Լուչերա (իտալ.՝ Lucera, բառացի՝ «լուսափայլ»), իտալական Ֆոջա գավառիԱպուլիա մարզի ոչ մեծ, բայց պատմական կարևոր նշանակություն ունեցող քաղաք (մունիցիպալիտետ)։ Բնակչությունը կազմում է 34,7 հազար մարդ (2009)։
Հարավային Իտալիայի այլ նահանգների նման Լուչերան ևս բնորոշվում է թույլ տնտեսությամբ և ոչ բարենապաստ ժողովրդագրական իրադրությամբ։ Քաղաքում գործում են տեխնիկական դպրոց և կաթոլիկ եկեղեցի։ Պահպանվել են Ֆրիդրիխ II-ի կողմից կառուցված Ֆիորենտինո ամրոցի ավերակները։ Հենց այստեղ է իր կյանքին վերջ տվել միջնադարյան ամենահզոր ղեկավարներից մեկը։
Քաղաքն առաջացել է որպես հին հունական աքսորավայր։ Մ.թ.ա. 314 թվականին մտել է ընդլայնված Հռոմեական կայսրության կազմի մեջ` Լյուցերիա Ապուլորում (Luceria Apulorum) անունով։
Միջնադարում (1240-1300 թվականներին) Լուչերան հայտնի է դարձել նորմանների գրաված Սիցիլիայի էմիրությունից այստեղ մուսուլմանների մասսայական արտաքսմամբ։ Արդյունքում, այն վերածվեց մուսուլմանական մեծ քաղաքի (Luceria Saracaenorum)՝ շուրջ 30 հազար բնակչությամբ, ովքեր ապրում էին Շարիաթի օրենքներով։ Քրիստոնյաների հետ մշտական ընդհարումները վերջին հաշվով հանգեցրին 1300 թվականից հետո մուսուլմանական համայնքի ոչնչացմանը։
Alexander Knaak: Prolegomena zu einem Corpuswerk der Architektur Friedrichs II. von Hohenstaufen im Königsreich Sizilien 1220–1250, Marburg 2001. 3-89445-278-1 (For the medieval Lucera Castle of the Hohenstaufen see pp. 24–38)