաղորդակցությունն ունեն ազգային ու միջազգային մակարդակում` հաշվի առնելով ԶԼՄ-ների ու լրագրողների աճող սոցիալական պատասխանատվությունը»։ Այնտեղ նաև մշակվել են մասնագիտական էթիկայի սկզբունքները[11]։

  • Քաղաքացիների` հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունք
  • Իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը լրագրողի պարտքն է
  • Լրագրողի սոցիալական պատասխանատվություն
  • Լրագրողի մասնագիտական ազնվություն
  • Տեղեկատվության հանրային հասանելիություն
  • Հարգանք մասնավոր կյանքի և արժանապատվության հանդեպ
  • Հանրային շահերի հետաքրքրություն
  • Հարգանք համընդհանուր արժեքների և տարբեր մշակույթների հանդեպ
  • Պայքար պատերազմների և մարդկությանն սպառնացող այլ աղետների հանդեպ
  • Նոր համաշխարհային տեղեկատվական և հաղորդակցման կարգի զարգացում

Լրագրողը ժամանակակից աշխարհում աշխատում է միջազգային հարաբերությունների զարգացման նոր պայմաններում և մասնավորապես` նոր տեղեկատվական կանոններով։ Լինելով Նոր միջազգային տնտեսական կարգի մաս` նա նպատակ ունի տեղեկատվության և հաղորդակցման ոլորտում ապագաղութացման և ժողովրդավարության հասնել ինչպես ազգային, այնպես էլ` միջազգային մակարդակում։ Նոր հայեցակարգի հիմքը պետք է լինի ազգերի միջև խաղաղ գոյակցությունն ու դրանց մշակույթների հանդեպ հարգանքը։ Լրագրողի պարտքն է աջակցել միջազգային հարաբերությունների ժողովրդավարությանը տեղեկատվության ոլորտում, մասնավորապես` պահպանել ու զարգացնել խաղաղ ու բարեկամական հարաբերությունները երկրների ու ազգերի միջև։

Մտքի ազատության գլխավոր վտանգը Տեղեկատվության նախարարության կամ մեկ այլ պաշտոնական մարմնի միջամտությունը չէ։ Եթե հրատարակիչներն ու խմբագիրներն այդպես ջանք են թափում չթույլատրել որոշակի թեմաներով հրապարակումները, ոչ թե այն պատճառով է, որ նրանք զգուշանում են հետևանքներից, այլ այն, որ նրանք վախենում են հասարակական կարծիքից։ Լրագրողին ու գրողին հանդիպող վատագույն թշնամին մտավոր վախկոտությունն է։

Մենք հրապարակեցինք հոդվածը։ Եվ ի՞նչ է դա նշանակում։ Արևը հաջորդ օրը նորից ծագեց նույն տեղից։
  • 1980 թվականին նույն թերթում լրագրողուհի Ժանեթ Կուկը հրապարակել է «Ջիմմիի աշխարհը» հոդվածը, «որտեղ պատմել է ութնամյա թմրամոլի ողբերգությունը, ով հերոին էր օգտագործում»։ Հոդվածը ներկայացվել է Պուլիցերյան մրցանակի, իսկ Վաշինգտոնի քաղաքապետ Մէրիոն Բարրին հայտարարել է, որ տղան գտնվել է և նրան պետք է բժշկական օժանդակություն ցուցաբերել։ «Դրանից հետո երիտասարդ հերոսին սկսել են փնտրել։ Եվ... չեն գտել։ Այսինքն, այդ խեղճ տղան իրականում գոյություն չի ունեցել»[14]։
  • 1998 թվականին The New Republic-ի լրագրող Սթիվեն Գլէսը գրել է դպրոցական հաքերի մասին, ով «կոտրում էր կազմակերպության համակարգչային կոդերը»։ Սակայն Forbes-ի գործընկերները բացահայտել են լրագրողի խարդախությունը. իրականում, «երիտասարդ հերոսը լրագրողական հերթական միֆն է»[15][16]։
  • 2010 թվականի մարտի 18-ին 5-րդ ալիքի «Մտքի ազատություն» հեռուստաշոուի ժամանակ «Մաքուր ջուր» քննարկման ընթացքում հանդիսատեսին ցուցադրվել է բժիշկ Ռոբերտ Շիստլի վիդեոհաղորդագրությունը։

Պաթոլոգիաների մասնագետ Ռ. Շիստլը մի քանի անգամ հայտարարել է այն մասին, որ տիտանի դիօքսիդի նանոմասնիկները հանգեցնում են ԴՆԹ-ի միաշղթա և երկշղթա տրոհման, ինչպես նաև` վնասում են քրոմոսոմները։ «Մաքուր ջուր» ծրագրի տեքստում Ռ. Շիստլի ելույթը «խմբագրվել է» այնպես, որ նանոմասնիկների տիտանի դիօքսիդի փոխարեն վնասվածքների պատճառ են ներկայացվել «ածխածնային սորբենտների նանոֆիլտրերը»։ Ինքը` Ռոբերտ Շիստլը, պատասխանատվություն չի վերցրել հայտարարության վերաբերյալ։ Բանախոսի խոսքերի աղավաղումը լրագրողական հիմնական սկզբունքների խախտում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Canons of Journalism — as adopted by ASNE originally in 1923». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. IFJ (International Federation of Journalists) — Declaration of Principles on the Conduct of Journalists Արխիվացված 2012-11-14 Wayback Machine (DOC version) Արխիվացված 2008-11-30 Wayback Machine
  3. ASNE (American Society of Newspapers Editors) — Statement of Principles Արխիվացված 2008-06-05 Wayback Machine
  4. APME (Associated Press Managing Editors) — Statement of Ethical Principles Արխիվացված 2008-06-22 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  5. SPJ (Society of Professional Journalists) — Code of Ethics
  6. Internews Europe: Media Awards — Good Journalism Արխիվացված 2009-12-15 Wayback Machine Retrieved on June-09-2009
  7. Council of Europe — Resolution 1003 (1993) on the ethics of journalism Արխիվացված 2009-06-26 Wayback Machine (see clause 33)
  8. UK — Press Complaints Commission — Codes of Practice Արխիվացված 2012-12-14 Wayback Machine (see item 12, «Discrimination»)
  9. Эпоха лишенная морали
  10. 10,0 10,1 «Кодекс профессиональной этики российского журналиста». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. Медиаспрут — Инфоцентр :: Право и этика :: Профессиональная этика журналиста — международные и российские акты
  12. Джордж Оруэлл: Свобода печати
  13. Jennifer Colvin Washington Post editor tells war stories, ethical dilemmas // The Daily of the University of Washington, 04.12.1995
  14. Издательский Дом «Новый Взгляд» " Гламур, Собчак & Третьяков:
  15. Додолев Е. Ю. Степень свободы слонов // Газета «Музыкальная правда»
  16. Степень свободы слова Արխիվացված 2010-11-26 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]