Լուդի Լին (չինարեն՝ 林路迪, անգլ.՝ Ludi Lin, ), 7ինական ծագմամբ կանաացի դերասան և մոդել։ 2017 թվականին մարմնավորել է Զաք Թեյլորին/ Սև ռենջերին «Հզոր ռենջերներ» ֆիմում[2] և ստորջրյա մարտիկ Մուրքին՝ 2018 թվականին նկարահանված «Ակվամեն» ֆիլմում[3]։
Լինը ծնվել է Չինաստանի Ֆուչզոու քաղաքում, սակայն հետագայում մեկնել է Ավստրալիա՝ ուսում ստանալու նպատակով, որտեղ էլ անցկացրել է իր երիտասարդության մեծ մասը։ Ավագ դպրոցի վերջին տարում Լինը արտագաղթել է Կանադա։ Ավարտել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանը, որտեղ սովորել է թատերական արվեստ։ Լինը Լոս Անջելեսում սովորել է նաև ֆիլմի և հեռուստատեսության դերասանություն։ Ներկայումս ապրում է Պեկինում։
Լինը հմուտ տիրապետում է մարտարվեստին։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ Թայլանդում սովորել է Մուա Թայի, ինչպես նաև ջուջուցու և օլիմպիական ըմբշամարտ[4]։ Նա ազատ խոսում է չինարենի մանդարին բարբառով և կանտոներեն լեզվով[5]։