Jump to content

Լուիս Սաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Սաշար
անգլ.՝ Louis Sachar
Ծնվել էմարտի 20, 1954(1954-03-20)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրEast Meadow, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, սցենարիստ և մանկագիր
Լեզուեբրայերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի Հասթինգս քոլեջ, Անտիոքի համալսարան և Antioch College?
Ուշագրավ աշխատանքներՅամը[5], Sideway Stories from Wayside School?[5] և Wayside School is Falling Down?[5]
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պարգևներ
 Louis Sachar Վիքիպահեստում

Լուիս Սաշար (նաև՝ Լուիս Սեքեր, անգլ.՝ Louis Sachar, մարտի 20, 1954(1954-03-20)[1][2][3][…], East Meadow, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի մանկագիր և սցենարիստ։ Առավել հայտնի է Sideways Stories From Wayside School շարքով, որի հիման վրա ստեղծվել է Wayside սերիալը, ինչպես նաև մի քանի մրցանակների արժանացած «Փոսեր» վեպով, որը զբաղեցնում է 83-րդ տեղը BBC-ի վարկածով 200 լավագույն վեպերի ցանկում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո մեկ կիսամյակ սովորել է Անտիոքի քոլեջում՝ Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարան տեղափոխվելուց առաջ, այդ ժամանակ սկսել է դասավանդել կրտսեր դպրոցում։ Ավարտել Է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը 1976 թվականին՝ տնտեսագիտության դիպլոմով և սկսել աշխատել Sideways Stories From Wayside School-ի վրա, որը մանկական գիրք է դպրոցի մասին՝ գերբնականի տարրերով։

Սեքերը գիրքը գրել է գիշերները, ինը ամիս, ցերեկը աշխատելով Կոնեկտիկուտի պահեստում[8]։ Աշխատանքից ազատվելուց հետո Սեքերը որոշել է իրավագիտություն դասավանդել, այդ ժամանակ Sideways Stories From Wayside School-ը ընդունվել էր հրատարակչության կողմից։ Գիրքը լույս է տեսել 1978 թվականին։ Չնայած այն հանգամանքին, որ գիրքը լայնորեն ներկայացված չէր վաճառքում և այնքան էլ լավ չէր վաճառվում, Սեքերը սկսեց երկրպագուներ ձեռք բերել մանկական լսարանի շրջանում[9]։

Սեքերը 1980 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական դպրոցը և կես դրույքով սկսել է աշխատել որպես իրավաբան՝ շարունակելով գրել մանկական գրքեր[10]։ 1989 թվականին նրա գրքերը սկսել են լավ վաճառվել, և նա կարողացել է թողնել աշխատանքը և նվիրվել գրելու արհեստին[8]։

Ամուսնացել է 1985 թվականին, կինը՝ Կառլան, աշխատում է որպես դպրոցական խորհրդատու[11]։ Ապրում է Տեխաս նահանգի Օստին քաղաքում՝ կնոջ՝ Կառլայի և դստեր՝ Շերիի հետ, որը ծնվել է 1987 թվականի հունվարի 19-ին։ Սեքերն իր գրքերում նշում է կնոջն ու դստերը։ Կառլան There’s a Boy in the Girls' Bathroom (1988) գրքի խորհրդատուի[8] և «Փոսերի» իրավաբան Սթենլիի նախատիպն էր։ Շերին, որը չորս տարեկան էր, երբ հայտնվեց Marvin Redpost շարքի առաջին գիրքը, Մարվինի քրոջ նախատիպն էր[12]։

2003 թվականին վարձույթում հայտնվել է «Փոսեր» վեպի հիման վրա նկարահանված «Գանձ» ֆիլմը, որի համար Սեքերը գրել է սցենարը։

2006 թվականին, պատասխանելով ապագա ծրագրերի մասին հարցին, Սեքերն ասել է, որ կասկածում է, որ կրկին կգրի «Փոսեր» վեպի հերոսների մասին, և որ տվյալ պահին կոնկրետ ծրագրեր չունի, բայց մի օր անպայման կշարունակի այդ աշխատանքը[12]։

Sideways Stories From Wayside School
  • Sideways Stories from Wayside School (1978)
  • Wayside School is Falling Down (1989)
  • Sideways Arithmetic From Wayside School (1989)
  • More Sideways Arithmetic From Wayside School (1994)
  • Wayside School Gets A Little Stranger (1995)
  • Wayside School Beneath the Cloud of Doom (2020)[13]
Marvin Redpost
  • Kidnapped at Birth? (1992)
  • Why Pick on Me? (1993)
  • Is He a Girl? (1993)
  • Alone In His Teacher’s House (1994)
  • Class President(1999)
  • A Flying Birthday Cake? (1999)
  • Super Fast Out of Control! (2000)
  • A Magic Crystal? (2000)

Holes շարք

Այլ գրքեր
  • Johnny’s in the Basement (1981)
  • Someday Angeline (1983)
  • Sixth Grade Secrets (1987) (known as Pig City in the UK[14])
  • There’s a Boy in the Girls' Bathroom (1987)
  • The Boy Who Lost His Face (1989)
  • Dogs Don’t Tell Jokes (1991)
  • Monkey Soup (1992)
  • The Cardturner (May 11, 2010)
  • Fuzzy Mud (2015)[15]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վեիսայդ դպրոց (2007—2008 թվականների մուլտսերիալ)
  • Վեիսայդ դպրոց (հեռուստաֆիլմ, 2005)
  • Գանձ (2003 թվական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 http://web.archive.org/web/20170323052106/http://jeugdliteratuur.org/auteurs/louis-sachar
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Էստոներեն Վիքիպեդիա — 2002.
  6. https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1998/
  7. https://www.elk.ee/?page_id=1886
  8. 8,0 8,1 8,2 «Author Bio» Արխիվացված 2015-09-10 Wayback Machine, Louis Sachar’s Official Web Site, 2005. Retrieved 2007-07-14.
  9. Strickland, Barbara. «Louis Sachar: Top of His Class» Արխիվացված 2012-10-16 Wayback Machine, The Austin Chronicle 18.26, 1999-02-26. Retrieved 2007-07-24.
  10. Goodnow, Cecelia. «Author Louis Sachar returns with a spinoff of his kids classic, 'Holes'», Seattle Post-Intelligencer, 2006-01-10. Retrieved 2007-07-24.
  11. «Author Profile:Louis Sachar -Sharron McElmeel». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  12. 12,0 12,1 «Louis Sachar Interview Transcript» Արխիվացված 2009-02-01 Wayback Machine, Scholastic.com, 2006-02-23. Retrieved 2007-07-18.
  13. «Wayside School Beneath the Cloud of Doom - Louis Sachar - Digital Audiobook» (անգլերեն). HarperCollins Publishers: World-Leading Book Publisher. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Pig City by Louis Sachar». The Bookbag. 2009 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
  15. «Bookbuzz: 17 books to make reading fun for your class | BookTrust». www.booktrust.org.uk. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Սաշար» հոդվածին։