Ջորջ Օրուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջորջ Օրվելից)
Ջորջ Օրվել
Eric ArthurBlair
George Orwell press photo.jpg
Ծնվել է հունիսի 25, 1903({{padleft:1903|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2]
Ծննդավայր Մոթիհարի
Մահացել է հունվարի 21, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2] (46 տարեկանում)
Մահվան վայր Լոնդոն[3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզու բրիտանական անգլերեն
Կրոն անգլիկանություն
Կրթություն Էտոն քոլեջ, Վելինգտոն քոլեջ և St Cyprian's School
Ստեղծագործություն(ներ) Ճանապարհ դեպի Ուիգան Պիր, Ի պատիվ Կատալոնիայի, Անասնաֆերմա, 1984, Բիրմայական օրեր, Coming Up for Air, Keep the Aspidistra Flying, Քահանայի դուստրը, Down and Out in Paris and London, Քաղաքականությունն ու անգլերենը, Առյուծն ու միաեղջյուրը. սոցիալիզմն ու անգլիական հերոսը և Ինչու եմ ես գրում
Մասնագիտություն ռազմական թղթակից, բանաստեղծ, ակնարկագիր, լրագրող, վիպագիր, գրական քննադատ, ինքնակենսագիր, գրավաճառ, սցենարիստ, գրող և գիտաֆանստաստիկ գրող
Ամուսին Eileen O'Shaughnessy և Սոնյա Օրուել
Պարգևներ և
մրցանակներ
Հյուգո մրցանակ
George Orwell Վիքիպահեստում

Էրիկ Արթուր Բլեր (անգլ.՝ Eric Arthur Blair), հունիսի 25, 1903[1][2], Մոթիհարի - հունվարի 21, 1950[1][2], Լոնդոն[3], ավելի հայտնի է Ջորջ Օրվել (անգլ.՝ George Orwell) գրական կեղծանվամբ), անգլիացի գրող, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բրիտանացի առևտրային գործակալի ընտանիքում, 1903 թ. հունիսի 25, Մոթիհարի, Հնդկաստան։ 1922-1927 թթ. ծառայել է Բիրմայի գաղութային ոստիկանությունում, ապա երկար տարիներ բնակվել է Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում՝ գոյությունն ապահովելով պատահական եկամուտներով։ Այդ ժամանակ էլ սկսել է հանդես գալ գեղարվեստական ստեղծագործություններով ու հրապարակախոսական հոդվածներով։ Ջորջ Օրուել գրական կեղծանունով սկսել է հանդես գալ 1933-ից։ 1936-39-ին մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օրուելը վարել է հակաֆաշիստական հաղորդում BBC-ում։ Մահացել է թոքախտից 1950 թ. հունվարի 21-ին, Լոնդոնում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի վեպերից են «1984»[4] և «Անասնաֆերմա»[5] կամ «Կենդանիների Ագարակը», որտեղ Օրվելը ծաղրում է Ստալինիզմը։ Վեպերը գրված են «հակաուտոպիայի» ժանրում, դրանցում հեղինակը ներկայացնում է ամբողջատիրական ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118590359 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118590359 // Gemeinsame Normdatei Ստուգված է հուլիսի 21-ին 2015:
  4. Թարգմանվել է հայերեն. Ջորջ Օրվել, 1984, թարգմ. Աստղիկ Աթաբեկյանի, խմբագիր՝ Ներսես Աթաբեկյան, 336 էջ։
  5. Թարգմանվել է հայերեն. Ջորջ Օրվել, Անասնաֆերմա, թարգմ. Ա. Էմինի, Հինգ վիպակ, Երևան, 1991:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջորջ Օրուել հոդվածին