Լուիկ Նոտտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիկ Նոտտե
Բնօրինակ անունֆր.՝ Loïc Nottet
Ծնվել էապրիլի 10, 1996(1996-04-10)[1] (28 տարեկան)
Շառլեռուա, Շառլերուա, Էնո, Վալոնիա, Բելգիա
Երկիր Բելգիա
Ժանրերփոփ և ինդի փոփ
Մասնագիտություներգիչ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music
Կայքloicnottet.com
 Loïc Nottet Վիքիպահեստում

Լուիկ Նոտտե (ֆր.՝ Loïc Nottet, ապրիլի 10, 1996(1996-04-10)[1], Շառլեռուա, Շառլերուա, Էնո, Վալոնիա, Բելգիա), բելգիացի երգիչ, ով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը բելգիական The Voice նախագծի երրորդ եթերաշրջանում։ Նա ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Rhythm Inside" (Ռիթմ ներսում) երգով[2]։ Եզրափակչում Լուիկը զբաղեցրեց 4-րդ տեղը 217 միավորով։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկանում Նոտտեն մասնակցեց բելգիական The Voice նախագծի երրորդ եթերաշրջանի լսումներին՝ կատարելով հայտնի երգչուհի Ռիհաննայի "Diamonds" երգը։ Նա միանգամից արժանացավ հեռուստադիտողի համակրանքին և տեղ գտավ Բ. Ջ. Սքոթի թիմում։ Հասնելով եզրափակիչ՝ նա զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և պայմանագիր ստորագրեց Sony Music Belgium-ի հետ[3]։

Մրցույթից հետո երգիչը հանդես եկավ ճանաչված երգչուհի Սիայի "Chandelier" երգի քավր տարբերակով, որն արժանացավ նաև երգչուհու ուշադրությանը։

2014 թվականի նոյեմբերի 3-ին բելգիական Radio Télévision Belge Francophone (RTBF) հեռարձակողը պաշտոնապես հայտարարեց, որ Բելգիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում ներկայացնելու է Լուիկ Նոտտեն, իսկ 2015 թվականի մարտի 10-ին ներկայացրեց արդեն "Rhythm Inside" (Ռիթմ ներսում) երգը, որով էլ նա ելույթ ունեցավ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը 217 միավորով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիկ Նոտտե» հոդվածին։