Jump to content

Լուարայի հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուարայի հովիտ (ֆր.՝ Vallée de la Loire), աշխարհագրական շրջան Ֆրանսիայում, Լուար գետի հոսանքով։

Վալանսե (դղյակ)

Հովիտը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Շրջանը հայտնի է իր խաղողի այգիներով և դղյակներով[1][2]։

Լոշ դղյակ

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուարայի հովիտը հատում է Ֆրանսիան հարավ - արևելքից դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Օռլեանի շրջանում շրջվում է արևմուտք։ Մտնում է Լուարայի երկրի շրջանի կազմի մեջ։

Խաղողի այգիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի այգիներն այդ տարածաշրջանում գոյություն են ունեցել Հռոմեական կայսրության ժամանակներից։

19-րդ դարի վերջում խաղողի այգիների մեծ մասը ոչնչացվել են ֆիլոքսերաների ներխուժումից[3]։

Հովիտի խաղողի այգիներից մեկը

Լուարայի հովիտը Ֆրանսիայում գտնվող հիմնական վայրն էր, որտեղ տեղավորվում էր թագավորի և պալատականների քաղաքամերձ աթոռանիստը։ Հովիտն ունի 60 շատո, որոնք բաց են այցելուների համար։ Դրանցից խոշորագույնները համարվում են պետական թանգարաններ, բայց որոշ դղյակներ մասնավոր սեփականություն են, այդ թվում Ամբուազը, որը ֆրանսիական պետությունը վերադարձրեց թագավորական ընտանիքին։ Դղյակները կենտրոնացված են գետի միջին հոսանքի շուրջ։ Դրանց մեծ մասը կառուցվել է դեռևս միջին դարերում, բայց վերակառուցվել է Վերածննդի դարաշրջանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Val de Loire entre Sully-sur-Loire et Chalonnes
  2. «Долина Луары: общая информация». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Долина Луары / Paris-Etoile Voyage». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տուրչին Վ. Ս. Լուարայի քաղաքներ և դղյակներ - Մ.: Արվեստ,1986. - 224 - (Աշխարհի քաղաքներ և թանգարաններ)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուարայի հովիտ» հոդվածին։